Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ սրա վերաբերյալ մի քանի ժամվա ընթացքում երեք գրառում է կատարել.  «Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»։ Հաջորդ գրառման մեջ նշել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:  Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»։ Երրորդ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»: Այսպես Նիկոլ Փաշինյանը  արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին:  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։ «Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:
10:15 - 10 մարտի, 2025
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ իրենց և ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա:  Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների, խզման վերաբերյալ հարցին:  «Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,–ասաց Մամիջանյանը:  Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ:   «Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց նա:   
12:48 - 06 մարտի, 2025
Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը․ Քոչարյան

Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը․ Քոչարյան

Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ․։ Կոշտությունն այնպիսին էր, որ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  «Ինքը ոչ թե մտնում էր բանակցությունների մեջ, ինքը ասում էր՝ էս ինչ եք բերել, էս ինչ եք քննարկում։ Ավելի կոշտ չի եղել։ Ես երբեք որեւէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, ես չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեմ, որին ես էդ այկիդոն (ճապոնական մարտարվեստ, որտեղ կան կտրուկ հնարքներ,-խմբ․) չկարողանամ անել, այկիդո ասած՝ լավ իմաստով։ Բանակցությունները ենթադրում են դիվանագիտություն»։  Նա նշեց՝ օրինակ, «Ընդհանուր պետության» գաղափարն իսկապես հետաքրքիր գաղափար էր․ «Այդ գաղափարն ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության ամուսնություն էր, ինչից մենք անընդհատ ուզում էինք պոկվել, որովհետեւ համարում էինք, որ Ղարաբաղի Հանրապետությունն ունի անխոցելի իրավական հիմքեր»։  Քոչարյանի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը կապվել է, ասել՝ միտք կա՝ «Ընդհանուր պետության» գաղափարը․  «Այն ավելի մոտ է «Դեյտոնյան համաձայնագրին» (Բոսնիայում եւ Հերցեգովինայում պատերազմի ավարտի համաձայնագիրը,-հեղ․), նաեւ Ռուսաստանին դա ձեռք էր տալիս, որովհետեւ ուզում էին նման մոդել կիրառել Վրաստանում Աբխազիայի եւ Օսեթիայի հարցում, հիմա ես կարայի հետը մտնեի բանավեճերի մեջ, ասեի՝ պրինցիպիալ չեմ քննարկում, չեմ ուզում, փչացնեի հարաբերությունները։ Ես իրեն ծանոթանալուց հետո ասել եմ՝ պայմանավորվենք՝ ես քեզ ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, առաջարկը հետաքրքիր է, բայց ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, բայց ես քեզ 100 տոկոսով ասում եմ՝ Հ․ Ալիեւն այս մոդելը չի ընդունելու, որովհետեւ այդ մոդելը 7,5-միլիոնանոց Ադրբեջանի հետ ինքը չի ընդունելու։ Ինքն ասաց՝ ես լավ ծանոթ եմ, համոզված եմ, որ համոզելու եմ Հ․ Ալիեւին։ Ասացի՝ եկեք պայմանավորվենք, որ էս բանակցային գործընթացում ես ամենից դժվար կողմը չեմ լինելու քեզ համար, բայց հիմա չմտնենք վիճաբանության մեջ, եթե Ալիեւին համոզես, մենք կոնստրուկտիվ կքննարկենք, ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ։ Գնացին Բաքու, Հ․ Ալիեւը կտրուկ էն գլխից մերժեք այդ տարբերակը, հետո խորհրդարանում ասաց՝ ամենից վատ տարբերակն է, որը երբեւիցե կարող էինք ստանալ։ Հետո Ադրբեջանից եկել է այստեղ, չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հարցը փակված էր մի կողմից կտրուկ մերժումով։ Ես եղել եմ այն կողմը, որը բարիդրացիական վերաբերմունք էր դրսեւորել այդ հարցի վերաբերյալ։ Հիմա սա դիվանագիտություն է, թե ոչ»։ Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի մասին հարցին․ «Ինչ կարելի է անել Ղարաբաղի հարցում․ չափազանց ծանր վիճակ է, այսօր անիմաստ է քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարց, այսօր միայն կա փոքր հավանականություն՝ քննարկել ղարաբաղցիների վերադարձի հարց։ Ռեալիզմը սա է։ Հավանականությունը փոքր է, բայց պետք է փորձել, փորձելու համար հմտություններ եւ ցանկցություն է պետք։ Մեր (նկատի ունի ներկա կառավարող ուժին,-խմբ․) մոտ երկուսն էլ չկա»։ Նա նշեց՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս չի մնացել։  «Մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանի, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան եւ չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ ՄԽ շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ, իմ եւ Ալիեւի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որն ավարտվել է Քի Վեսթով։ Եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ Ադրբեջանը համաձայնում էր, չէր լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, եւ ֆիքսվում էր ոչ թե տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման ամուսնությամբ, այլ հնարավորություն կար ամբողջական ինքնորոշման ճանապարհով ունենալ Արցախի Հանրապետություն»։
14:32 - 17 փետրվարի, 2025
Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Այն հանգամանքը, որ Սյունիքում մենք ավելի մեծ պրոբլեմներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Եթե Իրանի դիրքորոշումը չլիներ, Ալիեւը խանգարող բան չէր ունենա։ Եւ Հայաստանի իշխանությունը կասեն՝ դե ինչ անենք, հո չե՞նք կռվելու էն սարերի համար․․․։ Պատերազմի վախն իսկապես մեծ է։ Կարո՞ղ է այս վերաբերմունքն իսկապես փոխվել, այո, կարող է», - նշեց Քոչարյանը։  Նա անդրադարձավ նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նածագծին, նա նշեց․ «ԵՄ-ի հետ կապված․ ակնհայտ է մեկ բան․ այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է, եւ այդ ճգնաժամն ունի մի քանի կոմպոնենտ․ առաջնորդության ճգնաժամ, սա ակնհայտ է երեւում, իմաստային ճգնաժամ եւ տնտեսական ճգնաժամ։ Ամենից լավ հասկանալու համար դա, լսեք Վիկտոր Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Մի հատ լսեք ԱՄՆ-ի փոխնախագահի ելույթը, փայլուն ելույթ էր։ Եւ դահլիճում այն սառած դեմքերը, որոնց թվում, թե՝ էս ինչ ա ասում։ Իսկապես կա ճգնաժամ ԵՄ-ում։ ԵՄ-ն, իմ կարծիքով, չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխումների ենթարկել ինքն իրեն, եւ առաջին հերթին ինչ է անելու դրա համար, բոլոր գործընթացները ԵՄ-ին միանալու, սառեցնելու է, չեմ կասկածում, կարող է արդեն հասունացած մի երկու հարց որոշեն, բայց մնացածը սառեցնելու է։ Վենսը (ԱՄՆ փոխնախագահը,-խմբ․) հետաքրքիր թվեր բերեց, ես այլ թվեր բերեմ․ օրինակ Շվեդիայում 20 տարի առաջ բնակչության ընդամենը 2 տոկոսն էր ոչ Շվեդիայում ծնված, հիմա 20 տոկոսն է, Շվեդիան ամենից հաջողված երկրներից մեկն է ԵՄ-ի, պրոբլեմ է, իհարկե պրոբլեմ է, արդեն այն քանակն է, որ չես կարում մարսել քո արժեքային համակարգի մեջ, որովհետեւ քո արժեքային համակարգն է փոխվում»։ «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունես, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞։ Բայց անում ենք, եւ ինչի ենք անում»։ Քոչարյանի խոսքով՝ ԵՄ-ի ընկալումը Հայաստանում չափազանց դրական է․  «Նույնիսկ եվրոռեմոնտ բառ կա, չէ՞, ընկալվում է լավ ռեմոնտ։ Ընկալումն այդպիսին է, սենց մի բանբաներկա է սիրուն փաթաթած, եւ այդ մարդկանց, 600 հազար վարչապետներին ասելու են՝ սա է, վաղը մյուս օր ընդեղ ենք լինելու, այ դու այսպես ես ապրելու։ Ըստ էության մարդկանց հերթական անգամ խաբելու բանաձեւ է գտնվում, ենթադրում եմ նաեւ ընտրությունների հետ կապված սա ամենից մեծ դրոշն է լինելոի իշխանության համար, հիմա իրար հետ մրցելու են, թե ով է ավելի եվրոպամետ, ՔՊ-ն, թե՞ մյուս կուսակցույթունը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր, կարող ա իրար հետ այդ դրոշը բռնեն, չգիտեմ, բայց դա մի դրոշ է, որը տեղ չի տանում։ Ուրիշ նպատակ չեմ տեսնում, չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել։ Շատ կներեք, կամ քամակդ պիտի 3-մետրանոց լինի, որ էդ երկու աթոռի վրա նստես, էդ էլ չունես»։
14:04 - 17 փետրվարի, 2025
Պատերազմը զսպող որևէ մեխանիզմ չկա, դա խաղաղության խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառվում է մեր հանրությանը որպես խաչմերուկ. Քոչարյան |aysor.am|

Պատերազմը զսպող որևէ մեխանիզմ չկա, դա խաղաղության խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառվում է մեր հանրությանը որպես խաչմերուկ. Քոչարյան |aysor.am|

aysor.am: Տեսականորեն, իհարկե, կարող ենք հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, խաղաղություն չէ. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկած Խաղաղության խաչմերուկ փաստաթուղթը կյանքի կոչելու հնարավորություններին։  «Ամենից մեծ խնդիրներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդի, ըստ էության, այդ փաստաթղթերը երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավոր չի լինելու։ Ընդհանրապես որևէ թուղթ չի զսպելու որևէ պատերազմ»,-ասաց նա։   Ըստ Քոչարյանի՝ պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր և պետք են երաշխավորներ։ «Հատկապես այսօր մենք հավասար պայմաններում չենք. ամենից լավ երաշխավորը՝ եթե դու ունես այնպիսի բանակ և այնպիսի հնարավորություններ, որ ինքն արդեն երաշխավորում է գոնե մի զգալի մասով խաղաղությունը։ Պատերազմները շատ դեպքում ինչու չեն սկսում, որովեհտև հետևանքները սկսողի համար կարող են լինել ծանր։ Հիմա կայուն խաղաղության համար որևիցե գործոն այս պրոցեսում չեմ տեսնում»,-ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ այս վարչախմբին, այո, մի թուղթ է պետք թմբկահարելու համար, որ  խաղաղություն են բերել և կապ չունի՝ ինչ խաղաղություն, կարևորը բառը  լինի՝ առանց բովանդակության։ Ըստ նրա, այսօր հանրության զգալի մասը միայն վերնագրերով է դատում, իսկ հաճախ վերնագրերը կապ չեն ունենում հոդվածի հետ, բայց կանխորոշում են մարդկանց տրամադրվածությունը։ «Փաշինյանը փայլուն է հասկանում՝ իր մասնագիտությունը դա է, նրա մասնագիտությունը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ, որովհետև բոլորը ձախողվել է, բայց մուդլներ է ցույց տալիս, խաչմերուկ... դա խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառում է մեր հանրությանը որպես խաչմերուկ»,-ասաց նա։ ՀՀ երկորդ նախագահը նշեց, որ, ըստ էության, հնարավոր է, որ նման մի թուղթ լինի, բայց ոչ հարատև խաղաղության երաշխիքով. «Որովհետև չկա որևէ զսպող մեխանիզմ»։
13:28 - 17 փետրվարի, 2025
Քոչարյանը հերքում է, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում

Քոչարյանը հերքում է, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի այն դրվագին, որտեղ հիշատակվում է, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին ակտիվ քննարկումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման միջոցով ԼՂ հարցը լուծելու վերաբերյալ, մասնավորապես Մեղրի դիմաց Ղարաբաղը ստանալու։ «Դիվանագիտակա՞ն հնարք է եղել, այսինքն՝ ցույց եք տվել, որ իսկապես պատրաստ եք Մեղրին տալ և Արցախը պահել, թե՞ իսկապես սկզբունքային համաձայնություն տվել եք տարածքների փոխանակման միջոցով հարցը լուծել»։ Քոչարյանը մինչ հարցին պատասխանելը ինքը հարց ուղղեց «Ազատության» լրագրողին․ «Դուք իմ գրքի այդ հատվածը կարդացե՞լ եք, թե՞ ոչ, Դուք որևէ հակասություն գտե՞լ եք իմ գրածի և այդ հրապարակումների մեջ»։ Լրագրողը դրական պատասխանեց հարցին՝ ասելով, որ Քոչարյանի գրքում չկա գրված, որ բավականին ակտիվ քննարկվել է տարածքների փոխանակման հարց և դրանում ներգրավված են տարբեր երկրների դերակատարներ։ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Համոզված եմ, որ ստեղ գիրք կա, ուզո՞ւմ եք բերեմ, ընթերցենք՝ դա կա՞, թե՞ չկա, ֆաքթ չեքինգ․․․։ Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99թ․ հետևյալ բովանդակությունն ուներ․ համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ, բոլոր առաջարկները։ Լ․ Տեր-Պետրոսյանի ժամանակ 2 այդպիսի առաջարկ է եղել, «Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձել է եղել ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք, և այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, առաջին հերթին, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողքին։ Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն այս կաղապարված վիճակից մենք դուրս ենք գալու, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։  Այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե գործընթացը շահավետ էր մեզ համար, բայց ինքն առաջին օրից չի կասկածել, որ այդ քննարկումները հնարավոր է լինելու բերել մեզ համար ընդունելի տարբերակին։ Իսկ այդ համոզմունքը հիմնված է եղել նրա վրա, որ Ալիևն ամեն դեպքում ստանալու բան ուներ՝ վեց շրջան։ «Թալբոթը (ԱՄՆ այդ ժամանակվա փոխպետքարտուղարը՝ խմբ․) չի եկել որևէ առաջարկով, այդ հանդիպման ժամանակ որևէ առաջարկ Միացյալ Նահանգների կողմից չի եղել, ըդնահնարապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր․ առաջարկները տալիս էին ՄԽ անունից, և երբ բերում էին առաջարակ, սովորաբար գալիս էին եռահամանախագահողները։ Ինչ է կատարվել մինչ այդ․ Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար իսկապես դա այդպես է, թե չէ, և Ալիևի ընկալումները, մեր ընկալումները այդ բանակցություններից նույնն են, թե նույնը չեն։ Չի եղել առաջարկ, մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք, կամ չենք ընդունում, չի եղել»։ Ըստ Քոչարյանի՝ այդ ամբողջ գործընթացում, որ տևել է 2 տարի, ՄԽ համանախագահների կողմից միակ առաջարկը եղել է Քի Վեսթում․ «Եթե դուք ևս մեկ անգամ կարդաք մի գրքի այդ հատվածը, կտեսնեք, որ էդպես է եղել, այո, Ալիևն առաջարկում էր սա, ես առաջարկում էի այլ տարբերակներ, բայց ինձ համար շատ կարևոր է, որ Ալիևը իր այդ մոտեցման մասին մասին ինքը պատմի համանախագահողներին, որ թեման ինքը բացի։ Ես միշտ չէի հավատում, որ ինքը դա քննարկում էի, մտածում էի՝ վաղը հետ է քաշվելու։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, ես շատ զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»։ Քոչարյանը պնդեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպել է նաև Ստամբուլում, բայց այդ թեմայի շուրջ ընդհանրապես չեն խոսել։ Նա ասաց, որ ինքը ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարում է ունեցել այդ հարցում․ «Չի եղել, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, 2 անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես թեման չի քննարկվել»։ Քոչարյանը գաղտնազերծված փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում։ Անդրադառնալով փաստաթղթերում ներառված այն հատվածին, թե Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր մանրամասներին, թե ինչ է բանակցվում, Քոչարյանը ժխտեց՝ ասելով, որ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից․ «Վ․ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի։ Հիմա Թալբոթը պատմում է Դեմիրելի․․․ Ես ձզե ասում եմ՝ Վ․ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից բոլոր մանրամասնություններով, եւ ինքը Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկայից մինչեւ վերջին վայրկյանը։ Հիմա ես չգիտեմ՝ ինքը Դեմիրելին ինչ է ասել, ինչ չի ասել, դա իր ընկալումն էր, թե չէր, որովհետեւ, կրկնում եմ, մենք Թալբոթի հետ տարբերակ չենք քննարկել»։
13:02 - 17 փետրվարի, 2025
«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի 7րջափակման օրերին մշտական կապի մեջ է եղել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:  Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ մինչև Ղարաբաղի անկումը:  «Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ Եվ ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էին կազմակերպում, հիմնավորումը հետևյալն էր՝ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է»,- պատմեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել․ «Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»։ Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր․ «Առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ էր խոսում, համոզում»։ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ընդգծեց՝ ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում:  «Ինձ ասում են՝ ինչու եմ շնորհավորել Սամվել Շահրամանյանին։ Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցություն ցուցաբերեմ, միգուցե դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ «այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»։
12:18 - 17 փետրվարի, 2025
Ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել». որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել. Քոչարյան |aysor.am|

Ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել». որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել. Քոչարյան |aysor.am|

aysor.am: Մամուլում հաճախ կարծիք էր արտահայտվում, որ իմ ակտիվությունը, մամուլի ասուլիսները, «իմ գոյությունը» խանգարում է ինչ-որ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում, ես համաձայն չէի այդ թեզի հետ, սակայն համաձայնեցի մարդկանց հնարավորություն տալ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Բայց ի՞նչ եղավ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավականին հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ցանկանում էին, որ ես չխոսեմ։ Ունենք այն, ինչ ունենք և այսօր, չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին։ Սա էր առաջին պատճառը, որ պասիվություն էի դրսևորում։ Իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի՝ միգուցե ճիշտ է, որ  վարչապետին մենակ թողնեմ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար «վարչապետներին», թե ինչու է իրենց կյանքը վատանում, ինչու է կառավարությունն անխնա մտնում իրենց գրպանները, ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, ինչու է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, ինչու է աղքատությունը իրենց գլուխներում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»,- նշեց նախկին նախագահը։ Քոչարյանի խոսքով՝ հնարավորությունը տվել են իրենք և կարծում են, որ դա ինչ-որ տեղ աշխատել է. «Ակնհայտ է, որ ստապետությունը ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել»։ Ստապետությունն իմ բառը չէ, ձեզնից մեկն է այդ բառը բավականին ակտիվ կիրառել վերջերս»։ Երկրորդ նախագահը պարզաբանեց, թե ինչու է որոշել հիմա մամուլի ասուլիսով հանդես գալ.«Աշխարհում բավականին շատ բաներ են փոխվում, հետաքրքիր ու ճակատագրական զարգացումներ են տեղի ունենում։ Նախագահ Թրամփն ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն գաղափարախոսությունը, որով դա առաջ էր մղվում աշխարհով մեկ։ Սա, իսկապես, մեծ փոփոխություն է իր հետ բերելու, եթե լինեն հետևողական, եթե այն, ինչ հայտարարում են, անեն։ Դրա հետ կապված մտել ենք մի ժամանակահատված, որն, անկասկած, անկայունության բաղադրիչ է ունենալու, բայց՝ պոզիտիվ սպասելիքներով»։
11:47 - 17 փետրվարի, 2025
Գաղտնազերծված փաստաթղթերը Մեղրիի շահարկման նարատիվը ջախջախում են. Օսկանյան
 |civilnet.am|

Գաղտնազերծված փաստաթղթերը Մեղրիի շահարկման նարատիվը ջախջախում են. Օսկանյան |civilnet.am|

civilnet.am: Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են. հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում դրված տեսանյութում: Անցյալ ամիս «Ազատությունը» ֆիլմ էր պատրաստել 1999-ին քննարկված տարածքների փոխանակման ծրագրի մասին, որը վերնագրված է «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։ Օսկանյանը նշել է, թե այդ հարցը շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարյանի առաջարկը հայր Ալիևին։ Ըստ Օսկանյանի՝ հրապարակված փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 1999-ին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, և դրա վկաներից եմ եղել ես։ Օսկանյանը զգուշացնում է Հայաստանին սպառնացող վտանգների մասին. «Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ՝ առնվազն անկլավների տեսքով, Հայաստանի սահմանները փոփոխվելու են։ Սահմանադրությունը փոփոխվելու է՝ թուրքական կողմի պահանջով։ Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են, միջազգային դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են քաշվելու, 300 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին»։ Անդրադառնալով վերջին վտանգին՝ նա նշում է, որ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը այդ մարդկանց կողմից Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են, քանի որ, ըստ նրա, դրանք վկայում են, որ առաջարկը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից։ «Երբ Քոչարյանը Ժնևում բանակցություններին ներկա գտնվող ինձ և Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք այս պատմության ամենակարևոր փաստը, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից։ Դա էր հիմնական մեսիջը։ Մենք գիտեինք, որ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից։ Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1,5 տարի բանակցելու արդյունքում Քի Վեսթում։ Այնտեղ Մինսկի խմբի փաստաթղթով արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով վերգետնյա էստակադայով կապ էր ունենալու Նախիջևանի հետ։ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և ես առնվազն պետք է լինեինք դիվանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիևի՝ Արցախը զիջելու ցանկությունը և աղբաման նետեինք թեկուզև բանավոր նրա առաջարկությունը, ինչպես Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, 2018-ին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումն էր, և սկսեց իր զրոյական կետից»,- նշել է Օսկանյանը։ Նա ասել է, թե ժամանակն է, որ «Մեղրիի թեման շահարկողներն առնվազն լռեն, քանի որ դա անելով՝ մեր գլխին կախված Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել ռեալ են դարձնում»։ «Դիվանագիտությունից ու արտաքին քաղաքականությունից չհասկացողներին փորձեմ բացատրել։ Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու։ Խնդիրը ու Հայաստանի վրա կախված վտանգը, սակայն, այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող, Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինյանը չի կարողանա նույնիսկ սա ձևակերպել և բանակցել։ Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը և վտանգը։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ նաև Սյունիքից մի հատված»,- ասել է Օսկանյանը։
12:34 - 10 փետրվարի, 2025
Հրապարակեք փաստաթղթերը. Քոչարյանի գրասենյակը՝ Մեղրիի տարբերակի և «գաղտնազերծման» մասին
 |arm.sputniknews.ru|

Հրապարակեք փաստաթղթերը. Քոչարյանի գրասենյակը՝ Մեղրիի տարբերակի և «գաղտնազերծման» մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Մեղրիի փոխանակման տարբերակի» մասին, որը շրջանառվում էր 90-ականների վերջին և իբր քննարկվում էր Քոչարյանի կողմից պետության ղեկավար եղած ժամանակ։ ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա պատրաստված հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին՝ հանձնվում Ադրբեջանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց, որ նշված ռադիոկայանի ռեպորտաժում որևէ սենսացիա չկա, դա միջին մակարդակի քարոզչական նյութ է։ Միկոյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց բերվում են միայն ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով և ընկալումներով։ Փոխարենը նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստաթղթի վրա, որը կողմերին առաջարկվել էր 2001 թվականին Քի Վեսթում։ Եթե 1999 թվականին Հեյդար Ալիևն առաջարկում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, ապա արդեն 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական փաստաթղթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Նա ընդգծեց՝ այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Ըստ Միկոյանի՝ այդ ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր, և որը, այո՛, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են, թե՛ պատրաստ են եղել ստորագրել»,– հայտնեց Միկոյանը։ Նա վստահ է՝ այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։ Քոչարյանի ներկայացուցիչը նաև առաջարկեց հրապարակել հակամարտության կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված բոլոր պաշտոնական պատասխանները։
17:50 - 31 հունվարի, 2025
Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի
 |azatutyun.am|

Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։ Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։ Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր: Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին: ։ Թուրգութ Օզալը, ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի (տե՛ս այստեղ) ասել էր. «Ես մի գաղափար ունեմ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը՝ադրբեջանցիներ։ Նրանք կարող են տարածքների փոխանակում անել՝ Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանա մի հատված, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը»։ Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան, սակայն, չի մոռացել և վերստին այն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով (փաստաթուղթը տե՛ս այստեղ). «Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»: Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ, և հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։ «Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա։ Միաժամանակ, Թալբոթը պնդել է՝ եթե ադրբեջանցիները և հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կաջակցեն դրան։ Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ ՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետ ա տետ հանդիպումների շնորհիվ։ Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային, փաթեթային, ընդհանուր պետության տարբերակները մերժվել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թվում էր՝ բանակցությունները փակուղի են մտել, Քոչարյանն ու հայր Ալիևը սկսել էին հանդիպել առանց միջնորդների։ «Ազատության» տրամադրության տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում՝ 1999-ի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։ Դա Ալիև-Քոչարյան արդեն հինգերորդ հանդիպումն էր 1999 թվականի ընթացքում, և եզակիներից մեկը, որի ավարտին երկու նախագահներն էլ հրապարակավ ասել էին, թե պատրաստվում են գնալ զիջումների։ «Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ», - ասել էր Հեյդար Ալիևը: «Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում, այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը», - արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանը: Նախագահները բաժանվել էին բարձր տրամադրությամբ, քննարկել, թե քանի ոչխար են մորթելու, երբ վերջնական համաձայնությունը կստորագրեն, չբացահայտելով՝ կոնկրետ ինչպես են պատրաստվում հարցը լուծել։ Մանրամասները պարզվում են այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված մի դիվանագիտական հեռագրից, որ կազմել են այդ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ «Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբևէ հակամարտության մեկնարկից՝1988-ից ի վեր՝ շնորհիվ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի», - գրել են ամերիկացի դիվանագետները, մանրամասնելով. «Խաղաղության հեռանկարները հիմա շատ ավելի հուսադրող են, քան երբևէ հակամարտության մեկնարկից ի վեր՝ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի շնորհիվ։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը առաջարկել է տարածքների փոխանակում։ Նախագահ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է, և երկու նախագահները մտել են քննարկումների ակտիվ փուլ՝ Ալիևի առաջարկների հիման վրա»։ Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ էր հղել կողմերին՝ քաջալերելով «ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարևոր առաջընթացը»։ Ամերիկայի փոխնախագահի ուղերձում ասվում էր․ «Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»։ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղյան խնդրով զբաղվող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին, ով հանդիպել էր նախ Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի ղեկավարության հետ, վերջում՝ մեկնել Անկարա։ Հանդիպելով Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ՝ փոխպետքարտուղար Թալբոթը նշել է՝ Բաքվում այս համաձայնությունից այնքան են ոգևորված, որ տպավորություն է, թե ինչ-որ բան կարող է ստորագրվել դրանից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միացյալ Նահանգների նախագահի ու պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում տեղ պահել՝ Ալիև-Քոչարյան հնարավոր համաձայնությանը ներկա լինելու համար (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ Սակայն, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը տարածաշրջանից չէր հեռացել, երբ Հայաստանի խորհրդարանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ ղեկավար Կարեն Դեմիրճյանն ու 6 այլ պաշտոնյաներ։ Մի քանի ժամում, մինչ Թալբոթը Երևանից կհասներ Անկարա, Հայաստանում ուժերի հավասարակշռությունն անդառնալիորեն փոխվեց, և ստեղծվեց մի իրավիճակ, որը հետագա տարիներին ազդեցություն ունեցավ ոչ միայն երկրի, այլև Մեղրիի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Դիվանագիտական փաստաթղթերում նաև այդ մասով մանրամասներ կան։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, մասնավորապես, գաղտնի հեռագրերից մեկում պնդում է, թե հոկտեմբերի 27-ի կեսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, մինչդեռ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին հասնելով Անկարա, Թուրքիայի նախագահին ասել է` Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր (փաստաթուղթը տե՛ս այստեղ)․ «Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարյանի հետ իր հանդիպմանը վարչապետ Սարգսյանն առաջին անգամ էր լսում Քոչարյան-Ալիև քննարկումների որոշ մանրամասներ»։ Թե որոնք են եղել այդ մանրամասները, Պետդեպի հեռագիրը չի հստակեցնում։ Թալբոթը Դեմիրելին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Հեյդար Ալիևի, առավել զգուշավոր էր և հորդորում էր իրեն շատ չշտապեցնել։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ժամեր անց Ամերիկայի փոխպետքարտուղարը Թուրքիայի նախագահին հետևյալն է պատմել հայկական կողմի հետ իր բանակցություններից. «Քոչարյանի զգուշավորության մի մասը իր մտահոգությունն էր, որ ռուսները հնարավոր է՝ ամբողջությամբ տեղյակ չեն իր ու Ալիևի միջև ձեռք բերված առաջընթացից։ Քոչարյանը կհանդիպի Ելցինին նոյեմբերի 5-ին ու կխոսի նրա հետ։ Քոչարյանն անհանգստացած էր՝ հանկարծ այնպես չստացվի, որ Մոսկվային թվա՝ ինքը կամ ամերիկացիներն աշխատում են ռուսների թիկունքում»։ Հայտնելով այս մանրամասները՝ Թալբոթը զգուշացրել է՝ թե’ Ալիևը, թե’ Քոչարյանը խնդրում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնիության պայմաններում։ Դեմիրելը խոստացել է՝ տեղեկությունը սենյակից դուրս չի գա։ Փոխպետքարտուղարի հետ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը հարց է բարձրացրել նաև Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտության վերաբերյալ. «Քոչարյանն ասաց, թե Հայաստանը ուզում է Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել՝ երաշխավորելու իր համար կարևոր առևտրային կապերն Իրանի հետ։ Դեմիրելը համաձայնեց՝ Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձև գտնել»։ Բաքվում, սակայն, մտադիր չէին նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց՝ 1999-ի նոյեմբերին, հայր Ալիևը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրությունից ակնհայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու (փաստաթուղթը տե՛ս այստեղ). «Ալիևն ու Ռասիզադեն ասացին, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամում ու Համաշխարհային բանկում, և հստակ տպավորություն ստացել, որ երկու կառույցներն էլ պատրաստ են արագորեն գնալ առաջ՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրագործմանը»։ Այդ ժամանակ Իլհամ Ալիևն ամերիկյան կողմին հավաստիացրել է՝ Ադրբեջանն ուզում է գործը գլուխ բերել հնարավորինս արագ, նեղսրտելով, թե ընդդիմության կողմից տարածվող շշուկներն ու կասկածները թուլացնում են իրենց դիրքերը. «Ալիևն ասաց՝ Ադրբեջանի ժողովուրդը գնալով ավելի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարվում, բայց չգիտեն մանրամասները։ Մինչդեռ ընդդիմությունը շահարկում է իրավիճակը»։ Ադրբեջանական կողմը ենթադրել է, թե հայկական կողմը սկսել է դանդաղել Մոսկվայի թելադրանքով։ ԱՄՆ փոխպետքարտուղարը, սակայն, փարատել է այդ կասկածները, պնդելով, թե պատճառը հայաստանյան ներքաղաքական վիճակն է. նախագահ Քոչարյանին անհրաժեշտ է ժամանակ տալ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր շուրջը աջակցություն կոնսոլիդացնելու և խիզախ որոշումներ կայացնելու համար։ Պետդեպի փաստաթղթի հաջորդ նախադասությունը գաղտնազերծում է՝ ինչ էր քննարկման սեղանին. «Իլհամ Ալիևը նշեց, թե հասկանում է՝ որքան դժվար է ղարաբաղցի հայի՝ Քոչարյանի համար, հրաժարվել Մեղրիի շրջանից»։ Ամիսներ անց, երբ այս հարցն արդեն Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն են քննարկել, Մադլեն Օլբրայթը հորդորել է Մոսկվային համոզել Հայաստանին, թե այս գործարքը լավ է տարածաշրջանի անվտանգության համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովը ի պատասխան նույն փաստարկն է բերել՝ Քոչարյանի դիրքերը թուլացել են հոկտեմբերի 27-ից հետո (փաստաթուղթը տե՛ս այստեղ). «Իվանովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թե’ Քոչարյանի, թե’ Ալիևի հետ այս հարցերի շուրջ։ Քոչարյանն անկեղծ էր, երբ ասում էր, թե իրեն ներքին կայունություն է պետք նման կարևոր համաձայնություն կայացնելուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ սպանությունները։ Չնայած այն փաստին, որ Երևանն ավելի շատ տարածք է ստանում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքերով ու նրանց մերձավոր զարմիկներով շրջապատված, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է»։ Ըստ այդ համաձայնության, հայկական կողմը պետք է դուրս գար Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքներից՝ բացառությամբ Լաչինի։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 2019-ին հայտարարել էր՝ նման առաջարկ չէր կարող քննարկվել առանց իր իմացության: «Ինձ հետո ոչ ոք չի բանակցել, դուրս եկողը մենք պիտի լինեինք, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել», - պնդել էր նա։ Պետդեպի գաղտազերծած փաստաթղթերի համաձայն, սակայն, միջնորդները հոգ էին տարել նաև Ղարաբաղին տեղյակ պահելու մասին։ 1999-ի դեկտեմբերին՝ Սադարակի հանդիպումից մոտ երկու ամիս անց, Մինսկի խումբը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով, այցելել է Ստեփանակերտ՝ համոզվելու, որ ղարաբաղյան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին։ Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն զրույցի մանրամասներն օրեր անց հեռագրել է Վաշինգտոն (փաստաթուղթը տե՛ս այստեղ), մանրամասնելով. «Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին, և ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին»։ Ըստ դիվանագիտական հեռագրերի, այդ ժամանակ միջնորդները սկսել էին աշխատել միջազգային դոնորների հետ՝ համաձայնագրի ստորագրումից հետո տարածքների վերակառուցման ու մարդկանց վերաբնակեցման համար։ Ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել է՝ ե՞րբ է նպատակահարմար, որ Համաշխարհային բանկը կարիքների գնահատման այց կատարի։ Ղուկասյանը արձագանքել է՝ որքան շուտ, այնքան՝ լավ, միաժամանակ խոստանալով այդ մասին տեղեկությունները պահել գաղտնի. «Նա ասաց, որ կորդեգրի լիակատար գաղտնապահություն, ինչը, նրա համոզմամբ, կենսական նշանակություն ունի արդյունքի հասնելու համար։ Նա ավարտեց իր խոսքը ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն ընդունելի չէ, ոչ էլ հնարավոր է այն անժամկետ պահել, և որ անհրաժեշտ է խաղաղություն ու զարգացում»։ Դիվանագիտական փաստաթղթերը, միաժամանակ, վկայում են, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանի նախագահն առավել հաճախ է հղում արել ներքին անկայունությանն ու Իրանի հետ սահմանը պահելու անհրաժեշտությանը՝ հորդորելով հավելյալ ժամանակ տալ իրեն։ 2000 թվականի հունվարին արդեն, ըստ Պետդեպի փաստաթղթերի, Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիևի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին՝ անակնկալի բերելով ոչ միայն ադրբեջանցի գործընկերոջը, այլև համանախագահող երկրներին։ Այդ մասին Հեյդար Ալիևը պատմել է Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Սթենլի Էսկուդերոյին 2000-ի փետրվարին (փաստաթուղթը տե՛ս այստեղ). «Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարևորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին և կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջևանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16 թվականների ցեղասպանությունը»։ Ռեպորտաժը՝ այստեղ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:42 - 31 հունվարի, 2025
Պետրոս Պետրոսյանը Քննչական կոմիտեից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Պետրոս Պետրոսյանը Քննչական կոմիտեից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Պետրոս Պետրոսյանը Քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։ Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։ Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։ Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա: Պետրոս Պետրոսյանը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը: Նշենք, որ Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով հանրային մեղադրողն էր:
11:14 - 20 հունվարի, 2025
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Խաչատուրյանին, Սարգսյանին և Քոչարյանին

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Խաչատուրյանին, Սարգսյանին և Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի առթիվ»,- ասվում է ուղերձում։ Այսպիսով, շնորհավորանքներ են ստացել ԱՊՀ երկրների ղեկավարները՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Բացի այդ՝ Պուտինը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընին։ Կրեմլից հեռագրեր են ստացել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Պուտինը շնորհավորել է նաև որոշ պետությունների նախկին ղեկավարներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ Գերհարդ Շրյոդերին, Ռաուլ Կաստրոյին, Նուրսուլթան Նազարբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։
13:59 - 30 դեկտեմբերի, 2024
 Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան  Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց»,-ասաց անհետ կորած զինվորի հարազատը։  Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իջավ և հանդիպեց անհետ կորածների հարազատներին, առաջարկեց ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան,- հայտնում է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։
19:19 - 27 դեկտեմբերի, 2024