Հարավային Օսիայում ասել են, որ ժողովուրդը հանրաքվեով կքվեարկի Ռուսաստանին միանալու օգտին
 |tert.am|
22:08 - 30 մարտի, 2022

Հարավային Օսիայում ասել են, որ ժողովուրդը հանրաքվեով կքվեարկի Ռուսաստանին միանալու օգտին |tert.am|

tert.am: Հարավային Օսիայում մոտ ժամանակներս հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Տադտաևը։

«Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը մոտ ապագայում կայանալիք հանրաքվեով կհայտնի իր կարծիքը Ռուսաստանին միանալու մասին: Մենք բոլոր հիմքերն ունենք միանալու Ռուսաստանի Դաշնությանը, դրա համար իրավական որևէ խոչընդոտ չկա: Հիմնական բանը այսօր. հանրաքվե անցկացնել եւ միանալ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Տադտաեւը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել