Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել․ Պենտագոնն ու Ճապոնիայի ՊՆ-ն արձագանքել են
 |tert.am|
10:02 - 27 մարտի, 2023

Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել․ Պենտագոնն ու Ճապոնիայի ՊՆ-ն արձագանքել են |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան մարտի 27-ի առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

«Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների թռիչքի բարձրությունը եղել է մինչև 50 կմ, հեռահարությունը՝ 350 կմ։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Ճապոնիայի ՊՆ-ն նաև իր բողոքն է արտայահտել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման դեմ։

«Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման կապակցությամբ խիստ բողոք է արտահայտվել», - ասված է նախարարության հաղորդագրության հետ։

Պենտագոնն, իր հերթին, հայտարարել է, որ հրթիռների արձակումը Միացյալ Նահանգների և տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների համար անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն վկայում է Փհենյանի ռազմական ծրագրի «ապակայունացնող ազդեցության» մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել