Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

 |armenpress.am|
21:38 - 18 ապրիլի, 2023

Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սիրիական ճգնաժամի համակողմանի քաղաքական կարգավորման հասնելու համար, որը թույլ կտա հաղթահարել հակամարտության բոլոր հետևանքները և հասնել ազգային հաշտեցման»,-նշվում է տեքստում:

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին: 

«ԱԳ նախարարը Սիրիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է Սիրիայի բոլոր շրջաններ օգնություն հասցնելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին և ներքին տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու համար պատշաճ պայմանների ստեղծման կարևորությունը»,-նշված է փաստաթղթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել