Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի
 |armenpress.am|
13:12 - 05 սեպտեմբերի, 2023

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։ Նորիկյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել