Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբու-Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահյանի հետ քննարկել է Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Խոսակցության ընթացքում քննարկվել են Բելառուսի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները, նաեւ իրավիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում»,- ասված է նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իր հերթին, ինչպես հայտնել է ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով թագաժառանգի գրասենյակին, Ալ Նահյանը մատնանշել է «ճգնաժամից տուժած քաղաքացիական անձանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար միջազգային ջանքերի ակտիվացման» կարեւորությունը։ Նա նաեւ ընդգծել է «խաղաղ եւ դիվանագիտական միջոցներին անցնելու, պետությունների միջեւ վեճերն ու տարաձայնությունները հարթելու եւ կոնսենսուսի հասնելու համար կառուցողական երկխոսությանը առաջնահերություն տալու» անհրաժեշտությունը։
comment.count (0)