Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սեյրան Սարգսյան |armtimes.com|
12:58 - 26 մայիսի, 2020

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սեյրան Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Առաջին անգամ Հայաստանում քարտերով իրականացված անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով կատարված գործարքների քանակը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

«Անկանխիկ գործարքների քանակը 57 տոկոս է կազմում, իսկ կանխիկով գործարքները՝ 43 տոկոս։ 2020 թվականի առաջին եռամսյակում քարտերով կատարվել է 18 մլն 154 հազար գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 33.8 տոկոսով։ Իսկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 մլն դրամով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22.9 տոկոսով»,- ասաց Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել