Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, լրագրողներին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։ Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։ Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։ «ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։
14:19 - 12 դեկտեմբերի, 2024
Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ
 |factor.am|

Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ |factor.am|

factor.am: Նախկին Մինսկի խմբի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացած են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառույցները թղթի վրա պահելը հակասում է կազմակերպության ֆինանսական կանոններին։ Ըստ այդմ՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի բյուջետային գործընթացի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում։ «Հայ-ադրբեջանական համատեքստում զգալի քայլեր են ձեռնարկվել տեղում: Ի վերջո, խաղաղությունը, ըստ էության, հաստատվել է անօրինական ռազմական ուժերի տեղակայման վերացումով և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Սա էականորեն նոր պայմաններ է ստեղծել միջպետական ​​կարգավորման համար ճանապարհ հարթելու համար»,- հայտարարել է Բայրամովը։ Նա նշել է, թե Նախարարների խորհրդի վերջին նիստից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով ավարտել են իրենց սահմանների որոշ հատվածի սահմանազատումը։ Ըստ նրա՝ առանձին ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել նաև երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստում։ Բայրամովը շեշտել է՝ «այդ ձեռքբերումները ցույց են տալիս, որ ուղղակի երկկողմ բանակցությունները լավագույն և միակ կենսունակ ուղին են կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար»։ «Չնայած առաջընթացին՝ կարգավորման  ճանապարհին կան մշտական ​​մարտահրավերներ։ Դրա վերջնականացումը կախված է Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հռչակված հանձնառությունից, ներառյալ՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռևս ներառված են երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում: Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը շարունակվի կասկածի տակ դրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի կողմից երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի ներքաղաքական իրավական կամ քաղաքական սցենարներից»,- ասել է Բայրամովը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:12 - 06 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ. Բայրամով
 |1lurer.am|

Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ. Բայրամով |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարություն է արել, որում նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ: «Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն»,- հայտարարել է Բայրամովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, պատասխանատու են ընթացիկ գործընթացին չվնասելու, ինչպես նաև «սադրանքներից և գործողություններից զերծ մնալու համար, որոնքհանգեցնում են լարվածության սրմանը»:
20:47 - 05 դեկտեմբերի, 2024
Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին.
 |azatutyun.am|

Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին. |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում փորձել է նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»։ Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը ի պատասխան «Ազատության» հարցման հաստատեց, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը:
18:16 - 05 դեկտեմբերի, 2024
Բայրամովը ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարին դժգոհել է ՀՀ-ից ու Եվրամիության դիտորդական առաքելությունից
 |factor.am|

Բայրամովը ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարին դժգոհել է ՀՀ-ից ու Եվրամիության դիտորդական առաքելությունից |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բայրամովը տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման օրակարգի մասին։ Նշվել է, թե, իբր, «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային հավակնությունները խոչընդոտ են խաղաղ կարգավորման գործընթացի համար»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև դժգոհել է Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունից։ «Ինչ վերաբերում է Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությանը, նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է՝ մտահոգիչ է, որ այդ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, դարձել է մեր երկրի դեմ քարոզչական արշավի գործիք»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը և կապը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
14:38 - 05 դեկտեմբերի, 2024
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ նշելով, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։ Բայրամովն ընդգծել է դեմ առ դեմ շփումների կարևորությունն ու պայմանագրի շուրջ աշխատանքների շարունակականությունը։ «Դեմ առ դեմ շփումը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի շուրջ: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ հերթական դեմ առ դեմ հանդիպումն անցկացնել։ Դեկտեմբեր, թե հունվար, այլ հարց է, հստակ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի շուրջ աշխատանքները ևս շարունակվում են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
15:16 - 15 նոյեմբերի, 2024
Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով |azatutyun.am|

Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ միաժամանակ կրկնելով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը։ Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնը քանիցս պնդել է պաշտոնական Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կազանում հայտարարել էր, որ ՍԴ որոշումն արձանագրում է, որ վերոնշյալ մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական, հավելել՝ առաջարկում են Բաքվին ստորագրել համաձայնագիրը։
17:44 - 31 հոկտեմբերի, 2024
Բայրամովն ու Հաջիևը դեսպանների հետ հանդիպմանը բողոքել են Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից»

 |factor.am|

Բայրամովն ու Հաջիևը դեսպանների հետ հանդիպմանը բողոքել են Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նախօրեին հանդիպում են անցկացրել Բաքվում հավատարմագրված Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է «եղբայրական և բարեկամ մահմեդական երկրների հետ Բաքվի  կապերի հետագա ընդլայնման կարևորությունը», COP29-ի անցկացումը, տարածաշրջանում իրավիճակը, մանրամասն քննարկվել են Հայաստանի հետ կարգավորման գործընթացի հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր։ Մանրամասն տեղեկացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝  Բայրամովը նշել է, որ կողմերն առավելագույն ջանքեր են գործադրում երկկողմ խաղաղ բանակցություններին և գործընթացին նպաստելու համար։ Արդյունքում «զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի որոշակի հատվածի, հատկապես սահմանազատման հարցերի շուրջ, համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ»։ Բայրամովը, սակայն, դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունից՝ պնդելով թե այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Միաժամանակ նշվել է, որ Նյու Յորքում և Ստամբուլում մանրամասն քննարկումներ են ընթացել  համաձայնագրի մնացած դրույթների շուրջ։ Նա նշել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների պահպանումը, որն ուղղված է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, սպառնում է կայուն խաղաղության կառուցմանն ուղղված ջանքերին։ Նաև ասվել է, որ  Հայաստանի՝ նման քայլերից զերծ մնալու կարևորությունը, ինչպիսին է ռազմականացումը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի»,-ասվում է  տարածված հաղորդագրության մեջ։ Խոսելով COP29-ի անցկացման  նախապատրաստման մասին՝ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե իբր «տարբեր անհիմն պատրվակներով փորձ է արվում վարկաբեկել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքը, անընդունելի ձևով ներառել այնպիսի հարցեր COP օրակարգում, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, «Ադրբեջանը նավթային երկիր է»,  մարդու իրավունքները»։ Նա ասել է, որ նման մոտեցումը անընդունելի է և Բաքուն պատրաստ է այդ հարցերը քննարկել այլ հարթակներում։ «Նշվել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, սակայն Հայաստանի առաջարկած կիսատ խաղաղության համաձայնագիրը անընդունելի է։ Ընդգծվել է խաղաղության պայմանագրի մնացած դրույթների համաձայնեցման կարևորությունը։ Միաժամանակ ասվել է, որ Հայաստանի ռազմականացումը տարածաշրջանում սպառնալիքի աղբյուր է»,- ասվում է հայտարարության մեջ։
11:54 - 23 հոկտեմբերի, 2024
Բայրամովը Ֆիդանի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
 |factor.am|

Բայրամովը Ֆիդանի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |factor.am|

factor.am: Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հավաքի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։ Նախարարները քննարկել են հետհակամարտային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև գլոբալ անվտանգության մարտահրավերները։ Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայտարարելով, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։ Նա կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում  Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն՝ անտեսում է խնդիրը»։ Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:15 - 18 հոկտեմբերի, 2024