Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթթերի իր միկրոբլոգում hայտնում է, որ  Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի։

«Բայց պետք է ողջ ազգով չափազանց վառ երևակայություն ունեցող պատգամավորներին բժշկական օգնություն ցույց տալու համար դեղահաբեր փնտրենք»,- գրել է նախարարը։

Այսօր РИА Новости-ն գրել էր, որ  Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն Украина 24-ին տված հարցազրույցում ասել է, թե Արցախում իրավիճակի սրման ֆոնին Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։