Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների
 |tert.am|
20:56 - 10 մարտի, 2025

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

Ուկրաինայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների, ում կառավարությունը միջնորդ դեր է խաղում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։

Ավելի վաղ Զելենսկին հրապարակել էր պատվիրակության կազմը, որը մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել