azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի նախագահին և կրկին մեղադրել Հայաստանին ռազմատենչ հռետորաբանության և խաղաղության ջանքերին խոչընդոտելու մեջ։
«Նախարար Բայրամովը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, նշել, որ Հայաստանը փորձում է բանակցությունների տպավորություն ստեղծել՝ իր պարտավորություններից խուսափելու համար», - հաղորդում է Բաքուն, հավելելով՝ վերջին շաբաթների ընթացքում հայկական կողմը «շարունակել է ագրեսիվ գործողությունները»։ Կոնկրետ փաստեր, սակայն, հաղորդագրությունը չի հիշատակել։
«Նախարար Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը վճռական է՝ վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաև վերաինտեգրելու ծագումով հայ բնակիչներին», - ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)