ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ
 |1lurer.am|
20:54 - 31 մարտի, 2023

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 31-ի ամփոփագրում, ներկայացնելով իրավիճակը ԼՂ վերահսկողության գոտում, նշել է.

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ:

Մարդասիրական բեռներով ավտոշարասյուն է ուղեկցվել Գորիս-Ստեփանակերտ երթուղով»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել