armenpress.am: Ռուսաստանին միանալու վերաբերյալ տրամադրություններ չկան Աբխազիայի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:
«Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ: Մենք թանկ գին ենք վճարել անկախության համար, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, հետևաբար մեր քաղաքական, հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում»,-նշել է Շամբան:
Նրա հավելել է, որ Աբխազիայի և Ռուսաստանի՝ դաշնակից և ռազմավարական գործընկերոջ հարաբերությունները պետք է զարգանան «ամենսերտ կապով»։
Մեկնաբանելով Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունն այն մասին, որ մոտ ապագայում իրավական քայլեր են ձեռնարկելու ՌԴ կազմ մտնելու ուղղությամբ, Շամբան հայտարարել է, որ Աբխազիան աջակցում է Հարավային Օսիայի՝ Հյուսիսային Օսիային միավորվելու ձգտումը:
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)