Երեխաների ապօրինի որդեգրման գործի վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում  նույնպես կա հարուցված վարույթ․ Արման Թաթոյան
13:56 - 11 մայիսի, 2020

Երեխաների ապօրինի որդեգրման գործի վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում նույնպես կա հարուցված վարույթ․ Արման Թաթոյան

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը անդրադարձավ անցած տարի  տեղի ունեցած ապօրինի որդեգրումներին, որոնք իրականացվել են այլ երկրների քաղաքացիների կողմից։ 

«Վստահաբար գիտեք, որ անցած տարի աղմակահարույց քրեական գործ հարուցվեց, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի որդեգրումներ։ Ինչպես ժողովուրդն է ասում՝  երեխաներ են վաճառվել։ Հետևո՞ւմ եք այս գործին, ի՞նչ պետք է արվեր, ի՞նչ չի արվել»,- ՄԻՊ Արման  Թաթոյանին։ 

«Երեխաների իրավունքների պաշտպանության ռիսկային կողմերից է համարվում որդեգրումների հետ կապված հարցերը՝ այդ թվում միջազգային պրակտիկայում։  Ռիսկային է նաև այյն, թե որքանով է պաշտպնաված որդեգրման ինստիտուտը։ Կա հարուցված քրեական վարույթ։ ՄԻՊ աշխատակազմում այդ առումով նույնպես կա հարուցված վարույթ, քրեական հետապնդման մարմիններին համապատասխան հարցումներ ենք ուղարկել, կատարվել են ուսումնասիրություններ»,- ասաց Թաթոյանը։

Ինչ վերաբերում է նախկինում եղած խնդիրներին, Թաթոյանի խոսքով ՝ այս ոլորտը  նախկինում է եղել է ոչ պատշաճ ուշադրության ներքո, շատ դեպքերում՝ անտեսված։  Այդ է պատճառը, որ այստեղ կան կուտակված խնդիրներ։

Պապոյանն արձագանքեց, նշելով, որ համակարգը պետք է գործի ի շահ երեխաների լավագույն շահի պաշտպանության համար և ոչ թե որպես բիզնես, որոշ անձանց համար։

Թաթոյանը նկատեց, որ համապատասխան ինստիտուտներ պիտի մշակվեն ոլորտի համար ու դրանց հիմքերը հստակ պիտի դրվեն:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել