Ադրբեջանի ՊՆ հայտնում է, թե Արցախում ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»
19:33 - 25 մարտի, 2023

Ադրբեջանի ՊՆ հայտնում է, թե Արցախում ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»՝ «կանխելու համար Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող գրունտային ճանապարհները ապօրինի գործողությունների համար օգտագործելը, Հայաստանի կողմից զենք-զինամթերքի տեղափոխմամբ իրավիճակի սրումը»։

Հաղորդագրության մեջ երկրի ՊՆ-ն նորից պնդում է, թե վերջին օրերին ակտիվացել է «անձնակազմի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը» Հայաստանից Արցախ։ ։

«Հայկական ապօրինի զինված կազմավորումները մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ են կառուցում, ընդլայնում հին երթուղիները։ Այդ նպատակով օգտագործվում է ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրային զինծառայողներ և տեղի բնակիչներ», - նշում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Երկրի ԱԳՆ-ն էլ հայտարարում է, թե «հայկական կողմի վերջին սադրանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում անօրինական գործողությունները կանխելու համար անհրաժեշտ է Լաչինի ճանապարհի վերջին կետում սահմանային անցակետ և հսկիչ կետ ստեղծել»։


Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել