Յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան․ Չալաբյանը կոչ արեց նախագծի՝ ԱԺ մտնելու օրը գնալ ԱԺ շենքի մոտ
20:54 - 02 սեպտեմբերի, 2023

Յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան․ Չալաբյանը կոչ արեց նախագծի՝ ԱԺ մտնելու օրը գնալ ԱԺ շենքի մոտ

Երևանի Ազատության հրապարակում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ նշելով՝ յուրաքանչյուրը, որ իր ստորագրությամբ միացել է «Հայաքվե»-ին, պետք է տեր կանգնի դրան։

«Սրանից 1 ամիս հետո օրենքի մեր նախագիծը մտնելու է Ազգային ժողով, ես ձեզ խնդրում եմ՝ բոլորդ միահամուռ, ինչպես այստեղ եք եկել, այդ օրը եկեք ԱԺ առաջ։ Էսօր մեզ ասում են՝ դե գիտեք՝ մեկ ա ՔՊ-ն դեմ ա քվեարկելու, ՔՊ-ն, որ մեզ տեսնի, ո՞նց ա դեմ քվեարկելու։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ իշխող խմբակցությունն էլ հասկանա, որ դա իրենց վերջին շանսն ա, որ պետք ա վերադառնան ժողովրդին․ իրենք ժողովրդից Արցախը հանձնելու մանդատ չեն ստացել, ժողովուրդը այս նախագծով իրենց փրկօղակ է նետում, կարող են մաքրվել դավաճանի խարանից։

Հենց մենք այդ օրենքն ընդունենք, հաջորդ քայլով սկսելու ենք Արցախի 2-րդ ազատագրումը։ Մենք հասնելու ենք նրան, որ և դիվանագիտական ճանապարհով, և եթե անհրաժեշտ լինի, նաև մարտի դաշտում, նորից Արցախն ազատագրենք», - նշեց Չալաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել