Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով, հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան |tert.am|
14:00 - 21 սեպտեմբերի, 2023

Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով, հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան |tert.am|

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ընդդիմության կողմից հայտարարված պետական կոմիտե ստեղծելու հայտարարությանը։

«Այստեղ ես կազմակերպչական խորհուրդ ունեմ, եթե իրոք գնում եք այդ ճանապարհով, փորձեք այդ խորհուրդը անել հնարավորինս բամզաբովանդակ։

Ներառեք բոլոր այն քաղաքական ուժերին, որ անկեղծորեն հայտարարել են, որ կողմ են իշխանափոխությանը։ Մի նայեք գաղափարական տարակարծություններին, այսօրվա առաջնային հրամայականը իշխանափոխությունն է։ Հրավիրեք բոլորին՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի»,- ասաց նա։

Օսկանյանը խորհուրդ տվեց նաև այդ կոմիտեի մեջ ներառել ավագանու ընտորություններում անցողիկ շեմը հաղաթահարած ընդդիմադիր ուժերին։

«Ես չգիտեմ ինչ են մտածում Անդրանիկ Թևանյանը, Վարդան Ղուկասյանը, Հայկ Մարությանը, անպայման նրանց պետք է հավիրել ու համոզել, որ ներգրավվեն»,- ասաց նա։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ ձևավորվող պետական կոմիտեն անմիջապես պետք է լծվի երկրի ներսում և երկրից դուրս՝ Սփյուռքում համախմբան աշխատանքի, բանակի բարեփոխման, արտաքին քաղաքկանա խնդիրների կարգավորմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել