Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան |armtimes.com|
13:14 - 07 ապրիլի, 2023

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը  մեկնել է Ադրբեջան:

Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այցի շրջանակներում վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։

«Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է  հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել