24news.am: «Gazeta.ru»-ն գրում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Մոսկվան ընդլայնում է Եվրամիության ներկայացուցիչների «սև ցուցակը», այն է՝ այսուհետ ավելի քիչ անձինք մուտք կգործեն Ռուսաստանի տարածք:

«Ռուսական ցանկում ընդգրկված անձանց թիվը հավասարեցվել է Եվրամիության ցանկի հետ»,- հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին՝ գրել է «Gazeta.ru»-ն:

«Սև ցուցակի» պատճառն այն էր, որ Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի 8 քաղաքացու նկատմամբ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը խոստացել էր պատասխանել Եմ պատժամիջոցներին։