Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա |armenpress.am|
14:42 - 03 ապրիլի, 2023

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Այսօր Կիև Է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նրա այցի մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան։ Այդ մասին տեղեկանում ենք «Корреспондент» գործակալությունից:

«Ուրախ եմ ողջունելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին Կիևում։ Շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի ագրեսիայի պատճառած վնասի ռեեստրի ստեղծման՝ Եվրոպայի խորհրդի նախաձեռնության համար»,- նշել Է Ջապարովան։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են արդարության հաստատման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Այսօր անսպասելի այցով Կիև է ժամանել նաև Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։

Այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի վերականգնման և էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերը: Ի դեպ՝ լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին կայցելի Լեհաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել