Լավրովը կայցելի Թուրքիա․ նախատեսվում է քննարկել նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
17:18 - 30 մարտի, 2023

Լավրովը կայցելի Թուրքիա․ նախատեսվում է քննարկել նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում։ 

«Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը։

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ», - ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել