tert.am: Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին նշանակել է հանրապետության և Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվե։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Հարավային Օսիայի ղեկավարի կայքում։
«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ որոշում եմ անցկացնել Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե (Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով)... հանրաքվեն նշանակված է 2022 թվականի հուլիսի 17-ին»,- ասվում է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)