Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|
16:30 - 23 դեկտեմբերի, 2021

Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

tert.am: Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը կարողացավ մտնել համայնքապետարանի շենք։

Ոստիկանները, որոնք տևական ժամանակ փակել էին համայնքապետարանի մուտքը, բացեցին այն։ Գրիգորյանը ծանոթացավ աշխատակիցների հետ և հայտարարեց, որ հաջորդ օրվանից սկսելու է բնականոն աշխատանքը։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, մինչև այս պահը չենք ծանոթացել դրան։ Ընտրություններից հետո էլ մենք մյուս կողմերին կոչ ենք արել համերաշխությամբ աշխատել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերը ներկայացված են ավագանիում, և մենք ցանկանում ենք բոլորի հետ համերաշխ աշխատել և համատեղ ջանքերով զարգացնել համայնքը։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին լարվածությունը կանցնի, և օր առաջ կանցնենք աշխատանքի»։

Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ ոչ մի խնդիր չկա և չի կարող լինել։ Նա ներողություն խնդրեց ոստիկաններից օրվա ընթացքում հնչած վիրավորանքների համար և նշեց, որ իրենց գործողությունները այդքանով ավարտվում են։

«Մենք իրականացնելու ենք մեր աշխատանքը այստեղ, դատարանն էլ իր գործը կանի, բոլորս գնում ենք տուն»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել