Բորելը Կիևի իշխանությունների հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում |1lurer.am|
12:59 - 16 ապրիլի, 2022

Բորելը Կիևի իշխանությունների հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:

Բանակցությունների օրակարգում եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է դիվանագետը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։

Բորելի խոսքով՝ Եվրամիությունը սերտ կապ է պահում անդամ պետությունների հետ, որպեսզի արագացնի Ուկրաինային անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել