Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի |news.am|

ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի |news.am|

news.am։ Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Այս արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով է դիմել Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը, հայտնում է dpa գործակալությունը:Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ հուլիսի 10-ի քննարկումների թեման կլինի «միջուկային ոլորտում Իրանի անթույլատրելի գործողությունները»:Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը եւ մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին համաձայնագրի հետագա խախտումներից խուսափել:Սակայն դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանն ինքը կորոշի հարստացված ուրանի իրենց անհրաժեշտ մակարդակը: «Հուլիսի 7-ից հարստացման աստիճանն այլեւս չի սահմանափակվի 3,67 տոկոսով: Մենք մեր վրայից հանում ենք այդ պարտավորությունը»,- ասել էր նա:Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները եւ տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր եւ ռմբակոծիչներ:
06:13 - 06 հուլիսի, 2019
ՀՀ փոխվարչապետն Իրանի նախագահի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետն Իրանի նախագահի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով: Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:
15:43 - 03 հուլիսի, 2019
Իրանը մտադիր է հուլիսի 7-ից ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով  |news.am|

Իրանը մտադիր է հուլիսի 7-ից ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով |news.am|

news.am։ Հուլիսի 7-ից Իրանը մտադիր է ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67 տոկոս մակարդակից ավելի բարձր, եւ դա կանի այն մակարդակով, որը հարկավոր է համարում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։«Հուլիսի 7-ին (ուրանի) հարստացումը այլեւս չի գտնվի 3,67 տոկոսի մակարդակում։ Մենք մի կողմ կդնենք այդ պարտավորության կատարումը, մենք այդ 3,67 տոկոսը կբարձրացնենք այն մակարդակի, որը ցանկանում ենք, որը մեզ անհրաժեշտ է»,- ասել է Ռոհանին, որի ելույթի մի հատվածը հրապարակվել է Իրանական պետական հեռուստատեսության Telegram-ալիքում։Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել էր, որ Իրանը բարձրացրել է ցածրամակարդակ հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամից։ Իրանն ասում է, որ չի կաշկանդի իրեն պարտավորություններով։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սա, ասել է, որ Իրանի այս քայլն անսպասելի չէր, քանի որ երեք հարյուր կիլոգրամանոց «շեմը» վերաբերում է կամավոր պարտավորությունների կարգին, որոնք Իրանն ընդունել էր միջուկային գործարքի շրջանակում։ԱՄՆ միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի հետո, մայիսի 8-ին, Իրանը հայտարարեց, որի չի կատարելու Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի մի շարք կետեր այն մասով, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանն ու ծանր ջրին։Իրանում ընդունված միջոցները բացատրել են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտմամբ եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելով, ինչպես նաեւ ԳՀՀԾ-ում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անկարողությամբ՝ պատշաճ ձեւով լուծելու առաջացած խնդիրները։ Այս առնչությամբ Իրանը նշված երկրներին 60 օր է տվել՝ խոստանալով միեւնույն ժամանակ վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել առաջացած խնդիրները ԱՄՆ գործողությունների հետ կապված։Ընդ որում՝ հաջորդ փուլում (հուլիսի 7-ից հետո), եթե միջուկային գործարքի անդամ երկրները չապահովեն Իրանի շահերը նշված ժամկետում, Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել Արաքի ռեակտորի արդիականացումը, ինչը ԳՀՀԾ մի մասն էր, հրաժարվել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
10:58 - 03 հուլիսի, 2019
Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային |news.am|

Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային |news.am|

news.am։ Իսրայելը պատրաստվում է Պարսից ծոցում ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:Նրա խոսքով՝ Իրանը կարող է պատահաբար դուրս գալ զսպման «մոխրագույն գոտուց»:«Հարկ է ուշադրություն դարձնել նրան, որ իրանական ռեժիմի սխալ հաշվարկները կարող են հանգեցնել «մոխրագույն գոտուց» «կարմիր գոտի» անցմանը, այսինքն՝ ռազմական դիմակայության: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այդ պատճառով Իսրայելը շարունակում է մեծացնել իր ռազմական ուժը»,- ասել է Կացը:Նա նաեւ նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմը հաջողություն կունենա՝ չնայած համաշխարհային այլ գերտերությունների սխալներին:«Իրանն այդ պատերազմում շանսեր չունի»,- հավելել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
05:43 - 03 հուլիսի, 2019
ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի հիմնական դրույթները երաշխիքների մասին. Լավրով |news.am|

ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի հիմնական դրույթները երաշխիքների մասին. Լավրով |news.am|

Ռուսաստանը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել միջուկային գործարքի հետ կապված իրավիճակում եւ հետեւել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի երաշխիքների մասին հիմնական դրույթներին։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում իրանցի գործընկերներին զսպվածություն ցուցաբերել, ոչ մի դեպքում չտրվել հույզերին, հետեւել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի երաշխիքների մասին հիմնական դրույթներին եւ այդ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության կետերին,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Իրանի կողմից ուրանի պաշարների մակարդակը 300 կիլոգրամից գերազանցելու մասին հարցին։ - Եվրոպացի գործընկերներին մենք կոչ ենք անում, այնուամենայնիվ, կատարել իրենց խոստումները, պարտավորությունները, այնպես անել, որպեսզի նրանց ստեղծած (ֆինանսական հաշվարկների INSTEX) մեխանիզմը դառնա իսկապես արդյունավետ, որպեսզի ապահովի այն իրավունքները, որոնք Իրանին են պատկանում ՄԱԿ ԱԽ բանաձեւին համապատասխան առեւտրատնտեսական կապերի ոլորոտում։ Առանց դրա շատ դժվար կլինի վարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման իմաստավորված եւ արդյունավետ երկխոսություն»։        
12:38 - 02 հուլիսի, 2019
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է մեկուսացմամբ |shantnews.am|

ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է մեկուսացմամբ |shantnews.am|

shantnews.am:  Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ողջ գործընթացը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Իրանն ունի խաղաղ ատոմային էներգետիկա զարգացնելու անվիճելի ներուժ՝ առանց իր տարածքում ուրանի հարստացման։ Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ոչ մի պայմանավորվածություն չպետք է թույլ տա երկրին իրականացնել ուրանի հարստացում սեփական ուժերով և ցանկացած քանակությամբ։ «ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ վարել իրանական ռեժիմի հետ նոր համապարփակ գործարքի շուրջ՝ վերացնելու նրա կողմից խաղաղության ու ավտանգության սպառնալիքները։ Քանի դեռ Իրանը մերժում է դիվանագիտությունն ու ընդլայնում միջուկային ծրագիրը, տնտեսական ճնշումն ու դիվանագիտական մեկուսացումը կաճեն»,- ասված է Պետդեպի ղեկավարի հայտարարության մեջ։  
05:07 - 02 հուլիսի, 2019
Իրանը հուլիսի 7-ից հետո կրճատում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները. Tasnim |armenpress.am|

Իրանը հուլիսի 7-ից հետո կրճատում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները. Tasnim |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պատավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Համատեղ համապարփակ պլանի գործողությունների (ՀՀՊԳ) շրջանակներում՝ չնայած INSTEX եվրոպական միջբանային մեխանիզմի գործարկմանը: Այս մասին հուլիսի 1-ին հաղորդել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:Նշվում Է, որ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների գործողությունները, ներառյալ INSTEX-ի գործարկումը, բավական չԷ համաձայնագրի շրջանակներում Իրանի շահերն ապահովելու համար: ՀՀՊԳ-ի շրջանակներում պարտավորությունների կատարման կրճատման երկրորդ փուլի իրականացման մասին մի քանի օրվա ընթացքում կհայտնի Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը: Հունիսի 28-ին Վիեննայում կայացած հանիպմանը Եվրամիության երկրները հաստատել են INSTEX միջբանկային մեխանիզմի գործարկումը, որը տեսականորեն հնարավորություն կընձեռի Իրանի հետ հաշվարկներ իրականացնել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները եւ այն պայմաններում, երբ Թեհրանն անջատված Է SWIFT-ից (տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանակյին համակարգից): Սակայն առայժմ INSTEX-ը ներառում Է սոսկ ԵՄ-ի երկրների մի մասը եւ տարածվում Է դեղորայքի եւ պարենի առեւտրի վրա, որոնց չեն վերաբերել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները, բայց չեն կարողացել կանոնավորապես մատակարարվել Իրանին երկրի բանկային մեկուսացման պատճառով: Թեհրանը հայտարարում Է, որ ֆինանսական հաշվարկների այդ մեխանիզմի լիարժեք աշխատանքի համար Եվրամիությունը պետք Է իրանական նավթ գնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:38 - 01 հուլիսի, 2019
Իրանը կշրջանցի ամերիկյան դեսպանատների վիզային պատժամիջոցները |epress.am|

Իրանը կշրջանցի ամերիկյան դեսպանատների վիզային պատժամիջոցները |epress.am|

epress.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաման է տվել չեղարկել երկրիր տարած մուտք գործող և այն լքով օտարերկրացիների անձնագրերում կնիքներ դնելու պրակտիկան, հաղորդում է Tasnimnews լրատվական գործակալությունը։ Այժմ Իրան այցելող օտարերկրացիների ելումուտի կնիքը կդրվի էլեկտրոնային վիզայի առկայությունը հաստատող փաստաթղթի պատճենի վրա։Իրանի կառավարությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ մշակում է այս ծրագրի նախագիծը, որն, ըստ էության, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կազատի զբոսաշրջիկներին ամերիկյան վիզայից հետագայում զրկվելու վտանգներից։Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ զբոսաշրջիկները, որոնց անձնագրի մեջ կա որոշ երկիրների՝ այդ թվում նաև Իրանի, մուտքի կնիք, կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան վիզա ստանալու գործում։ Իրանի մուտքի արտոնագիրը կամ անցակետում անձնագրի մեջ դրված կնիքը ամերիկյան վիզա ստանալու գործում խոչընդոտ էր հանդիսանում այս հայտարարությունից առաջ ևս, ինչի մասին մշտապես նախազգուշացնում էին տուրիստական և վիզային գործակալությունները: Իրանի իշխանությունները կարծում են, որ կնիքի չեղարկման արդյունքում ամերիկյան դեսպանատների կողմից կիրառվող «վիզային պատժամիջոցը» կդառնա շրջանցելի։
05:00 - 27 հունիսի, 2019
Իրանը հունիսի 27-ից սկսած կարագացնի ուրանի հարստացման գործընթացը |tert.am|

Իրանը հունիսի 27-ից սկսած կարագացնի ուրանի հարստացման գործընթացը |tert.am|

tert.am։ Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման տեմպերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին հղումով: «Եվրոպան չի կարող կամ չի ցանկանում կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դեռ միջուկային գործարքը պահպանելու շանս ունի»,- ընդգծել է Քամալվանդին: Ներկայացուցիչը հավելել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը: Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը պետք է հարստացված ուրանի ավելցուկն այլ երկրներ արտահանի, եթե դրա ծավալը գերազանցի 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել էր, որ ներկա պայմաններում իրեն պարտավորված չի զգում այդ պայմանը կատարել:  
10:59 - 26 հունիսի, 2019
Դեսպան. ՀՀ-ն շարունակում է Իրանի հետ եղած տնտեսական ծրագրերը |panarmenian.net|

Դեսպան. ՀՀ-ն շարունակում է Իրանի հետ եղած տնտեսական ծրագրերը |panarmenian.net|

panarmenian.net։ Հայաստանը կողմնակից է Իրանի շուրջ ստեղծված խնդիրների խաղաղ և բանակցային ճանապարհով լուծմանը և պատրաստ է հնարավորինս աջակցել հարևան Իրանին և բարեկամ իրանցի ժողովրդին: Այս մասին ասաց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը ներկա պայմաններում, դեսպանն ասել է, որ տնտեսական հարաբերությունների առումով՝ ՀՀ-ն շարունակում է գոյություն ունեցող ծրագրերի իրականացումը և նոր պայմաններում փորձում է գտնել գործակցության լրացուցիչ հնարավորություններ:«Առկա ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների հետ կապված (էներգետիկա, գազ, ճանապարհներ և այլն) անպայմանորեն պետք է իրագործվեն: Ինչ վերաբերում է առևտրի և փոխադարձ ներդրումներին առնչվող ծրագրերին, պատժամիջոցների հետ կապված լուրջ խոչընդոտների առկայության պայմաններում (բավական է վկայակոչել միայն բանկային սահմանափակումները) անհրաժեշտ է լավագույնս օգտագործել ստեղծված նոր հնարավորությունները: Խոսքը առաջին հերթին ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին է վերաբերում: Այստեղ հիմնական խնդիրը ԵԱՏՄ 180 մլն և Իրանի 80 մլն բնակչությամբ շուկաների փոխկապակցման իրական հնարավորությունն է, և այս համատեքստում Հայաստանի բարենպաստ դիրքը՝ որպես կապող օղակ», - մասնավորեցրել է դեսպանը:Թումանյանը նշել է, որ այս օրերին շարունակում է իր հանդիպումները իրանական գործարար շրջանակների հետ և, ԵԱՏՄ-Իրան գործակցության մեջ Հայաստանի դրական դերակատարմանը զուգահեռ, ներկայացնում եմ մի շարք քաղաքական նպաստավոր գործոններ:«Հայաստանը բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունի Իրանի հետ, ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է և լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, Հայաստանը լավագույնս գործակցում է ԵՄ-ի հետ, բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Այսպիսով Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացման համար առկա են որոշակի նախադրյալներ, որոնք ստեղծված չափազանց բարդ պայմաններում կարող են դրական ազդեցություն ունենալ», - ասել է դեսպանը:
10:13 - 24 հունիսի, 2019
Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը |azatutyun.am|

Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանը այսօրվանից վերսկսում է ուրանի հարստացումը», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:«Այս քայլի նպատակն է, որպեսզի հունիսի 27-ին մեր տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ծավալները գերազանցեն [միջուկային համաձայնագրով նախատեսված] 300 կիլոգրամը: Մենք նաև դադարեցնում ենք «ծանր ջրի» արտահանումը երկրի տարածքից», - հայտարարել է Քամալվանդին:Իրանցի պաշտոնյայի խոսքով Թեհրանում ակնկալում են, որ 2015-ին կնքված համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունները կսկսեն կատարել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:«Մեր համբերությունը անսահման չէ: Միջուկային համաձայնագիրը լքելու վերաբերյալ ԱՄՆ որոշումից հետո մենք սպասեցինք ավելի քան մեկ տարի», - նշել է Քամալվանդին:
10:39 - 17 հունիսի, 2019
Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին |azatutyun.am|

Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին |azatutyun.am|

azatutyun.am։  Պաշտոնական Թեհրանն այսօր կհայտարարի 2015 թվականի միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին: Այսօր նման տեղեկություն է հաղորդել կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի տեղեկություններով Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը այսօր պատրաստվում է հայտարարել ուրանի հարստացման և այսպես կոչված «ծանր ջրի» արտադրության ծավալների մեծացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:Իրանի ատոմային էներգիայի գործակալության այս հայտարարությունը կհրապարակվի երկրի նախագահ Հասան Ռոհանիի շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունների ֆոնին:Դուշանբեում հնչեցրած ելույթում Իսլամական Հանրապետության նախագահը նշում էր, որ իր երկիրը չի կարող միակողմանիորեն հավատարիմ մնալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին:  
07:48 - 17 հունիսի, 2019