Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |civilnet.am|
14:07 - 07 ապրիլի, 2023

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

Անկարայում երկու երկրների նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարության ժամանակ Չավուշօղլուն ասաց, որ ռուս գործընկերոջ հետ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Մեր ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Եվ այդ առումով մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ»,- ասաց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ ներդրվող ջանքերը․ «Գիտեք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դրանք շարունակում են մնալ աշխատանքները շարունակելու հիմքը։ Հուսով ենք, որ արտատարածաշրջանային գործընկերները չեն խոչընդոտի այս գործընթացին»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել