Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյան |aysor.am|
07:36 - 01 ապրիլի, 2019

Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը։

«Սա հստակ պետք է լինի», - նշեց նա։

Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ հարգելով Օրբելյանի վաստակը, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել։

Դիտարկմանը, թե Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ երկքաղաքացիություն ունի, բայց զբաղեցնում է պետական պաշտոն, փոխվարչապետն արձագանքեց. «Այստեղ, կարծում եմ, օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետև նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ, փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, ու տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել