Խորհրդարանը այսօր հաստատեց 2021 թ․-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը․ այն հաստատվեց 68 կողմ, 0 դեմ ձայներով։
Հաշվետվության քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ 2021 թ. պետական բյուջեն հաստատվել եւ իրականացվել է Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: «Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի եւ զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական եւ տնտեսական տարբեր ծրագրերի միջոցով առաջնահերթ խնդիրների կարգավորմանը»։
Նշենք, որ այսօր ընթացան ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի վերջին նիստերը․ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո նստաշրջանն ավարտվեց։ Խորհրդարանի չորրոդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։
comment.count (0)