Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
ԿԸՀ-ից հայտնել են, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների՝ ընտրություններում ձայների 95%-ի հաշվարկից հետո գործող նախագահ Անատոլի Բիբիլովն հավաքել է 33,5% ձայն, նրանից առաջ է Ալան Գագլոևը՝ 36,9%-ով։
Ըստ ԿԸՀ-ի՝ երկրորդ փուլը կանցկացվի ընտրությունների առաջին փուլի արդյունքների հաստատումից ոչ ուշ, քան 15 օր հետո։
comment.count (0)