Ռուսաստանը պատրաստ է պետական պարտքի վճարումներն անել ռուբլիով՝ ՌԴ Կենտրոնական բանկի փոխարժեքով։ Դա հնարավոր է եվրաբոնդերի պարագայում, որոնք թողարկվել են 2018 թ-ին, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի արժութային հաշիվների սառեցումը կարելի է գնահատել՝ որպես արտասահմանյան երկրների կողմից արհեստական դեֆոլտ առաջացնելու ցանկություն։
«Ռուսաստանի բանկի և ՌԴ կառավարության արժութային հաշիվների սառեցումը կարելի է գնահատել՝ որպես արտասահմանյան մի շարք երկրների կողմից արհեստական դեֆոլտ առաջացնելու ցանկություն, որը ոչ մի տնտեսական հիմք չունի», - հայտարարել է նախարարը։
Սիլուանովը կրկին ընդգծել է, որ պետական պարտքի մասով պարտավորությունները կատարելու Ռուսաստանի անընդունակության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք ունենք միջոցների անհրաժեշտ ծավալը՝ մեր պարտավորությունների սպասարկման համար», - հայտարարել է նախարարը։
Նորա Վանյան
comment.count (0)