Մոլդովա

Մոլդովայի նախագահի կուսակցությունն ստանում Է քվեների 52,53 տոկոսն արձանագրությունների 99,58 տոկոսի մշակումից հետո |armenpress.am|

Մոլդովայի նախագահի կուսակցությունն ստանում Է քվեների 52,53 տոկոսն արձանագրությունների 99,58 տոկոսի մշակումից հետո |armenpress.am|

armenpress.am: Գործողության եւ համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ), որը պաշտպանում Է Մոլոդովայի նախագահ Մայա Սանդուին, խորհրդարանի ընտրություններում ստանում Է քվեների 52,53 տոկոսը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն: Հուլիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հուլիսի 11-ին կայցած քվեարկության արդյունքներով քվեաթերթիկների 99,58 տոկոսի մշակումից հետո: ԳՀԿ-ից հետո երկրորդ տեղում Է Կոմունիստների եւ սոցիալիստների ընտրական դաշինքը՝ 27,36 տոկոս արդյունքով: Բացի դրանից ընտրական շեմը հաղթահարում Է եւս մեկ կազմավորում՝ տարածաշրջանային Շորի կուսակցությունը, որն ստացել Է 5,78 տոկոս: Քվեաթերթիկների մշակումը դեռ պաշտոնապես ավարտված չԷ, սակայն, հանձնաժոովի տվյալներով՝ Սանդուի կուսակցությունն ստանում Է խորհրդարանի 101 մանդատներից 51-ը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն: Դա տեղի կունենա այն կուսակցությունների քվեների համամասնական բաշխման հաշվին, որոնք չեն հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը խորհրդարան անցենլու համար: ԳՀԿ-ի ստացած արդյունքը լավագույնն Է Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ: Ավելի վաղ սոսկ Կոմունիստների կուսակցությունն Է 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել 50,07 տոկոս: Նախնական հաշվումների համաձայն՝ Սադնուի կուսակցությունը կարող Է խորհրդարանում ստանալ 101 մանդատներից 60 – 61-ը: Քվերակության արդյունքները պետք Է հասատի երկրի Սահմանադրական դատարանը:
11:18 - 12 հուլիսի,2021