Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին
 |azatutyun.am|

Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանը։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը նաև շեշտել է, որ Անկար կշարունակի ջանքերը՝ նպաստելու խաղաղ գործընթացներին։ Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Կրեմլը երեկ հաղորդել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա, անդրադարձել նաև մի շարք միջազգային թեմաների։
10:25 - 25 նոյեմբերի, 2024
Էրդողանն ու Ալիևը Բաքվում բանակցություններ են անցկացրել |factor.am|

Էրդողանն ու Ալիևը Բաքվում բանակցություններ են անցկացրել |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում COP29-ի համաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները փոխադարձաբար հաստատել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը։ Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, երկու երկրների այլ պաշտոնյաներ։ Ադրբեջանական կողմն էլ հայտնում է, որ «զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ»։
18:04 - 12 նոյեմբերի, 2024
Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը
 |shantnews.am|

Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը |shantnews.am|

shantnews.am: Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը զգալի օգուտներ կբերի երկու կողմերին։ Նա նաև ընդգծել է ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևորությունը հատկապես աճող աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում։ Թուրքիայի ղեկավարը հաստատել է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը երկրի հանձնառությունը և գործընթացն ակտիվացնելու հույս հայտնել։ Նա նշել է, որ Թուրքիայի համար առանցքային խնդիրները մնում են ԵՄ-ի հետ Մաքսային միության նորացումը և Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրումը։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ընթացիկ հակամարտություններին, ռուս-ուկրաինական պատերազմին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Նախագահ Էրդողանը վստահություն է հայտնել, որ դիվանագիտական ​​ուղիներով այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը բխում է բոլոր երկրների շահերից։ Նրա կարծիքով, այս տարածաշրջաններում կայունությունն ու անվտանգությունը կնպաստեն համաշխարհային մակարդակով բարգավաճմանը և կայուն զարգացմանը։
20:50 - 07 նոյեմբերի, 2024
Հուսով եմ՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը կավարտվեն․ Էրդողանը շնորհավորել է Թրամփին
 |ermenihaber.am|

Հուսով եմ՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը կավարտվեն․ Էրդողանը շնորհավորել է Թրամփին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X»-ի իր էջում շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի համար։ «Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ մեկնարկած այս նոր ժամանակաշրջանում, հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ավելի արդար աշխարհի համար ավելի մեծ ջանքեր կգործադրվեն: «Մաղթում եմ, որ ընտրությունները հաջողություններ բերեն մեր բարեկամ և դաշնակից ԱՄՆ ժողովրդին և ողջ մարդկությանը»,-հավելել է նա:  
20:30 - 06 նոյեմբերի, 2024
Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին
 |hetq.am|

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայցեր է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և այդ կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: A Haber հեռուստաընկերությունը, հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելին, հայտնել է, որ որպես բարոյական փոխհատուցում՝ Էրդողանը նրանցից յուրաքանչյուրից պահանջել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ 29 հազար ԱՄՆ դոլար)։  Դատական հայցերի առիթ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի հասցեին ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները՝ կապված Էսենյուրթի շրջանային ղեկավար Ահմեթ Օզերի ձերբակալության հետ, որը մեղադրվում է  ահաբեկչական գործունեության մեջ: Վերջինս Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։ Sözcü-ի փոխանցմամբ՝ Օզելը Էրդողանին անվանել էր բռնապետ, իսկ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ նման քայլերով իշխանությունները «մութ նպատակներ են հետապնդում»։  Մեկնաբանելով Էրդողանի որոշումը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ այլ բան չէր էլ սպասում։ «Ակնհայտ է, որ իմ խոսքերն առաջացրել են նրա դժգոհությունը»,- Օզելի հայտարարությունը մեջբերել է հեռուստաընկերությունը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:40 - 02 նոյեմբերի, 2024
Էրդողանը Անկարայում տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել է 213 ահաբեկիչների ոչնչացման մասին
 |shantnews.am|

Էրդողանը Անկարայում տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել է 213 ահաբեկիչների ոչնչացման մասին |shantnews.am|

shantnews.am: Հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական բանակը հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված) ավելի քան 470 թիրախներին, մինչ օրս ոչնչացվել է 213 զինյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստի արդյունքներով, որը վարել է նա։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Ահաբեկչությունից հետո տեղի ունեցած հարվածները հասցվել են ահաբեկչական կազմակերպության 470 օբյեկտներին Իրաքում և Սիրիայում, սպանվել է 213 ահաբեկիչ»,- նշել է Էրդողանը։ Նա հիշեցրել է, որ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան ժամանելուց անմիջապես հետո հաղորդագրություն է ստացել ավիատիեզերական կորպորացիայի վրա տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 22-ը։
09:39 - 29 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
 |tert.am|

Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան |tert.am|

tert.am: Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Էրդողանը՝ հիշեցնելով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը։ «Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի»,- ասել է Էրդողանը: Էրդողանը հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել»:․ «Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Այժմ կա եզակի հնարավորություն տևական խաղաղության համար։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է նա։ 
21:05 - 28 հոկտեմբերի, 2024
Սիբիգան Անկարայում հանդիպել է Էրդողանի, Ֆիդանի հետ |azatutyun.am|

Սիբիգան Անկարայում հանդիպել է Էրդողանի, Ֆիդանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Ըստ թուրքական կողմի՝ բանակցություններին ներկա է եղել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Հանդիպումից այլ մանրամասներ թուրքական կողմը չի հաղորդում։ Հանդիպման մասին Ուկրաինայի նախագահն է X-ում գրառում կատարել՝ նշելով, որ երախտապարտ են Անկարային Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն անսասան նվիրվածության համար։ «Ղրիմը և մյուս օկուպացված շրջանները պատկանում են Ուկրաինային», - գրել է Սիբիգայը։ Անկարան մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել խաղաղության պայմանագրի կնքմանը միտված ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինան սակայն հայտարարել է, որ Թուրքիան միայնակ չի կարող միջնորդի դեր կատարել Կիևի և Մոսկվայի միջև։
09:14 - 22 հոկտեմբերի, 2024