Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

Երևանը կօգտագործի արևի էներգիան, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ մեկնարկել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Ըստ հաղորդագրության՝ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետարանը նշում է, որ ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Ընտրվել են, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։ Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։ Ինչպես քաղաքապետարանն է նշում, ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:
16:12 - 05 ապրիլի, 2021
Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը:    «Այցելեցի Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացա աշխատանքների ընթացքին: Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնեղ հինգերորդ կամուրջը: Աշխատանքները ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,- գրել է Մարությանը:   Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում: Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող գրեթե բոլոր հաղորդուղիները տեղափոխված են:   Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետրերկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:
12:44 - 02 ապրիլի, 2021
Տնօրենի պայմանագրի ժամկետը լրացել էր, և մենք նշանակել ենք նոր տնօրեն, իսկ վերակազմավորում չի լինելու. փոխնախարարը՝ Երևանի թիվ 1 ինտերնատի նոր տնօրենի նշանակման և ինտերնատների միավորման մասին |tert.am|

Տնօրենի պայմանագրի ժամկետը լրացել էր, և մենք նշանակել ենք նոր տնօրեն, իսկ վերակազմավորում չի լինելու. փոխնախարարը՝ Երևանի թիվ 1 ինտերնատի նոր տնօրենի նշանակման և ինտերնատների միավորման մասին |tert.am|

tert.am: Երևանի թիվ 1 ինտերնատի բնակիչները դեմ են այլ ինտերնատների հետ միավորմանը, քանի որ անհնար են համարում այդ կերպ ապրելը: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նորքի և Երևանի թիվ 1 ինտերնատները չեն փակվելու այլ ստեղծվելու են նոր համայնքահեն ծառայություններ: «Նախագիծը շրջանառվում է, քանի որ մենք գնում ենք համայնքահեն ծառայությունների ներդրմանը, բայց  դա չի նշանակում, որ Նորքն ու Թիվ 1-ը փակելու ենք, կամ միավորելու ենք, այլ ստեղծելու ենք նոր հերթերով գոյացած՝ տատիկ-պապիկների համար համայնքահենք ծառայություններ, դա լինելու է փոքր տների մոդելով»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը: Փոխնախարարը նաև նշեց, որ ինտերնատներում բնակիչների տեղափոխություն չի լինելու, իսկ հացադուլի մասին տեղեկությունները հերքեց, այնինչ ինտերնատի 17 բնակիչները հավաստիացնում են՝ երեկվանից հացադուլ են անում: «Իրավակազմական ձևն է փոխվում, և ոչ-ոք չի պատրաստվում Նորքից փոխել այստեղ, այստեղից տանել այնտեղ, իսկ հացադուլ չկա, ես շաբաթ-կիրակի եղել եմ այստեղ, և հացադուլ չի եղել»,- նշեց նա: Նա նաև մեկնաբանեց Երևանի թիվ 1 ինտերնատի նոր տնօրենի նշանակումը՝ նշելով, որ  պայմանագրի ժամկետը լրացել էր: «Նոր տնօրենի նշանակման հետ կապված՝ պետք է նշեմ՝ նախկին տնօրենի ժամկետը լրացել է, և նշանակվել է նոր տնօրեն: Նախկին տնօրենը մեկ ամիս առաջ պատշաճ ծանուցվել է այս ամենի մասին»,- ասաց նա:
12:45 - 22 մարտի, 2021
Երևանի 2020 թ. բյուջեի միջոցներով իրականացվել են 64.3 մլրդ դրամի ծախսեր. Սերգեյ Ներսեսյան |1lurer.am|

Երևանի 2020 թ. բյուջեի միջոցներով իրականացվել են 64.3 մլրդ դրամի ծախսեր. Սերգեյ Ներսեսյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը Երևան քաղաքի բյուջեի 2020 թ. կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ ծախսերին՝ նշելով՝ քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 64.3 միլիարդ դրամի ծախսեր՝ ծրագրված 101.1 միլիարդ դրամի դիմաց:   «Ընդամենը՝ փաստացի ծախսերից 66.4 միլիարդ դրամը ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 9.1 միլիարդ դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերին: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 11 միլիարդ դրամ, որը հիմնական ցուցանիշն է, որն ազդել է բյուջեի կատարողականի վրա: 2020 թ. բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ծախսերը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 50.1%, տրանսպորտի բնագավառի ծախսերը՝ 18.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ 15%»,- տեղեկացրեց Ներսեսյանը: Ավագանու անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ Ներսեսյանը մանրամասնեց՝  նախորդ տարվա վերջին ընդունած օրենսդրական փոփոխությունը ինքնակամ շինությունները օրինականացնելու վերաբերյալ նպաստել է հավաքագրմանը՝ նախատեսվածից 7 միլիարդ դրամով ավելի, որը տվյալ բյուջեի օրինակելի ձևի մեջ արտացոլվում է որպես բացասական թիվ: «Այդ գումարի արդյունքում, որը բավականին մեծ է՝ մոտ 7 միլիարդ, ընդհանուր բյուջեի մասով կազմում է մոտավորապես 7%, նվազեցնում է մեր կատարողականը: Բացի այդ, նաև արհեստական նվազեցում ենք ունեցել վերելակների փոխարինման մասով, որի արդյունքում մեր պատվիրատուն տեղադրումները ամբողջությամբ չհասցրեց կատարել 2020 թվականին և ավարտական փաստաթղթերը ներկայացրեց 2021-ին, որի արդյունքում մեր ունեցած 2.5 միլիարդ դրամի վճարումը տեղափոխվեց 2021 թվական, որը նույնպես բացասական կերպով է անդրադարձել տվյալ ցուցանիշի վրա: Ավտոբուսների ձեռքբերման մասով 1 միլիարդ 19 միլիոն դրամի չափով գումարը փոխանցվել է փաստացի փաստաթղթավորման ավարտին՝ 2021 թվականին, որի արդյունքում կատարողականը կրկին արհեստական նվազում է ունեցել»,- հայտնեց Սերգեյ Ներսեսյանը: Եթե մենք այդ երկու ցուցանիշները վերանայեինք, մեր կատարողականի ցուցանիշը կկազմեր ընդհանուր առմամբ 74%՝ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը:
13:47 - 16 մարտի, 2021
Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան

Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան

Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար: Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանն աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս:  Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Եթե +8°-ից ցածր ջերմաստիճան է՝ չի թույլատրվում ասֆալտապատում սկսել: Չի թույլատրվում նաև, երբ ասֆալտի ջերմությունը +120°-ից պակաս է: Այսպես, օրինակ,  ասֆալտը ցուրտ եղանակին մինչև գործարանից տեղ հասնի, կդառնա 60-70 աստիճանի և կպչողականություն չի ունենա»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:Փոսալցումը քաղաքում արդեն սկսվել է: Բայց նախքան ասֆալտը փռելը նախապատրաստական աշխատանք է արվում:«5 սմ և ավելի խորության հատուկ տեխնիկայով քերվում է ասֆալտի շերտը, մշակվում, փոշեզրկվում, բիտումապատվում և հաջորդ օրը միայն ասֆալտապատվում»,-նշում է շինարարական կազմակերպության աշխատանքների ղեկավար Արթուր Պետրոսյանը:Քաղաքապետարանի 2021թ. ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից ավելի քան 10.000 քմ-ն փոսային աշխատանքներն են: Այս տարի 6 ընկերության է գործը բաշխվել։ Աշխատանքները հիմնականում արվում են ցերեկը, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքում, սակայն պետք է նկատի ունենալ, որ գիշերային ժամերին բնակելի հատվածներում տեխնիկայի բարձրացրած աղմումը խանգարում է բնակչության հանգիստը, ինչն արգելված է օրենքով: «Անհնարին է կտրել ու մեկ կամ մի քանի քմ-ն նույն օրում ասֆալտել: Պետք է ծավալ ունենանք, որովհետև մեծ մեքենաներ են գործի դրվում: Այնուամենայնիվ 3 օրվա ընթացքում պետք է աշխատանքն արվի: Նաև ասեմ, որ առաջիկա 10 օրում խոշոր, վթարավտանգ հատվածներում փոսերի վերացումը կավարտենք»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:Այնուհետև կմեկնարկի ավելի ծավալուն ասֆալտապատման գործընթացը: Քաղաքային ճանապարհածածկի կյանքը հնարավորինս երկարացնելու համար տարեկան ծրագրով կկատարվի նաև ճաքալցում: Փողոցների նորոգումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև վարորդների, ուղևորների ու հետիոտնի անվտանգության խնդիր, որը քաղաքապետարանը ջանում է օր առաջ լուծել:
19:35 - 15 մարտի, 2021
Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
 |shantnews.am|

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |shantnews.am|

shantnews.am:  Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ: Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի: Հիշեցնենք ՝ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:    
22:58 - 12 մարտի, 2021
Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել |hetq.am|

Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում 8–ից մինչև 18 հարկ բարձրություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր են ուզում կառուցել։ Քաղաքապետարանից ստացված նախագծման թույտվությունների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերի 25–ին «Ռենշին» ՍՊ ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք(նախագծման թույլտվություն)։ Այս որոշման մեջ արդեն իսկ կառուցապատողի առաջարկով և քաղաքապետի որոշմամբ սահմանված է շենքերի քանակը, թույլատրելի բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման խտությունը և այլ պայմանները։ Որոշման համաձայն, ընկերությունը կպատարաստի շենքերի մանրակրկիտ նախագիծը և կներկայացնի քաղաքապետարան։ Դրանից հետո նախագիծը կհամաձայնեցվի և քաղաքապետի կողմից կտրամադրվի շինարարական թույլտվություն կամ ոչ։ Մինչ այդ գործընթացները տեղի կունենան, այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց բարձրահարկ համալիրների էսքիզային լուսանկարները։ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» անունը կրող էջում, որը Երևան համայնքի կառուցապատումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տարածում, նշված է․ ««Ռենշին» ընկերությունը Տերյան 107 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի։ Համալիրը բաղկացած է լինելու 4 մասնաշենքերից (8-18 հարկ հարկայնությամբ)։ Համալիրի հարավային կողմում՝ Ա և Դ մասնաշենքերում հարկայնությունը սկսվում է 8 հարկից՝ աստիճանաբար, կասկադային սկզբունքով հյուսիսային կողմում՝ Բ և Գ մասնաշենքերում հասնելով 18 հարկ բարձրության: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տարածքը կկանաչապատվի և կբարեկարգվի»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2024 թվականին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
12:17 - 07 մարտի, 2021
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության

ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մանկապարտեզների ընդունելությանը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքապետն ընդգծել է, որ երբ Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա:«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»,- նշել է Մարությանը:
16:39 - 06 մարտի, 2021
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով («B+»/«Կայուն» կանխատեսմամբ)»,- գրել է Կարապետյանը: Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի, բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը:  Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում ծախսերի դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ: «Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. Բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդում է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը»,- գրել է Կարապետյանը:
20:22 - 05 մարտի, 2021