Անհրաժեշտ է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը. Չավուշօղլուն |1lurer.am|
17:54 - 07 ապրիլի, 2023

Անհրաժեշտ է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը. Չավուշօղլուն |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրագործումը շարունակելու և ռուսական հացահատիկի արտահանման վրա գոյություն ունեցող սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության մասին։

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին և ինքներս ենք վարում նման բանակցություններ՝ գործարքի համատեքստում ռուսական սննդի համար առկա խոչընդոտները վերացնելու համար։ Մենք ճանաչում ենք այդ սահմանափակումների վերացման մասին ՌԴ պահանջների իրավաչափությունը»,- ուրբաթ ասել է թուրք նախարարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։

Չավուշօղլուի խոսքով՝ հացահատիկի գործարքի շրջանակներում Ռուսաստանի դեմ մի շարք խոչընդոտներ և սահմանափակումներ դեռևս պահպանվում են։ «Նախկինում ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանից պարարտանյութերն ու արտադրանքը շուկա դուրս գալու վերաբերյալ, և դրանք մասամբ իրականացվում են: Սակայն մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ կան խնդիրներ ու սահմանափակումներ ռուսական նավերի ապահովագրության ոլորտում: Նրանք չեն կարողանում ապահովագրություն ստանալ: Բացի այդ, դժվարություններ կան ռուսական հացահատիկի արտահանման գործարքների բանկային սպասարկման հետ կապված, քանի որ ՌԴ-ում շատ բանկեր անջատված են SWIFT համակարգից»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուի խոսքով՝ սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման շրջանակներում Ուկրաինայից արտահանվել է ավելի քան 27 միլիոն տոննա գյուղմթերք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել