news.am: Արցախում ռազմական դրություն հայտարարվել է դեռ 1992 թվականից: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Այսօր Արցախում ռազմական դրություն չի հայտարարվել, այն գործում է դեռ 1992 թվականից, այն ժամանակ առ ժամանակ երկրաձգվում էր 1 տարով, իսկ 2005 թվականից այն անժամկետ է դարձել: Այս պայմաններում, եթե անհրաժեշտություն է առաջանում, նախագահը որոշ գործողությունների հետ կապված հրամանագրեր է ստորագրում»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:
comment.count (0)