tert.am: Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է:
Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյություն ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան, պետք է օրակարգային խնդիր դառնա:
Ես նորից եմ ասում Փաշինյանին, նորից փոխիր օրակարգը, նորից թելադրի քո տեսակետները:
Բանակցություններում ներկայացրու Հայաստանի և Արցախի շահերը: Դու սա հրաժարվել ես անել և հրաժարվում ես անել: Դու չես կարող սրանից հրաժարվել»,- ասել է նա:
comment.count (0)