factor.am: Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տեսալսողական մեդիայի մասին և Լիցենզավորման մասին օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանը և Մխիթար Հայրապետյանը ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նախագիծը ստացավ 98 կողմ ձայներ: Այսպիսով` նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկվում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության համար: