Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանն իր հավատարմության մասին

 |factor.am|
16:47 - 08 օգոստոսի, 2023

Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանն իր հավատարմության մասին |factor.am|

factor.am: Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և միավորման խաղաղ ճանապարհին»։ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 15-ամյակի կապակցությամբ այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Նա նշել է, որ 2008 թվականի օգոստոսին «ռուսական ռազմական ագրեսիան հանգեցրեց մարդկային զանգվածային զոհերի», ինչպես նաև «մեր տարածքների ժամանակավոր օկուպացմանը, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ երկրի ինքնիշխանությանն ու զարգացմանը»։

«Մեզ առաջնորդում է այն անսասան համոզմունքը, որ խաղաղ, միասնական, ուժեղ, զարգացած Վրաստանը լավագույն հեռանկարն է վրացիների, օսերի, աբխազների, մեր հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ նպատակն իրականություն դառնա որքան հնարավոր է՝ շուտ»,- գրել է Ղարիբաշվիլին Facebook-ում։

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրաց-օսական հակամարտությունը սրվեց, ինչը հանգեցրեց ռազմական գործողությունների՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ ՌԴ-ն Վրաստանի դեմ ռազմական գործողություն իրականացրեց, որը տևեց հինգ օր։ Նույն ամսվա վերջին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ի պատասխան՝ Թբիլիսին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ և օրենսդրական մակարդակով հակամարտությունների գոտիները հայտարարեց օկուպացված տարածքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել