Ռումինիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը
 |armenpress.am|
16:52 - 03 ապրիլի, 2023

Ռումինիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը |armenpress.am|

armenpress.am: Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր իրավասության ընդունումն ու դատարանին դիմելը ցանկացած տեսակի վեճ լուծելու համար:

Այս մասին ասաց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասությունը ճանաչած Ռումինիայի գնահատականը Ադրբեջանի կողմից նույն  դատարանի որոշման չկատարմանը՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:

«Ռումինիան երկրներից մեկն է, որը մեծապես աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին և միջազգային արդարադատությանը: Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը մարմնավորված է Ռումինիայի արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգում: Միջազգային արդարադատությանը դիմելու առավելությունները մեզ համար պարզ են: Դա պրակտիկ եզրահանգում է, քանի որ Ռումինիան օգտվել է Արդարադատության միջազգային դատարանից՝ լուծելու կարևոր հարց մեր հարևաններից մեկի հետ: Դա շատ օգտակար էր»,-ասաց Ռումինիայի ԱԳ նախարարը: 

Ըստ նրա՝ դա անշուշտ շատ արժեքավոր գործիք է՝ լուծելու ցանկացած վեճ: 

«Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասության ընդունումը»,-ասաց նախարարը (հեղ.-դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը):

Ռումինիայի ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ 2 տարի առաջ ինքը նախաձեռնություն է սկսել ՄԱԿ-ի մակարդակում՝ նպաստելու ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից այդ պարտադիր իրավասության ընդունմանը:

«Մեզ համար Արդարադատության միջազգային դատարանը մեծ կարևորություն ունի: Եվ մենք աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանին դիմելը` բոլոր վեճերը լուծելու համար»,-ասաց Բոգդան Աուրեսկուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել