«Ֆիզգոռոդոկի» բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ
16:03 - 28 օգոստոսի, 2021

«Ֆիզգոռոդոկի» բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ

«Ֆիզգոռոդոկի» բնակիչներից Սեդա Գրիգորյանի եւ եւս մեկ քաղաքացու մեքենաներն առանց ծանուցման ավտոքարշակով տեղաշարժել են՝ պատճառաբանելով, թե դրանք խանգարում են շինարարական աշխատանքներին։

Շինաշխատանքներն իրականացնող «Ռատկո» ընկերության ներկայացուցիչը պնդել է, թե դա իր նախաձեռնությունն է, իսկ ոստիկանները թույլ են տվել կատարել գործողությունը։ Բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ։

Նշենք, որ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ»՝ կառուցված 1950-60-ականներին, օգոստոսի 19-ից սկսվել են մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ՝ բնակիչների համոզմամբ՝ ապօրինի։ Վերջիններս ամեն օր ակցիա են իրականացնում բարձրահարկի կառուցման դեմ։ Այսօր ևս քաղաքացիներն ակցիա են իրականացրել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել