Տնօրենի պայմանագրի ժամկետը լրացել էր, և մենք նշանակել ենք նոր տնօրեն, իսկ վերակազմավորում չի լինելու. փոխնախարարը՝ Երևանի թիվ 1 ինտերնատի նոր տնօրենի նշանակման և ինտերնատների միավորման մասին |tert.am|
12:45 - 22 մարտի, 2021

Տնօրենի պայմանագրի ժամկետը լրացել էր, և մենք նշանակել ենք նոր տնօրեն, իսկ վերակազմավորում չի լինելու. փոխնախարարը՝ Երևանի թիվ 1 ինտերնատի նոր տնօրենի նշանակման և ինտերնատների միավորման մասին |tert.am|

tert.am: Երևանի թիվ 1 ինտերնատի բնակիչները դեմ են այլ ինտերնատների հետ միավորմանը, քանի որ անհնար են համարում այդ կերպ ապրելը: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նորքի և Երևանի թիվ 1 ինտերնատները չեն փակվելու այլ ստեղծվելու են նոր համայնքահեն ծառայություններ:

«Նախագիծը շրջանառվում է, քանի որ մենք գնում ենք համայնքահեն ծառայությունների ներդրմանը, բայց  դա չի նշանակում, որ Նորքն ու Թիվ 1-ը փակելու ենք, կամ միավորելու ենք, այլ ստեղծելու ենք նոր հերթերով գոյացած՝ տատիկ-պապիկների համար համայնքահենք ծառայություններ, դա լինելու է փոքր տների մոդելով»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը նաև նշեց, որ ինտերնատներում բնակիչների տեղափոխություն չի լինելու, իսկ հացադուլի մասին տեղեկությունները հերքեց, այնինչ ինտերնատի 17 բնակիչները հավաստիացնում են՝ երեկվանից հացադուլ են անում:

«Իրավակազմական ձևն է փոխվում, և ոչ-ոք չի պատրաստվում Նորքից փոխել այստեղ, այստեղից տանել այնտեղ, իսկ հացադուլ չկա, ես շաբաթ-կիրակի եղել եմ այստեղ, և հացադուլ չի եղել»,- նշեց նա:

Նա նաև մեկնաբանեց Երևանի թիվ 1 ինտերնատի նոր տնօրենի նշանակումը՝ նշելով, որ  պայմանագրի ժամկետը լրացել էր:

«Նոր տնօրենի նշանակման հետ կապված՝ պետք է նշեմ՝ նախկին տնօրենի ժամկետը լրացել է, և նշանակվել է նոր տնօրեն: Նախկին տնօրենը մեկ ամիս առաջ պատշաճ ծանուցվել է այս ամենի մասին»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել