Ադրբեջանը վերսկսել է կրակը՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ–ներ․ հայկական կողմն ունի 3 վիրավոր․ ՊՆ
19:11 - 11 հունվարի, 2022

Ադրբեջանը վերսկսել է կրակը՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ–ներ․ հայկական կողմն ունի 3 վիրավոր․ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել