Բաշար ալ-Ասադ

Բաշար Հաֆեզի ալ-Ասադը (սեպտեմբերի 11, 1965, Դամասկոս, Սիրիա) Սիրիայի նախագահն է, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահը։
 
Ծնվել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիտներին: Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։
 
Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թ.-ին նա ավարտել ուսուցումը եւ ստացել բակալավրի կոչում։ 1988 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, որից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում։
 
1991 թ.-ին (այլ տվյալներով՝ 1992 թ.-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով Western Eye Hospital ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։
 
2000 թ.-ի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար եւ նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում է ընտրություններ, որի արդյունքում Սիրիայի նախագահ է դառնում Բաշարը՝ հավաքելով 97,29 % ձայն: 2007 թ.-ի մայիսի 27-ին նա վերընտրվում է։
Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու մեջ
 |tert.am|

Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու մեջ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին փախուստի մեջ՝ Սիրիան թողնելով ավերակների մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին: Ավելի վաղ պետական ​​հեռուստատեսությունը գրաված Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները եթեր էին դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններ։ «Ասադը փախել է Սիրիայից՝ թողնելով բազմաթիվ քաղաքներ ավերակների տակ: Մենք հանդես ենք եկել խաղաղության, ազատության, երկխոսության, արդարության և շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին Սիրիայում, չնայած տապալված ռեժիմի թշնամական վերաբերմունքին, մենք պաշտպանել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միասնական կառուցվածքը, մենք երբեք չենք վարանել բարձրացնել մեր ձայնը անարդար, անօրինական, ճնշումների և հալածանքների դեմ»,- հավելել է Էրդողանը։  
21:22 - 09 դեկտեմբերի, 2024
Շատ մտահգիչ է Սիրիայի հայ համայնքում իրավիճակը, նրանց ճակատագիրը. Իշխան Սաղաթելյան
 |azatutyun.am|

Շատ մտահգիչ է Սիրիայի հայ համայնքում իրավիճակը, նրանց ճակատագիրը. Իշխան Սաղաթելյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավարության դրոշը։ Սիրիան զավթած զինյալների դրոշն առայժմ բարձրացված չէ։ Դեսպանատնից տեղեկացրին, որ նախկին կառավարության դրոշը դեռ երեկ է հանվել, նորի տեղադրման ժամկետների մասին տեղյակ չէին։ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան գլխին արդեն ծածանվում է ընդդիմության դրոշը, այն այսօր երգով ու ծափերով բարձրացվեց։ Սիրիան շուրջ 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից և փաստացի {Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված} «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ ալ Ջուլանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո Սիրիայի հայ հայմանքում անորոշություն է։ «Շատ մտահգիչ է հայ համայնքում ստեղծված իրավիճակը, ճակատագիրը ինչ է լինելու, ինչպես է լինելու։ Մի շարք անորոշություններ կան», - «Ազատությանն» ասաց ԱԺ Հայաստան- Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը։ Նրա փոխանցմամբ՝ անորոշ է Սիրիայում բնակվող մի քանի տասնյակ հազար սիրիահայերի անվտանգության հարցը։ Արդյոք երկրում կայունություն կհաստատվի, թե կշարունակվի քաոսային իրավիճակը, Իսրայելը և Թուրքիան ի՞նչ քայլերի կդիմեն, ինչպիսի՞ կառավարություն կձևավորվի Սիրիայում, և ինչպիսի՞ն կլինի նոր ռեժիմի վերաբերմունքն ու համագործակցությունը Սիրիայի հայ համայնքի հետ. այս հարցերի պատասխանները դեռ չկան, որոնք մեծացնում են առկա անորոշությունը։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք մշտապես կապի մեջ են հայ համայնքի տարբեր պատասխանատուների հետ, և այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները խոստացել են, թե քրիստոնյա համայնքն անվտանգության խնդիր չի ունենալու։ Բայց թե որքան կպահպանվի այդ խոստումը, պարզ չէ՝ ընդդիմությունը, որ գալիս է իշխանության, շատ բազմաշերտ է, տարբեր խմբեր տարբեր ուղղություններ են դավանում։ «Քաղաքը գրավելուց հետո կոնտակտներ եղել են համայնքի ներկայացուցիչների հետ», - նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման առնվազն խոստումներ տվել են, որ հայ համայնքին վտանգ չի սպառնում։ Հստակ տվյալներ չկան, թե Սիրիայում այս պահին որքան հայ է բնակվում։
16:21 - 09 դեկտեմբերի, 2024
Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա. նրանց քաղաքական ապաստան է տրամադրվել. ТАСС |hetq.am|

Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա. նրանց քաղաքական ապաստան է տրամադրվել. ТАСС |hetq.am|

hetq.am: Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում, և Ռուսաստանում նրան ապաստան է տրամադրվել։ Այդ մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին։  «Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տրամադրել նրանց»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Գործակալությունը հայտնում է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը: Սիրիական զինված ընդդիմության առաջնորդները երաշխավորել են Սիրիայի տարածքում ռուսական ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներն առանց դիմադրության մտել են մայրաքաղաք Դամասկոս, իսկ Բաշար Ասադը փախել է այդ երկրի մայրաքաղաքից։ Ավելի ուշ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ասադը հնարավոր է զոհված լինի ավիաաղետի հետևանքով։ Ռուսական կողմի այս տեղեկությունը փաստացի հերքում է Reuters-ի այդ հրապարակման իսկությունը։
09:44 - 09 դեկտեմբերի, 2024
Բաշար Ասադը կարող է մահացած լինել ավիաաղետի ժամանակ. Reuters
 |hetq.am|

Բաշար Ասադը կարող է մահացած լինել ավիաաղետի ժամանակ. Reuters |hetq.am|

hetq.am: Դեկտեմբերի 8-ին Reuters գործակալությանը սիրիացի երկու աղբյուրներ հայտնել են, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մահացել է ավիաաղետի ժամանակ։ Flightradar24-ի տվյալների համաձայն՝ Syrian Air ավիաընկերության Ил-76 տեսակի ինքնաթիռը Դամասկոսից մեկնել է Երևանի ժամանակով առավոտյան 05:55-ին։ Ինքնաթիռն ուղևորվել է դեպի առափնյա շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ավիացիոն և ծովային ռազմաբազաները։ Երևանի ժամանակով 06:32-ին ինքնաթիռը կտրուկ շրջվել է և սկսել նվազեցնել բարձրությունը։ Երևանի ժամանակով 06:39-ին էլ ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ այդ ժամանակ գտնվելով 500 մետր բարձրության վրա։       «Այն անհետացել է ռադարներից, հնարավոր է՝ տրանսպոնդերն անջատվել է, բայց ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ ինքնաթիռը խոցվել է»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:06 - 08 դեկտեմբերի, 2024
Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը

Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը

Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը։ Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները այսօր ներթափանցել են Դամասկոսի շրջանում գտնվող Քանաքեռ քաղաքը։  Ապստամբների պնդում են, որ նրանք շրջապատել են մայրաքաղաքը, սակայն Սիրիայի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։ Ավելի հյուսիսում գտնվող ապստամբ զինյալները մտել են կենտրոնական Պալմիրա քաղաք։  Այսօր նաև տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի քննարկման թեման Սիրիայում վերսկսված մարտերն էին։ «ՌԴ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկիչներին գերակշռել Սիրիայում», -  հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսական ինքնաթիռները 2015 թվականից ի վեր օգնում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին ապստամբ գրոհայիններին հարվածներ հասցնելու հարցում: Այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած է ապստամբների կողմից սիրիական Համա քաղաքը գրավելու կապակցությամբ, Լավրովն ասել է, որ ինքը «կռահում է, թե ինչ է լինելու»։ «Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք, որ ահաբեկիչները հաղթեն, նույնիսկ եթե նրանք ասում են, որ իրենք այլևս ահաբեկիչներ չեն», - ավելացրել է նա։
19:02 - 07 դեկտեմբերի, 2024
Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ
 |armenpress.am|

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն միտված լինի Սիրիայի ազգային շահերին։ «Եթե հանդիպումը բխում է երկրի շահերից, ապա ես կանցկացնեմ այն»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասել է Ասադը՝ պատասխանելով Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցին։ Տեսանյութը հրապարակել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր գործընկերների հետ որոշում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև բանակցություններ վարելու ճանապարհային քարտեզը։ Էրդողանն ասել է, որ Ֆիդանն իրավասու է կազմակերպել իր հանդիպումը Ասադի հետ, հնարավոր է՝ երրորդ երկրում։ Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի այն իրավիճակին վերադառնալու վրա, որը կար մինչև 2011 թվականը։  
19:00 - 15 հուլիսի, 2024
ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան

ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար: Լիահույս եմ, որ այս դժվարին օրերին, երբ պետությունների ու ազգերի խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը լրջորեն վտանգված են, հայ-սիրիական դարերով փորձված բարեկամական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ և բարեկեցիկ կյանք»:
11:02 - 17 ապրիլի, 2024
Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

panorama.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։ «Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալման միջազգային օրդեր է տվել, գիտեք, արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է․ «Այն դրվագը, որի մասին խոսվում է, 2013թ. քիմիական զենքի կիրառումը Իդլիբի գոտում, հայտնի է։ Եվ շատ անկախ փորձագետներ, լրագրողներ, այդ թվում՝ նաև Արևմտյան լրագրողներ, ժամանակին հրապարակել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն քիմիական զենքի օգտագործման այս գործողության հետ առնչություն է ունեցել հայտնի «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Թե ինչ գնահատականների և փաստերի հիման վրա է իր եզրակացությունն արել Փարիզի դատարանը, ինձ հայտնի չէ»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել՝ նրան մեղադրելով 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է: Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։ Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
09:30 - 17 նոյեմբերի, 2023
Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

 |armenpress.am|

Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սիրիական ճգնաժամի համակողմանի քաղաքական կարգավորման հասնելու համար, որը թույլ կտա հաղթահարել հակամարտության բոլոր հետևանքները և հասնել ազգային հաշտեցման»,-նշվում է տեքստում: Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին:  «ԱԳ նախարարը Սիրիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է Սիրիայի բոլոր շրջաններ օգնություն հասցնելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին և ներքին տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու համար պատշաճ պայմանների ստեղծման կարևորությունը»,-նշված է փաստաթղթում։
21:38 - 18 ապրիլի, 2023
«Բարձր գին կվճարեք». Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին
 |tert.am|

«Բարձր գին կվճարեք». Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին |tert.am|

tert.am: Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության կողմից վերջերս իրականացված գնդակոծությունների:.Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Սիրիայի իշխանություններին և նախագահ Բաշար ալ Ասադին, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրման դեպքում նրանք «բարձր գին կվճարեն»։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Սիրիայում մենք հարձակվեցինք իրանական թիրախների և սիրիական կառավարության թիրախների վրա: Ասադի ռեժիմը քաջ գիտակցում է, որ իրենց վճարած գինը միայն սկիզբն է: Եթե նրանք շարունակեն թույլ տալ, որ հրթիռներ արձակվեն Իսրայելի վրա, Ասադի ռեժիմը դրա համար շատ լուրջ գին կվճարի»,- ասել է Նեթանյահուն իսրայելական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում։ Նա ընդգծել է, որ Իսրայելը չի ձգտում սրելու լարվածությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է «շատ հզոր գործողությունների բոլոր ճակատներում» ցանկացած հակառակորդի դեմ։ Իսրայելցի զինվորականներն ապրիլի 8-ի երեկոյան արձանագրել են Սիրիայից երեք հրթիռի արձակում. դրանցից մեկը թռել է Իսրայելի տարածք և ընկել Գոլանի բարձունքների անմարդաբնակ տարածքում։ Մի քանի ժամ անց Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ևս երեք հրթիռ, որոնցից երկուսը թռել է հրեական պետության տարածք, հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։
10:13 - 11 ապրիլի, 2023
Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին
 |armtimes.com|

Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Սիրիայի ղեկավարի գրասենյակի համաձայն՝ նրանք դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները Ալ-Աքսա մզկիթի հետ կապված։ «Ասադն ու Ռայիսին նշել են, որ այդ հարձակումներն արտացոլում են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը և համընկնում են այն ագրեսիայի հետ, որը նա իրականացնում է Սիրիայի և խաղաղ բնակիչների դեմ՝ հաստատելով նրա թուլությունն ու անհաջողությունը դիմադրության ուժի և խիզախության դիմաց»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։ Նախագահները վերահաստատել են, որ «տարածաշրջանում կայունությունը հիմնված է երկրների միջև առողջ հարաբերությունների վրա՝ մշտական երկխոսության, ինքնիշխանության հարգման և ընդհանուր շահերի առաջմղման միջոցով»։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ լարվածության աճը սկսվել է վերջին օրերին՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության հետ կապված միջադեպերից հետո, որտեղ հազարավոր մուսուլմաններ հավաքվել էին այս շաբաթ՝ իրենց սուրբ Ռամադանի կապակցությամբ: Երեքշաբթի օրը պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ-Աքսա մզկիթ՝ օգտագործելով ձեայնային նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հայտնել են, որ դիմակավորված տասնյակ երիտասարդներ բարիկադավորվել են տաճարի համալիրում՝ վանկարկելով կարգախոսներ և կոչ անելով անկարգությունների: Դրանից հետո իրավապահները ստիպված են եղել մտնել մզկիթի տարածք։
10:18 - 10 ապրիլի, 2023