Հարավային Օսիա

2017 թվականից նաև Ալանիայի պետություն, հանրապետություն է Հարավային Կովկասում, որը Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։

Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թվականի Հարավային Օսիայի պատերազմից հետո Հարավային Օսիայի կառավարությունը կառավարում է երկիրը ամբողջությամբ։

Հարավային Օսիան վերսկսում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի աշխատանքները
 |azatutyun.am|

Հարավային Օսիան վերսկսում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական կողմը տեղեկացված չէր Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալան Գագլոեևը։ «Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մենք միավորվում ենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ առանց իրենց այդ մասին տեղեկացնելու։ Մենք նշել ենք մեր դիրքորոշումը՝ բոլորս հանրաքվեի կողմնակից ենք, ցանկանում ենք, որ Հարավային Օսիան լինի Ռուսաստանի կազմում», - ասել է Գագլոևը՝ հավելով, որ ռուսական կողմի հետ քայլեր են մշակվել հարցի զարգացման ուղղությամբ։ Անցած շաբաթներին Հարավային Օսիայի նորընտիր առաջնորդ Ալան Գագլոևը հետաձգել էր նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի հրամանագիրը՝ Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին «մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը»։
14:46 - 21 հունիսի, 2022
Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար
 |azatutyun.am|

Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 85 տոկոսի արդյունքներով Գագլոևը ստացել է ձայների 53,67 տոկոսը, Բիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը։ Նախօրեին ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և մրցակցին մաղթել «ամենայն հաջողություն»։ 41-ամյա Գագլոևը 2004 թվականից աշխատում է Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեում։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Վրաստանը քվեարկությունը գնահատել են ոչ լեգիտիմ և հայտարարել, որ չեն ճանաչի արդյունքները: 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը՝ այնտեղ տեղակայելով մի քանի հազարանոց զորախումբ։
15:02 - 09 մայիսի, 2022
Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները
 |tert.am|

Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները |tert.am|

tert.am: Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում և դատապարտում է մայիսի 8-ին Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիայի Հանրապետություն) նախագահական ընտրությունների, այսպես կոչված, երկրորդ փուլի... անցկացումը։ Նման անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։Վրաստանի ԱԳՆ-ն կդիմի միջազգային հանրությանը հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին արդյունավետ արձագանքելու համար, ընդգծել են ԱԳՆ-ում։Կիրակի Հարավային Օսիայում տեղի է ունեցել հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 85 տոկոսը մշակելուց հետո «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ալան Գագլոևը հավաքում է ձայների 53,67 տոկոսը։ Գործող նախագահ Անատոլի Բիբիլովն ունի ձայների 41,3 տոկոսը։
14:17 - 09 մայիսի, 2022
Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար
 |tert.am|

Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառելու մասին խոսակցություններն անընդունելի են Վրաստանի իշխանությունների համար: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։«Իհարկե, Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններն անընդունելի են այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է: Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- ասել է Զալկալիանին:Հանրաքվեն, որում Հարավային Օսիայի բնակիչները կքվեարկեն Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիս-հունիսին։ Այս կարծիքը հինգշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
16:11 - 31 մարտի, 2022
Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան. Սերգեյ Շամբա

 |armenpress.am|

Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան. Սերգեյ Շամբա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանին միանալու վերաբերյալ տրամադրություններ չկան Աբխազիայի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան: «Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ: Մենք թանկ գին ենք վճարել անկախության համար, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, հետևաբար մեր քաղաքական, հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում»,-նշել է Շամբան: Նրա հավելել է, որ Աբխազիայի և Ռուսաստանի՝ դաշնակից և ռազմավարական գործընկերոջ հարաբերությունները պետք է զարգանան «ամենսերտ կապով»։ Մեկնաբանելով Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունն այն մասին, որ մոտ ապագայում իրավական քայլեր են ձեռնարկելու ՌԴ կազմ մտնելու ուղղությամբ, Շամբան հայտարարել է, որ Աբխազիան աջակցում է Հարավային Օսիայի՝ Հյուսիսային Օսիային միավորվելու ձգտումը: 
15:24 - 31 մարտի, 2022
ՌԴ կազմի մեջ մտնելու դեպքում Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ

ՌԴ կազմի մեջ մտնելու դեպքում Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ

Հարավային Օսիան մտադիր է Ռուսաստանի կազմ մտնել՝ որպես սուբյեկտ, այնուհետև իշխանություններն անհրաժեշտ են համարում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու ընթացակարգ նախաձեռնել, «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Երեկ Բիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիան իրավաբանական քայլեր է ձեռնարկում՝ մոտ ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու ուղղությամբ։ «Ալանիա մենք արդեն ունենք՝ և Հյուսիսային Օսիա-Ալանիա, և Հարավային Օսիա-Ալանիայի Պետություն։ Դա արդեն մեկ Ալանիա է։ Երբ մենք արդեն Ռուսաստանի Դաշնության կազմում լինենք, կան նաև ընթացակարգեր, որոնք կապված են սուբյեկտների միավորման հետ։ Այսօրվա դրությամբ Հարավային Օսիան կարող է Ռուսաստանի կազմ մտնել՝ որպես Ռուսաստանի սուբյեկտ։ Կարծում եմ՝ Օսիայի միավորումն անհրաժեշտ է», - ասել է Բիբիլովը։ Նա նշել է, որ ՌԴ կազմ մտնելը «մի քանի անգամ կավելացնի Հարավային Օսիայի Հանրապետության բնակչության անվտանգությունը»։ Բացի դրանից, Բիբիլովն ընդգծել է տնտեսական զարգացման հեռանկարները․ «Այսօրվա դրությամբ մենք ՌԴ-ի հետ մշակել ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բյուջեն, դա երեք տարի տևողությամբ ծրագիր է, ֆինանսական առումով՝ մոտ 4 մլրդ ռուբլի արժողությամբ»։ «Գլխավորն այն է, որ արդեն խորհրդակցություններ են ընթանում մեր ռուս գործընկերների հետ [ՌԴ կազմ մտնելու մասին հանրաքվեի անցկացման շուրջ]։ Եվ իրավաբանական գործողությունները պետք է, նախևառաջ, հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա։ Դրա համար հիմքեր կան։ Հարավային Օսիան անկախ պետություն է և կարող է ընդունել այն որոշումները, որոնք իր համար կենսական կարևորություն ունեցող է համարում։ Այս որոշումն իրոք կենսական անհրաժեշտություն է Հարավային Օսիայի ժողովրդի համար», - ասել է նա։ Նշենք, որ 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիան և Աբխազիան առանձնացան Վրաստանից, այնուհետև Ռուսաստանը ճանաչեց դրանց անկախությունը։ Վրաստանը Հարավային Օսիան ու Աբխազիան համարում է իր տարածքի մի մասը և չի ճանաչում դրանց անկախությունը։  Գլխավոր լուսանկարում՝ Հարավային Օսիան |TASS| Նորա Վանյան
14:23 - 31 մարտի, 2022
Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը |armenpress.am|

Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն ստորագրել Է կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդել Է տարածաշրջանի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը։ «ՀՕՀ-Ալանիայի կառավարությունը պաշտոնաթող Է արվել: Այդ մասին հրամանագիրն ստորագրել Է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Instagram-ում: Նշվում Է, որ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել Է իրենց լիազորությունները կատարել մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը: Հանրապետության գործադիր իշխանության մարմինների բոլոր ղեկավարները շարունակում են աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին հանդիպում Էր անցկացրել Սիբիրի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մենյայլոյի հետ, որի ժամանակ նրան առաջարկել Է դառնալ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Մենյայլոն ընդունել Է առաջարկը: Ավելի ուշ Պուտինը հրամանագիր Է ստորագրել Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնից Վյաչեսլավ Բիտարովի պաշտոնաթողության մասին, Մենյայլոյին նշանակեց համապատասխան պաշտոնում՝ նրան ազատելով լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Ապրիլի 12-ին Հյուսիսային Կովկասի Դաշնային Օկրուգում (ՀԿԴՕ) ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկան Մենյայլոյին ներկայացրել Է Հյուսիսային Օսիայի իշխանություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:07 - 13 ապրիլի, 2021
Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել |tert.am|

Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել |tert.am|

tert.am:  Հարավային Օսիայի կառավարության ղեկավար Էրիկ Պուխաևը հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի նախագահի վարչակազմի հայտարարությանը։ Աղբյուրը մանրամասնում է, որ ժողովրդին ուղղված ուղերձում կառավարության ղեկավարը նշել է, որ որոշումը կշռադատված է, ուստի՝ այն ճիշտ է համարում։  «Այսօր հրապարակում եմ եղել։ Մարդկանց եմ լսել, որոշները կառավարության հրաժարականի պահանջներ էին վանկարկում։ Ընդունում եմ այդ որոշումը»,- նշել է նախկին վարչապետը և շնորհակալություն հայտնել հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին աջակցության, իսկ նախարարներին՝ կատարած աշխատանքի համար։  Նշվում է, որ ուրբաթ Ցխինվալի գլխավոր հրապարակում ինքնաբուխ ցույց է սկսվել, որի ընթացքում ցուցարարները պահանջել են երկրի ՆԳՆ ղեկավարի վրա սպանության փորձ իրականացնելու համար մեղադրվող Ինալ Ջաբիևի մահվան հանգամանքների վերաբերյալ հետաքննություն իրականացնել։  Նշվում է, որ երկրի բնակիչները ցույցի ընթացքում պահանջել են նաև ՆԳՆ նախարարի, կառավարության և խորհրդարանի հրաժարականը։ 
10:26 - 29 օգոստոսի, 2020