Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետն այցելել է Ենոքավան, նրան է ներկայացվել համայնքի զարգացման ռազմավարությունը

Վարչապետն այցելել է Ենոքավան, նրան է ներկայացվել համայնքի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներագրավել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր: Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը կազմել է 1,5 միլիոն դոլար. 2025-ին ակնկալվում է այդ թիվը հասցնել գրեթե 13 մլն դոլարի: Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին:
11:41 - 24 մարտի, 2019
Տեղի է ունեցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. մինչ այդ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Տեղի է ունեցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. մինչ այդ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները: «Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն և քաղաքացին տեսնելով աղբը՝ չպետք է կողքով անցնի: Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:Այնուհետև վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ուղևորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին:
08:46 - 23 մարտի, 2019
Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի. Նիկոլ Փաշինյան

Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի. Նիկոլ Փաշինյան

Մենք աղբի վերամշակման կոմբինատի կարիք ունենք։ Հիմա աշխատանքային խումբ է աշխատում։ Ունենք երկու հարց։ Ռեսուրսները պետք է հետազոտվեն, իսկ հետազոտությունը հասել է հետևյալ երկընտրանքին՝ մեզ աղբի վերամշակման կոմբինա՞տ է պետք, թե շեշտը պետք է դնել բիոէներգետիկայի վրա, համապետական շաբաթօրյակի ընթացքում լրագրողներին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ աղբի կառուցվածքը պետք է ուսումնասիրեն մասնագետները և ասեն՝ որ տարբերակն արդյունավետ կլինի։ Ես կհամարեմ, որ հեղափոխությունը Հայաստանում հասել է իր նպատակին, երբ մենք մեքենաների ջարդոններից և ժանգոտ կրպակներից ազատվենք», - ասաց նա։ Հարցին՝ ինչպես է գնահատում Սանիթեքի աշխատանքը, վարչապետն ասաց՝ վատ։ «Բայց եթե այս պահին ասենք՝ «Սանիթեք, դու վատ ես աշխատում, այլևս չպետք է աշխատես», աղբը քաղաքում դրանից քչանալո՞ւ է, թե շատանալու է։ Քաղաքապետը չպետք է այնպիսի լուծում տա, որ Երևանը հայտնվի կրկնակի, եռակի աղբի տակ։ Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի։ Այսօր ինքը մենաշնորհ է։ Այլ օպերատորը մեկ օրում չի լինի, մի քանի ամիս է պետք։ Աղբից ելք կա, հիմա հենց դա ենք ցույց տալիս», - մանրամասնեց վարչապետը։ aysor.am
08:40 - 23 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և թափանցիկության ապահովման ուղղությամբ անշրջելի են և նոր հնարավորություններ են բացում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Շվեդիայի հետ կապերը խորացնելու համար, որն օրինակելի փորձ է կուտակել այս ոլորտներում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ և պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փիթեր Էրիքսոնը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու առիթի համար: Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման և շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» շրջանակում՝ որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնած երկիր: Նիկոլ Փաշինյանը Փիթեր Էրիքսոնի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք միջգերատեսչական մակարդակով համատեղ աշխատել Փոխըմբռնման հուշագրի մշակման շուրջ, որում նախանշված կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովեին:
14:09 - 21 մարտի, 2019
Առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, իրականում, ստացվում է 24 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, իրականում, ստացվում է 24 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է: «Ասում ենք, որ վարկի տոկոսը իջավ, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով իրական տոկոսները չենք կարողանում արձանագրենք: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական», - ասաց վարչապետը: Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ խոսքը էֆեկտիվ տոկոսոադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են: «Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացվի իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի, թե որքան է մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է», - ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարությունները այդ հաշվառումով անել, որպեսզի իմանան՝ շուկայում ինչ է կատարվում:«Մտավախությունն այն է, որ թվերը իրականությունը չեն արտացոլում և կարող ենք սխալ եզրակացությունների գալ», - նշեց վարչապետը:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում է իրականությանը։ «Ձեր ասած խնդիրը գուցե մանր սպառողական վարկերին է վերաբերում, բայց, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի», - ասաց փոխվարչապետը։«Իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը, որ հինգ հարյուր հազար վարկի դիմաց պահանջում են հիսուն հազար դրամ, ստացվում է վատ դրության մեջ ենք դնում գյուղացուն», - նշեց Փաշինյանը։ Ավելին՝ aysor.am-ում
09:02 - 21 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Նշելով մեր երկրի համար համատեղ ծրագրերի կարևորությունը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել Գերմանական զարգացման բանկի հետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծրագրերի քննարկումն ու իրականացումը: Գերմանական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում և մեր երկիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ բարձր տեմպերով զարգանալու համար: KfW-ի տարածաշրջանային տնօրենն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, ողջունել է այն, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտին տրվում է մեծ նշանակություն: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բնագավառում համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
18:56 - 19 մարտի, 2019
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:
18:38 - 19 մարտի, 2019
Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում անհրաժեշտություն լինելու դեպքում պատրաստ է խոսել ՀՀ երեք նախագահների հետ։ «Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա»,-մամուլիսի ասուլիսին այսպես արձագանքեց վարչապետ Փաշինյանը, հարցին, թե արդյոք պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ։ «Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեիք: Կարողա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող է մյուս օրը 2004 թվականից հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարողա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումներին՝ Փաշինյանն ասաց, որ դրական է համարում այն երկխոսությունը, որ դեռ պիտի գա: «Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում և Ադբեջանի ղեկավարն էլ պետք ա մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու», - ասաց Փաշինյանը։ hetq.am
12:46 - 19 մարտի, 2019
Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

«Լրատվամիջոցներում հրապարակումներ են անում՝ այ, վարչապետը վրեժ է լուծում մամուլից։ Ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք էս տրամաբանությունից։ Ես ոչ մեկից երբևէ վրեժխնդիր ոչ եղել եմ, ոչ էլ պատրաստվում եմ։ Եթե վրեժխնդիր լինելու լինեի, ամենահարմար պահը բոլորի աչքի առաջ էր, զրո խոչընդոտ, հինգ րոպեում կարելի էր վրեժ լուծել, հաշվեհարդար տեսնել։Ամբողջ աշխարհում կա fake news-ի հետ կապված գլոբալ խնդիր։ Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի դիպչել, մամուլի դեմ հետապնդումներ չի կարելի անել։ Բայց մյուս կողմից մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ, իրենք իրենց պաշտպանելու որոշ ձևեր են փնտրում, բայց սա չպետք է դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ արշավ, այլ գործընկերության հրավեր, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորենք, միասին աշխատենք։Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լիենու։ Մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ, երբ օրենքի կոպիտ խախտում լինի։Բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ․ մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որ Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ստեղծվի՝ կառավարությունից անկախ։ Եթե մենք դա անենք բյուջեով, կստացվեր, որ էդ ֆինանսական լծակներով փորձում ենք վերահսկողության տակ պահել լրատվամիջոցներին։ Հիմա մենք ուզում ենք, չեզոք գործընկերների ներգրավվելով, հիմնադրամ ստեղծել, որ լրատվամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչների մտահոգություններին։ 
11:16 - 19 մարտի, 2019
Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում պատասխանեց հետևյալ հարցին․ «Այսօրվա պաշտոնյաներից շատերը եղել են քաղաքական պայքարի առաջնագծում, հեշտությամբ կարող էին դառնալ քաղաքական բանտարկյալներ։ Կառավարություն ձվավորելուց հետո այդ պաշտոնյաններից ոմանց հետ կապված դժգոհության ալիք կա, տպավորություն կա նույնիսկ, որ Դուք եք դժգոհ նրանց աշխատանքից։ Հաշվի առնելով այս մարդկանց անցած ուղին՝ արդյոք կաշկանդված չե՞ք նրանց ասելու՝ վերջ, ցտեսություն»։«Իհարկե կաշկանդված չենք։ Բայց երբ խոսում ենք դժգոհությունից, պիտի ասեմ, որ ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ։ Բայց երբ ասում են՝ այ փախողվել են, այ, էս են արել, մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մեջ ենք ձախողվել։ Իմ արձանագրումն այն է, որ այսօր ըստ էության ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել։ Ըստ էության՝ մեր պետական կառավարման համակարգում չկա մի պաշտոնյա, որ իրեն ասենք՝ Դու ձախոցվել ես։ Այլ  հարց է, որ կա արագության ու դանդաղության խնդիր։ Միայն մի ձախողում ենք ունեցել, և դա հանրահայտ ձախողում է։ Երբ որևէ մեկը ձախողվի, բացառված է, որ ես կաշկանդվածության խնդիր ունենամ։ Այո՛, կան թերություններ ու բացթողումներ, բոլորիս գործողություններում, նաև՝ իմ, բայց ի՞նչ է նշանակում, որ ամեն նման բացթողումից հետո պաշտոնյա փոխենք, որ նորը գա դողացող ձեռքերով ու մտածի՝ հանկարծ մեկին սխալ հայացքով չնայեմ։ Պետք է տեսնել՝ արդյոք մենք կարողանում ենք դասեր քաղել մեր իսկ սխալներից ու բացթողումներից։ Ես այս տարբերակի կողմանկիցն եմ։ Այն սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ, մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղացնեու համար հանել, ջնջել, թե հասկանալ իրավիճակը և հանրային ճնշումն օգտագործել այդ ոլորտի աշխատանքը բարելավելու նպատակով։ Այդ քավարանի միջով անցնող պաշտանյան շատ ավելի պատասխանատու է դառնում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը լրիվ փոխվել է։ Ես ասել եմ, որ շատ գոհ եմ էս պարգևատրման սկանդալից, որովհետև դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ մենք պետք է ունենայինք։Մենք ունեցել ենք թերություններ, էլի ենք ունենալու, դուք և բոլորն են ունենալու թերություններ, բայց մեր հիմնական խնդիրն է նաև՝ քննադատությունների ներքո թե՛ որպես կառավարություն, թե՛ անհատապես բարձրացնենք մեր գործունեության որակը։ Իսկ ինձ կաշկանդել հնարավոր չէ, հակառակ դեպքում չէինք ունենա հեղափոխությունը»։ 
10:42 - 19 մարտի, 2019