Ավետիք Չալաբյան

Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ։ Նախկինում աշխատել է ՀՀ Տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ:

ՍԴ-ն որոշել է վարույթ սկսել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականության հարցով

ՍԴ-ն որոշել է վարույթ սկսել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականության հարցով

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հիշեցրել է, որ 2022 թ․ այս անհեթեթ և գաղտագողի «թխված» հոդվածի հիման վրա է իր դեմ շինծու քրեական գործ հարուցվել (և մինչև հիմա էլ ընթանում է), և իրենք ի սկզբանե դատարանում վիճարկել են ոչ միայն իր մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ «Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան։ Նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր զեկույցում անդրադարձավ այս հարցին, և մանտնանշեց 236.2 հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը Խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ Սահմանադրական դատարանն այս հարցն ընդունեց քննության։ Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքն ու պայքարը հանգեցրեց այս կարևոր հանգրվանին, սակայն դեռ մեծ աշխատանք է սպասվում առջևում՝ այս հարցին իրավական և արդարացի լուծում տալու համար»,- գրել է Ավետիք Չալաբյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը վերաբերում է հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, այդ թվում՝ նյութապես շահագրգռելուն։ Խորհրդարանական ընդդիմությունն դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «նյութապես շահագրգռման» մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ ՍԴ-ն որոշել է գործն ընդունել քննության և դատաքննությունը սկսել 2024թ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին։
10:18 - 09 հուլիսի, 2024
«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց
 |news.am|

«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց |news.am|

news.am: Տավուշի մարզի սահմանագծումն ու սահմանազատումն ընդհանրապես օրենքից դուրս է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Դատախազության բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա նշեց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ. «Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները»։ Ավետիք Չալաբյանն ասաց, որ սակայն որևէ ներպետական գործընթացով այդ պայմանագիրը չի անցել։ Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացին բացառիկ իրավունք ունի որոշելու, թե որն է տարածքի սահմանը. «Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է, իսկ տվյալ դեպքում Կիրանցում ամբողջ բռնությունն ու կոնֆլիկտը պայմանավորված է նրանով, որ գյուղի մի մասը հանձնվում է Ադրբեջանին։ Որևէ կերպ չի կարելի, որ որևէ պաշտոնատար անձ դա վերցնի իր այդպիսի լիազորություն, որը կհամարվի լիազորությունների անցում։ Եթե կազմակերպված խմբի միջոցով է արվել, նաև էական վնաս է հասցվել, ապա դա ծանրացուցիչ հանգամանք է, որը սահմանում է 4-5 տարի ազատազրկում»։ Նա ասաց, որ իրենք այժմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու և հետամուտ են լինելու, որ քրեական վարույթ նախաձեռնեն։ Չալաբյանի խոսքով՝ քանի դեռ չկա միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն ու համակեցության կանոններ երկու երկրների միջև, հնարավոր չէ սահմանազատում ու սահմանագծում իրականացնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարությունն անդրադարձել էր պնդմանը, որ խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները և որ ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման ու այլ պնդումների և նշել, որ ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականացվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։  
15:41 - 14 մայիսի, 2024
«Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը. Չալաբյան
 |panorama.am|

«Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը. Չալաբյան |panorama.am|

panorama.am: ««Հայաքվեի» երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝  «Հանրաքվեի» մասին օրենքի առերևույթ  հակասահմանադրական բնույթը»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական  նախաձեռնությամբ  հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. նախատեսում է կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների ստորագրություն  հանրաքվե հրավիրելու պահանջով ԿԸՀ դիմելու համար։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն   վավերացնելով այդ ստորագրությունների  ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրավքե։ «Հանրավքեի» մասին օրենքը,  որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտին,  Չալաբյանի խոսքով, իրենց տեսանկյունից, բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական խոչընդոտներ է  ստեղծել այդ իրավունքի իրացման համար. պարտադրում է ստորագրահավաքը տեղի ունենա  ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։ «Առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ սահմանափակումները տաս անգամ սահմանափակում է մեր հնարավորությունը  գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու  համար։ Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք՝  կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում,  կամ եթե դա տեղի չունենա, դրա հավականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որևէ խելամիտ  փաստարկի ունկնդիր չի լինում,  դիմել Սահմանադրական դատարան՝ փոխելու օրենքը։ Այսինքն, երկրորդ փուլի  գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել»,- ասաց Ա. Չալաբյանը։ Նա նաև հայտարարեց, որ «Հայաքվեն» որպես նախաձեռնությունը, ընտրությունների մասնակցելու որևէ նպատակ չի հետապնդում. «Շատ դժվար է ասել, թե որտեղից է արտահերթ ընտրությունների թեզը մտել շրջանառության մեջ. «Հայաքվեն» որպես նախաձեռնությունը, որպես այդպիսին, ընտրությունների մասնակցելու որևէ նպատակ չի հետապնդում,  նրա նպատակը քաղաքացիական դաշտում է»։ Նա նշեց, որ եթե այդպիսի ընտրություններ տեղի ունենան, «Հայաքվեի» մասնակից առանձին անձինք, որոնք ունեն քաղաքական հավակնություններ, կարող են այդ ընտրություններին տարբեր ձևաչափերով մասնակցել, բայց դա ապագայի հարց է: «Երբ որոշակիություն կառաջանա այդ ընտրությունների հետ կապված, որովհետև այս պահին դրանք սպեկուլյացիաներ են՝ կլինի ընտրություն, թե չի լինի, «Հայաքվեի» ամեն մի մասնակից իր դիրքորոշումը դրա հետ կապված կհայտնի: «Հայաքվեն» ոչ ընտրություններին մասնակցելու լիազորություն ունի, ոչ էլ մանդատ»,-ասաց Ա.Չալաբյանը։  Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում: Քայլեր1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ: Առաջին փուլով Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի ստորագրել է՝ պահանջելով  քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ Սակայն դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, բացասական եզրակացություն է  հայտնել «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։ Դեկտեմբերի 5-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
15:54 - 25 դեկտեմբերի, 2023
Այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը. «ՀայաՔվե»-ն՝ Չալաբյանի վճռի մասին

Այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը. «ՀայաՔվե»-ն՝ Չալաբյանի վճռի մասին

Այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը: «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ավետիք Չալաբյանի վճռի մասին: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։ Համարում ենք, որ այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը՝ հանրային կյանքից ու քաղաքական գործընթացներից մեկուսացնելու իր առավել հետևողական ընդդիմախոսներին։ Ավետիք Չալաբյանի հանդեպ շինծու, պատվերով քրեական գործ հարուցելու, նախաքննության, դատաքննության ողջ ապօրինի ընթացքն ու արդյունքը ՀՀ-ում դատաիրավական համակարգի՝ բռնազավթված լինելու անհերքելի վկայությունն է։ Նիկոլ Փաշինյանը այն դարձրել է իր գործիքը՝ թույլ չտալու Հայաստանում քաղաքացիական հասարակության և նոր, կենսունակ ազգային քաղաքական ուժերի ձևավորումը։ Սրանով նա, ի թիվս այլոց, երկու հարց է փորձում լուծել՝ կատարել իր գործընկեր Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ազգային ուժերին խեղդելու պահանջը, և է՛լ ավելի ամրապնդել իր բռնատիրական ռեժիմը՝ ազատազրկմամբ ու այլ ճնշումներով փորձելով ահաբեկել ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր գործիչներին ու արժանապատիվ քաղաքացիներին։ Խստորեն դատապարտում ենք մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման այս աղաղակող դրսևորումը։ Զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը և հավաստում, որ մեզ ոչ մի բռնություն հետ չի պահելու Արցախի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ազգային իրավունքների համար պայքարի, և խաբեությամբ բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ուղուց։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր աջակիցներին՝ Ավետիք Չալաբյանին ողջ այս ընթացքում սատար լինելու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կայացրեց դատավճիռ։
18:58 - 21 դեկտեմբերի, 2023
Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամսով. դատարանը հրապարակեց վճիռը
 |armeniasputnik.am|

Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամսով. դատարանը հրապարակեց վճիռը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, հրապարկեց դատավճիռը։   «Չալաբյանին արգելվում է մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության վայրը փոփոխել»,–վճիռը կարդաց Մարտիրոսյանը։   Դատավճռի հրապարակումից հետո փաստաբան Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։ Նրա խոսքով` իրենց կանխատեսումներն ու ենթադրությունները իրականություն դարձան վերջնական դատավճռով։ «Ավետիք Չալաբյանին փորձում են հեռու պահել քաղաքական գործընթացներից, որպեսզի նա չմասնակցի որևէ հավաքի կամ համանման միջոցառման, ինչը և ուղիղ հավաստում է, որ այստեղ քրգործ ի սկզբանե չի եղել, այլ իրականացվել է քրեական հետապնդում, զուտ նրան մեկուսացնելու և քաղաքական գործընթացներից վերջնականապես հեռու պահելու համար»,– ասաց փաստաբանը։
18:53 - 21 դեկտեմբերի, 2023
Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
 |panorama.am|

Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան |panorama.am|

panorama.am: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։ «Սկսվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։  12 անդամներից 8 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։ Իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարւթյան արձագանքը մեր օրենքի նախագծին։ Իրավական տեսանկյունից անհեթեթ, չհիմնավորված արձագանք է», - ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։ «Բոլոր այս խոստումները ՔՊ-ն փորձում է  մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է։ Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է  քվեարկում իր կառավարության ծրագիրն։ Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է  ապօրինի։ Կառավարությունը դառնում է  ոչ լեգիտիմ։ Մեր  հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ,  անում է  դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունն իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը։ Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը  նշանակում է  պետք է կառավարությունը հրաժարական տա»,- ասաց  Չալաբյանը։  Նա նշեց, որ «Հայաքվեն» ավելի քան արդիական է։  «Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պաշտպանել, որպեսզի մենք երբևէ կարողանանք Արցախը վերադարձնել։ Արցախը օրենքով պատկանում է  հայ ժողովրդին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե այս պահին հանգամանքների բերումով ապրում են Հայաստանում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանան վերադառնան ու վերատիրանալ Արցախին։ «Հայաքվեն» հենց դա է մեզ տալիս»,- ասաց Չալաբյանը։  «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։  
11:20 - 04 դեկտեմբերի, 2023
Շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը. Ավետիք Չալաբյան

Շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը. Ավետիք Չալաբյան

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո շատերը մեզ հարցնում են, թե ինչ է տեղի ունենալու «Հայաքվե»-ի հետ, արդյոք այն այլևս ժամանակավրեպ չի, արդյոք ամռան ընթացքում ստորագրահավաքի վրա դրված մեր աջակիցների ջանքերը ապարդյուն չէին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա նաեւ նշել է. «Որքան էլ որ ցավալի լինեն մեր կորուստները և Արցախի փաստացի հայաթափումը, մեր ազգի բազմադարյան պատմությունը ցույց է տալիս, որ պարբերաբար մեր տարածաշրջանում առաջանում են բարենպաստ իրավիճակներ, և մեր պայքարը հնարավորություն է տալիս ետ բերել կորսվածը, եթե մենք այդ պայքարից չենք հրաժարվում, թևաթափ չենք լինում, և չենք տրվում պահի պարտադրանքին: Թեև Արցախի Հանրապետությունը այս պահին փաստացի օկուպացված է թշնամու կողմից, իրավաբանորեն այն շարունակում է պահպանել իր գոյությունը, իսկ նրա բնակչությունը շարունակում է պահպանել իր հավաքական իրավունքները։  Մեզ որևէ դեպքում չի կարելի հրաժարվել հայկական Արցախի գաղափարից և նրան երբևէ վերատիրելու համար պայքարից, քանի որ դրանով մենք աստիճանական վերացման կդատապարտենք նաև բուն Հայաստանի Հանրապետությունը: Արդեն այսօր Ադրբեջանի բռնապետը, օկուպացնելով Արցախը, այլևս չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ին անկլավների և միջանցքի անվան տակ նոր զիջումներ է պարտադրում, սպառնում նոր ներխուժումներով, հետևաբար՝ ուժային շանտաժի այս մթնոլորտում ՀՀ-ն և նրա անունից որևէ մեկը իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա միայն նոր ողբերգություններ և կորուստեր է բերելու մեր ժողովրդին: Այս իսկ պատճառով մենք շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը, և վճռական ենք տրամադրված այն պաշտպանելու ՀՀ Ազգային ժողովում: Վաղը, հոկտեմբերի 11-ին, ժամը 11:00, մեր նախաձեռնող խումբը պաշտոնապես մուտք կանի օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով, և դրանով կշարունակի իր բաժին պայքարը՝ Արցախը ազատագրված, և Հայաստանը նորից հզոր և անվտանգ տեսնելու համար: Մեզ աջակցած բազմահազար քաղաքացիներին ևս խնդրում ենք չվհատվել, այս դժվարին օրերին պաշտպանել մեր երկիրը, և շարունակել պայքարը նրա հզոր և անվտանգ ապագայի համար»։
09:33 - 10 հոկտեմբերի, 2023
Ցուցարարները երթով հասան Ոստիկանություն, Չալաբյանը ոստիկաններին հորդորեց բռնության չդիմել

Ցուցարարները երթով հասան Ոստիկանություն, Չալաբյանը ոստիկաններին հորդորեց բռնության չդիմել

Հանրապետության հրապարակից երթով դեպի Ոստիկանություն շարժվող քաղաքացիները քաղաքացիները ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բղավեցին՝ «Ձերբակալե՛ք Նիկոլին»։ Այնուհետև երթն առաջ շարժվեց։ Ոստիկանություն հասնելուց հետ քաղաքացիները սկսեցին գոչել՝ «Նիկոլ՝ թշնամի», «Նիկոլ՝ դավաճան»։ Ոստիկանության բոլոր մուտքերի առաջ ոստիկանության ծառայողներ են, քաղաքացիները կանգնում էին մուտքերի մոտ ու բղավում՝ «Ամոթ»։ Ավետիք Չալաբյանը կոչ արեց ոստիկաններին չդիմել բռնության։ Նա նշեց, որ իրենց հետ հավասար պետք է պաշտպանեն պետությունը։ «Չենք եկել ձեզ վնասել։ Մեր թշնամին մի մարդ է։ Դրա համար երկու բան եմ ուզում խնդրել․ մի՛ դիմեք բռնության, ցանկացած բռնություն բումերանգի պես ձեր երեխի առաջ է շուրջ գալու, եթե զգում եք՝ չեք դիմանում, դիմո՛ւմ գրեք, դո՛ւրս եկեք։ Երբ իշխանությունը փոխվի, դիմում գրածներին հետ կընդունենք»,- ասաց Չալաբյանը։ Քաղաքացիներն այժմ Կորյունի փողոցով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կավարտվի այսօրվա երթը։
20:58 - 24 սեպտեմբերի, 2023
Պատրաստ եղեք երկար կռվի, վաղը պարալիզացնում ենք քաղաքը. Ավետիք Չալաբյան
 |armeniasputnik.am|

Պատրաստ եղեք երկար կռվի, վաղը պարալիզացնում ենք քաղաքը. Ավետիք Չալաբյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արցախահայությանը պաշտպանելու միայն մեկ տարբերակ կա` փոխել Հայաստանում իշխանությունն ու զենքը ձեռքին պաշտպանել Արցախը և Հայաստանը։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա վստահ է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք ու չպաշտպանենք մեր երկիրը, ապա վաղը մեզնից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցու վիճակում։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ–ի ԳԱ–ում Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մասնավորաբար, Էրդողանն ասել է` հուսով է, որ Հայաստանն իր խոստումը կկատարի և կբացի «Զանգեզուրի միջանցքը»։ Չալաբյանը շեշտում է` Էրդողանին ոչ թե Արցախը, այլ Հայաստանն է պետք, ուստի առաջարկում է այսօր տուն չգնալ ու վաղը պարալիզացնել քաղաքը։   «Պատրաստ եղեք երկար կռվի։ Հոգնել չկա, պարտվել չկա, հիասթափվել չկա։ Շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,– հայտարարեց Չալաբյանը։   Նա վստահ է՝ ինչքան շուտ կարողանանք փոխել իշխանությունը, այնքան արագ կկարողանանք անցնել երկրի պաշտպանությանը։ Չալաբյանը շեշտեց՝ Արցախին այսօր պաշտպանություն է պետք։ Ակնհայտ է, որ եթե ՀՀ–ն Արցախը չպաշտպանի, ուրիշ ոչ մի պետություն դա չի անի, և 120 հազար հայությունը կենթարկվի ցեղասպանության։
23:06 - 19 սեպտեմբերի, 2023
Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց. Չալաբյան

Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Սիրելի բարեկամներ, Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝ ա) մասնակցությունը այս ընտրություններին աննախադեպ ցածր էր, սա ցավալի փաստ է, սակայն և հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին, որ քաղաքացին իրենցից որակապես ավելի բարձր ակնկալիքներ ունի, բ) իշխող քաղաքական ուժը, վարչական ռեսուրսների համատարած գործադրման պայմաններում, այս ընտրություններին Երևանում ստացել է 2.5 անգամ ավելի քիչ ձայն, քան 2021 թ համապետական ընտրություններին, սա ինքնին շատ բան է ասում այդ ուժի հանրային հեղինակության մասին, գ) տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց՝ հնարավոր է, և դա ճանապարհ է բացում մեր երկրում քաղաքական մենաշնորհների վերացման և իրապես ժողովրդավարական զարգացման համար, դ) երեկ բավական որակյալ աշխատանք են իրականացրել ընտրական հանձնաժողովների մեծ մասը և դիտորդական առաքելությունները (մասնավորապես մեր «Հայաքվե» առաքելությունը), դա հավելյալ գործոն է դառնում, որպեսզի մեր քաղաքացին համոզված լինի, որ ի վերջո մեր երկրում իր ձայնն է որոշելու, և արժևորի իր այդ մեկ կարևոր ձայնը, ե) անկախ նրանից, թե Երևանի ավագանում հիմա ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, այն խիստ մրցակցային է լինելու, և դրանից միայն կշահի մեր քաղաքը և քաղաքացին: Այլապես, դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Բայց մենք վճռական ենք՝ գնալու այդ ճանապարհով, և համոզված ենք, որ այդ ճանապարհին նոր հաջողություններ են մեզ սպասում: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր երեկ անձնվիրաբար աշխատեցին մեզ հետ ընտրական տեղամասերում, և պաշտպանեցին ձեզնից յուրաքանչյուրի ձայնը»,- գրել է նա:
11:25 - 18 սեպտեմբերի, 2023
Յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան․ Չալաբյանը կոչ արեց նախագծի՝ ԱԺ մտնելու օրը գնալ ԱԺ շենքի մոտ

Յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան․ Չալաբյանը կոչ արեց նախագծի՝ ԱԺ մտնելու օրը գնալ ԱԺ շենքի մոտ

Երևանի Ազատության հրապարակում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ նշելով՝ յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան։ «Սրանից 1 ամիս հետո օրենքի մեր նախագիծը մտնելու է Ազգային ժողով, ես ձեզ խնդրում եմ՝ բոլորդ միահամուռ, ինչպես այստեղ եք եկել, այդ օրը եկեք ԱԺ առաջ։ Էսօր մեզ ասում են՝ դե գիտեք՝ մեկ ա ՔՊ-ն դեմ ա քվեարկելու, ՔՊ-ն, որ մեզ տեսնի, ո՞նց ա դեմ քվեարկելու։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ իշխող խմբակցությունն էլ հասկանա, որ դա իրենց վերջին շանսն ա, որ պետք ա վերադառնան ժողովրդին․ իրենք ժողովրդից Արցախը հանձնելու մանդատ չեն ստացել, ժողովուրդը այս նախագծով իրենց փրկօղակ է նետում, կարող են մաքրվել դավաճանի խարանից։ Հենց մենք այդ օրենքն ընդունենք, հաջորդ քայլով սկսելու ենք Արցախի 2-րդ ազատագրումը։ Մենք հասնելու ենք նրան, որ և դիվանագիտական ճանապարհով, և եթե անհրաժեշտ լինի, նաև մարտի դաշտում, նորից Արցախն ազատագրենք», - նշեց Չալաբյանը։
20:54 - 02 սեպտեմբերի, 2023
«Արցախցին չի՛ պոկվելու իր հողից». ակցիա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ
 |armeniasputnik.am|

«Արցախցին չի՛ պոկվելու իր հողից». ակցիա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի Անկախության օրվա առիթով քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն։ «Այս օրը մենք դիմավորում ենք մի պայմաններում, երբ Արցախի Հանրապետությունն արդեն 9 ամիս դաժան շրջափակման մեջ է՝ լքված ՀՀ իշխանությունների կողմից՝ համարյա միայնակ շարունակելով իր պայքարն Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ։ Մենք այստեղ ենք, որ մեր ներկայությամբ նախ զորավիգ կանգնենք Արցախի մեր քույրերին և եղբայրներին, հստակ ուղերձ հղենք, որ ՀՀ-ն միայն իր ժամանակավոր և, հուսով եմ, մոտ ապագայում հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է լինելու մեր հայրենիքի Արցախի հատվածին»,- լրագրողների հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա վստահ է, որ մեր ապագա սերունդները պետք է կարողանան այդ խնդիրը լուծել՝ ունենալ միացյալ և հզոր հայրենիք։ Չալաբյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել արցախցիների կողքին, ցույց տալ, որ մենք մի ազգ ենք։ Նա հիշեցրեց, որ 2 օր առաջ ԿԸՀ են հանձնվել «ՀայաՔվեի» առաջին փուլի ստորագրությունները։ Շեշտեց՝ հետամուտ են լինելու, որ օրենքի ուժով արգելվի Արցախի հանձնումը ցանկացած այլ պետության։ «Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով, երջանիկ եմ եղել, որ ապրել և օգնել եմ նրանց այդ պայքարին, գիտեմ՝ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից։ Արցախցին ձեռք է բերել, արժանացել է իր ինքնորոշմանը, իր կյանքը տնօրինելու իրավունքին, և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան»,- իր հերթին նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Մշտական ներկայացուցչություն այցելած գործիչներին և քաղաքացիներին դիմավորեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս օրն արդեն Արցախում կդիմավորեն։ Խորհրդանշական կերպով դրոնով երկինք բարձրացվեց Արցախի պետական դրոշը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
14:02 - 02 սեպտեմբերի, 2023