ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։ Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ 

ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)

Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ

Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի հոդված, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը, գրում է. «Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։ Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական մի կեղծիք է։ 1996 թվականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երկու անգամ է արտահայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ 1. Առաջին անգամ դա տեղի ունեցավ լիագումար նիստում, երբ նախագահը հայտարարեց. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»։ 2. Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտարարությունը գրանցվել է որպես ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական փաստաթղթի երկրորդ հավելված եւ հետեւյալ կերպ է հիմնավորում առաջարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից. «Հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազորությունը վերապահում է Մինսկի Խմբի Համաժողովին, որը պետք է գումարվի քաղաքական համաձայնության կայացումից հետո»։ 3. Սահմանադրությունը, ինչպես բազմիցս հայտարարել ենք անցյալում, Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի ՍԴ որոշումով։ Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հավաստիությունը։ Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված եւ ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր  միջազգային հանրության եւ, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։ Փաշինյանական դիվանագիտությունը, սակայն, լռության է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպես վարվելով, նա հերթական անգամ, ըստ էության, համերաշխություն է հայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականությանը։ Նույնը վերաբերվում է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունների գործառույթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչությունը հերքող ապացույցները»։
10:56 - 23 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ի հարակից տարածքում հուլիսի 12-ին կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ հայտարարություն

ԱԺ-ի հարակից տարածքում հուլիսի 12-ին կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ հայտարարություն

2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։  Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․ — որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան), — առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»), — մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: — արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»), — լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»), — ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան), — Ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»), — Տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ: Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․ 1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։ 2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։ 3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։ 4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008 թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։ 5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։ Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով։  
22:08 - 14 հունիսի, 2024
«Ն. Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները». ՀԱԿ-ի հայտարարությունը

«Ն. Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները». ՀԱԿ-ի հայտարարությունը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ․ «Այսօր` հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում եւ հերթական անգամ փորձելով կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետեւանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։ Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։ Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման եւ ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետև «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. փոստ չի եղել,  սոցցանցեր չեն եղել», եւ «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետեւ Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար…»։ Զարգացնելով այս «հայեցակարգը»` Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «…ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ: Փաշինյանը Տեր-Պետրոսյանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաեւ 2020 թվականից ի վեր  «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։ Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․ Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետեւյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, եւ ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որեւէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ; Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից; Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Իրականում հայտարարությունը, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նույնպես դարձել է ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակվել եւ լայնորեն քննարկվել է Հայաստանի լրատվական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտոնապես պատասխանատվություն կրելով Հայոց պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում,  նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամավորների միջավայրում դրան ծանոթ չեն եղել, ինչպես դա ցուցադրեց Փաշինյանը, ընդամենը վկայում է Փաշինյանի եւ նրա կուսակիցների տգիտության եւ անպատասխանատվության մասին; Նույնքան ստահոդ են նաեւ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի պնդել, թե այդ հոդվածում Տեր-Պետրոսյանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը անհնար է, նման բան այդ հոդվածում ասված չէ։ Ավելին, 2016 թվականին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցությունների մեջ պատշաճորեն ընդգրկվելու դեպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները՝ Արցախի եւ Հայաստանի համար բոլոր աղետալի հետեւանքներով։ Նույնքան ծիծաղելի են Փաշինյանի պնդումներն այն մասին, թե իբր «Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել»։ Իրականությունն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող եւ Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացվել եւ չի էլ կարող ներկայացվել։ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներին դավաճանելու եւ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու գործում Քոչարյանի եւ Սարգսյանի հետ համագործակցելու մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2007 թվականին հայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսյանին իր հոդվածի դրույթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թվականին հրապարակայնորեն մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի դեմ գաղտնի դավադրություն կազմակերպելու եւ «Լավրովյան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու «հանցավոր» մտադրության մեջ։ Այս արձանագրումները շատ կարեւոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք մեր նորանկախ պատմության եւ միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող եւ աղավաղող, պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։  Ինչո՞ւ է Փաշինյանը դիմել հեշտությամբ հերքվող այս ստերին եւ մանիպուլյացիաներին։ Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն ավերից եւ աղետներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում։ Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ»։
21:56 - 13 հունիսի, 2024
«Ժողովրդի ընդվզումն արդարացված է». ՀԱԿ-ը հանդիպեց Բագրատ սրբազանին
 |azatutyun.am|

«Ժողովրդի ընդվզումն արդարացված է». ՀԱԿ-ը հանդիպեց Բագրատ սրբազանին |azatutyun.am|

azatutyun.am: Կաջակցի՞ արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ Արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է ՀԱԿ խորհրդի 4 անդամներին, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին, քննարկելով, ինչպես սրբազանն է նշում, թե ինչ ճանապարհով շարժումը կարող է հասնել արդյունքի։ Առաջին նախագահը հանդիպմանը չի մասնակցել։ «Իրենք արդեն այս կամ այն կերպով այդ շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ ունեն, մտահոգություններ ունեն, գաղափարների առաջարկներ ունեն, ձևեր ունեն, կքննարկենք՝ լայն, պարզ, այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք ունեցել ենք առաջարկներ ու գաղափարներ, հիմա իրենք խորհուրդով էլ կքննեն», - «Ազատությանն» ասաց Բագրատ սրբազանը: Հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահն «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեց՝ կուսակցության քաղաքական խորհրդի 4 անդամներով այսօր հանդիպել են Բագրատ սրբազանին։ «Այո, տեղի է ունեցել հանդիպում Բագրատ սրբազանի հետ և կարծիքների փոխանակում Հայաստանում ստեղծված իրավիճակի և անվտանգության բնագավառում ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ», - ասաց Լևոն Զուրաբյանը: Արդյոք առաջին նախագահի ղեկավարած ուժն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահն ուղիղ պատասխան չտվեց։ «Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին: Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից՝ զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», - հայտարարեց Զուրաբյանը: Հայ ազգային կոնգրեսից բացի, Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներին։ Չբացառեց, որ հանդիպում կունենա նաև հենց Գագիկ Ծառուկյանի հետ. - «Կունենանք, հավանաբար»: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
19:59 - 17 մայիսի, 2024
ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան |news.am|

ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանն այսօր առավոտյան հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին: Երթով դեպի ԵՊՀ գնալու ճանապարհին լրագրողի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել նրանց հետ, նա պատասխանեց. «Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք: Ի վերջո հոգևորական եմ չէ՞ ես, բարեկամություն, մտերմություն ունեմ։ Բնական գործընթացի մաս է կազմում»։ Հարցին՝ ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջւն, նաեւ սահմանազատման գործընթացի դադարեցմանը, Սրբազանը պատասխանեց. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»: Խոսելով վաղվա՝ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման մասին, Տավուշի թեմի առաջնորդն ասաց. «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք։ Կուսակցությունները շատ են, հետևաբար ուզեցինք բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գանք։ Ամեն ինչ հստակ, ուղղակի, որոշակի գնում է առաջ»։ Հարցին՝ ելույթներից մեկում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՔՊ-ականների հետ, արդյո՞ք արձագանք եղել է, Բագրատ Սրբազանն ասաց. «Չէ»։ Նա նաև հայտարարեց. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել ենք մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը և դրան որպես հետևանք, արդյունք այս իշխանության հեռացումն է։ Լուծում ուրիշ ձև չա։ Այսօր Կիրանցն է, վաղը մյուս տեղերն են, հետևաբար տեղայնացված չէ մեր խնդիրը լայն իմաստով։ Այո, մարդկային կյանքերն ու ճակատագրերն են, այդ պատճառով էլ սկսվել է  Կիրանցից կամ Ոսկերապարի այս ամբողջ ընթացքը»։
12:06 - 17 մայիսի, 2024
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես

Սամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարւթյուն է տարածել, որում ասվում է․ «ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այս վերջին գործողությունը, մարդու երեսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու ամոթալի պատմությունը, քաղաքական հակառակորդներին բռնաճնշումներով եւ ապօրինի քրեական հետապնդումներով լռեցնելու վերջերս հաստատված պրակտիկան, նույն մեթոդներով ՏԻՄ մարմիններում ընդդիմության կողմից ձեւավորված իշխանության յուրացումը ցույց են տալիս Հայաստանի ներկա իշխանությունների բացահայտ արհամարհանքը մարդու իրավունքների եւ արժանապատվության, խոսքի ազատության եւ ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ։ Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման եւ ավտորիտարիզմի վերահաստատման ուղին եւ պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։ Գնահատելով կատարվածը որպես վտանգավոր սահմանի հատում, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքական ուժերին վճռականորեն ընդվզել եւ դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին։ Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաեւ պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի եւ ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները, բացահայտել ու պատժել մարդու իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարող այս արտադատարանական հաշվեհարդարի պատվիրատուներին եւ կատարողներին»,- ասված է հայտարարության մեջ։
20:40 - 17 ապրիլի, 2024
ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ

ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ

Մարտի 12-ին Եվրոպական Միության խորհրդարանը ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի համար պարտադիր ուժ չունեցող բանաձեւ, հայտարարելով, որ «եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ֊Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ Արձագանքելով ընդունված բանաձեւին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ…» Հաշվի առնելով, որ Փաշինյանը դիմում է Հայաստանի քաղաքական ուժերին՝ հարցի մասին դիրքորոշում հայտնելու ակնկալիքով, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Վերջին շրջանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վտանգավոր աստիճանի ահագնացող հակամարտությունը սպառնում է համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգությանը, խարխլում է առանց այդ էլ հակամարտությունների կարգավորման համար անբավարար ուժ ունեցող միջազգային իրավունքը եւ նրա համաշխարհային ինստիտուտների արդյունավետությունը, ինչը՝ գումարած Հայաստանի իշխանությունների անխոհեմ քաղաքականությանը, առաջացրել է աննախադեպ սպառնալիքներ մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։ Նման իրավիճակում եւ նման ժամանակաշրջանում Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, եթե այն տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացմանն եւ խզման համատեքստում, կարող է խախտել Հայաստանի կողմից պատմականորեն վարվող բալանսի քաղաքականությունը եւ առաջացնել տարածաշրջանային խաղացողների դիմադրության հետ կապված լրջագույն ռիսկեր, որոնք հավասարապես վերաբերում են և՛ մեր անվտանգության, և տնտեսական ապահովության կենսական շահերին։ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի փորձը պետք է որ ցույց տված լիներ, թե մարդկային կյանքի, տարածքների եւ տնտեսական ինչպիսի հսկակայական կորուստների հետ է կապված եղել ոչ պատշաճ միջավայրում եւ ոչ պատշաճ ժամանակաշրջանում կատարված քայլերը։ Այդ ռիսկերը բազմապատկվում են գլոբալ հակամարտության այսօրվա աննախադեպ իրավիճակում։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել հանրությանը Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակի համար պաշտոնապես դիմելու արդյունքում առաջացող սպառնալիքների, մարտահրավերների եւ ռիսկերի մանրամասն հաշվարկ, ինչպես նաեւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ երաշխիքների եւ այլընտրանքների գոյության եւ հնարավորությունների մանրակրկիտ հիմնավորում, անվտանգության եւ տնտեսության բնագավառում բոլոր մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ միջոցառումների իրատեսական ծրագիր։ Այս գործը կարող է անել միայն իշխանությունը, որովհետեւ միայն նա է տիրապետում այդ հաշվարկների եւ ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկությունների, ներառյալ դիվանագիտական բանակցությունները, ռազմական եւ տնտեսական ռեսուրսները եւ դրանց պոտենցիալ կորուստների հետ կապված փոխհատուցման երաշխիքները։   Այն հանգամանքը, որ իշխանությունները նման հաշվարկներով եւ ծրագրով հանդես չեն գալիս, եւ փոխարենը՝ դիրքորոշում ներկայացնելու առաջարկով դիմում են երկրի քաղաքական ուժերին, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հրաժարվում են առաջնորդելու սահմանադրական գործառույթից, խուսափում են ճակատագրական որոշումներ կատարելու պատասխանատվությունից եւ ամբողջ հույսը դրել են հանրության հուզումնալից պոռթկումները մանիպուլացնելու հոգեհարազատ մեթոդի վրա։ Այդ գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման եւ ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով, շահադիտական նպատակներով եւ արկածախնդրությամբ։ Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոթորկալից հակամարտությունների միջավայրում, որոնց վերջնական հանգուցալուծման արդյունքները հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականության վարելը, ինչը թույլ կտա մի կողմից՝ հեռու պահել մեր երկիրը գերտերությունների միջեւ կռվադաշտի վերածվելու աղետալի վտանգից, մյուս կողմից՝ բարելավել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ դառնալ խաղաղ եւ կայուն համագործակցության ու ներդրումների հանգույց։
17:33 - 19 մարտի, 2024
Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
 |armeniasputnik.am|

Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Պարզունակ բլեֆ է ու պատասխանատվությունից խուսափելու միջոց։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին հայտարարությունը։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում էլ ասել է, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ հռչակագրի դրույթներից հրաժարվելու դեպքում Հայաստանը նաև զենք ձեռք բերելիս խնդիր չի ունենա կամ քիչ կունենա, քանի որ, նրա խոսքով, բոլորը կընկալեն, որ այդ զենքը պաշտպանության և ոչ թե հարձակման համար է։   «Դա նրա սովորական գործելակերպն է` մեղավորներ փնտրել ամեն մի ձախորդության, ամեն մի անհաջողության համար։ Հիմա մեղավորները սպառվել են, անցել է 30 տարի առաջ ընդունված փաստաթղթերին։ Մանկամտություն ու պարզամտություն է մեղադրել 30 տարի առաջ ընդունված հիմնադիր, պետականաստեղծ փաստաթղթերին»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ այդ նույն փաստաթուղթը մինչ օրս Հայաստանին հաղթանակներ է բերել։   Նրա խոսքով` դա մեր պատմության ամենաարժանապատիվ փաստաթուղթն է, որին հետևել են ամենաարժանապատիվ բարեփոխումները։   «Հռչակագրի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում Հայաստանի անկախությունը 60 երկիր է ճանաչել ու դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ։ Մենք դարձանք միջազգային բոլոր կազմակերպությունների անդամ»,– նշեց քաղաքական գործիչը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։   ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմը սկսվել է ո՛չ Հայաստանի կամքով և ո՛չ Հայաստանի կողմից։ Հայաստանը ստիպված է եղել պաշտպանվել ու արդյունքում 12 000 կմ տարածք է ազատագրել։ Այդուհանդերձ, որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չի մեղադրել Հայաստանին։   «Հարգում են նրան, ով հաղթում է, հարգում են նրան, ով արժանապատիվ է։ Այդ տարիներին մենք Սիրիայով վառելիք ենք ստացել, Թուրքիայով հաց ենք ստացել։ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք ստեղծել, երբ նրա եղբայր Ադրբեջանը տարածքներ էր կորցնում»,– ընդգծեց Մանուկյանը։   Քաղաքական գործիչը նույնիսկ չի էլ ուզում մտածել Փաշինյանի առաջարկած փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին, հուսով է, որ այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից։   Այդուհանդերձ, անդրադառնալով իշխանությունների ներկայացրած` հռչակագրի դրույթների ու այսօրվա իրողությունների անհամապատասխանության թեզին, Մանուկյանը հակադարձեց ոչ վաղ անցյալի պատմության իրական օրինակով։   «Հռչակագիրը սահմանել է մեզ համար ոչ նախագահական երկիր։ Այն ժամանակ մենք ունեինք Գերագույն խորհուրդ, և ԳԽ–ն էր գերագույն իշխանությունը։ Մեկ տարի հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նախագահի ինստիտուտ, Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք հռչակագրի այդ կետը ոչնչացրինք։ Հռչակագրի մեջ այսպիսի կետ կա.   «ՀՀ զինված ուժերը ենթարկվում են ԳԽ–ին»։ Երբ ունեցանք նախագահ, ԶՈւ–ն սկսեց ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատար նախագահին։ Եղավ անհրաժեշտ փոփոխություն, և այդ փոփոխությունը կատարվեց ուրիշ օրենքներով։ Բայց որևէ մեկի մտքով անգամ չանցավ հռչակագրից հանել այդ կետը»,– շեշտեց քաղաքական գործիչը։ Նա անդրադարձավ նաև այսօր հաճախ շահարկվող մեկ այլ փաստաթղթի` Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշմանը։   «Թող Նիկոլը Ալիևին ստիպի, միջազգային կառույցներով կամ ուղիղ դատական հայց ներկայացնի Արցախում ու Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանները, գերեզմանները ոչնչացնելու փաստերով։ Այսինքն` դու քո իրական արդար դատը, որով կարող ես Ալիևին կամ միջազգային կառույցներին դեմ տալ, չես անում։ Ընդառաջում ես նրա ապօրինի, սարքած, բլեֆային, ոչ ռեալ պահանջներին, մի հատ էլ մեր հասարակությանը ներկայացնում, թե այդ փոփոխությունները պետք է լինեն, որպեսզի մենք հասնենք խաղաղության։ Սա անարժանապատիվ թույլի կեցվածք է»,– եզրափակեց Մանուկյանը` հավելելով, որ մեկ անգամ զիջելուց հետո զիջումների շղթան այլևս չի կտրվելու։   Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։
21:12 - 02 փետրվարի, 2024
Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին
 |armeniasputnik.am|

Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի իշխանությունները հետևում են նոր Սահմանադրության ընդունման հարցում Ադրբեջանի պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։   Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։   Մայր օրենքի հնարավոր փոփոխության մասին Լևոն Զուրաբյանն ասաց, որ 1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը։ Կառավարման մոդելի անփոփոխ լինելը ենթադրում է քաղաքական խաղի կանոնների անփոփոխություն, և դա ժողովրդավարության հիմքերից է։ Նրա խոսքով` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականին փոխեց կառավարման մոդելը` կեղծելով հանրաքվեի արդյունքները։   «Այդ պատճառով, եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա այն վերաբերում է միայն մի բանի` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը միակ լեգիտիմ կառավարման մոդելին, այն է` կիսանախագահական։ Իսկ այդ անհրաժետշությունը կա»,– նշեց Զուրաբյանը` նշելով, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։   Ըստ Զուրաբյանի` պետք է ուշադրություն դարձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, որը չի հերքում, թե նոր Սահմանադրության ընդունման հարցը կապված է նաև արտաքին հարցերի հետ: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «իշխանության քարոզիչները» սկսել են խոսել Սահմանադրության նախաբանի փոփոխության անհրաժեշտության մասին, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Զուրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը։   «Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որևէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի և խաղաղության միջև) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է»,- ասաց Զուրաբյանը։   Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։   
22:07 - 25 հունվարի, 2024
Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
 |azatutyun.am|

Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։ «Համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։ Զրույցից մի հատված ստորև. «Ազատություն». - Փաշինյան-Ալիև վերջին հեռակա բանավեճը կարծես ցույց է տալիս, որ խաղաղության պայմանագիրն իրատեսական չէ, այնինչ հակառակի մասին պնդումներ էինք լսում տարեվեջին։ Այսինքն՝ Բաքուն չի՞ ուզում կնքել այդ փաստաթուղթը։ Լևոն Զուրաբյան. - Խաղաղության մասին պնդումները մենք լսում էինք հիմնականում Նիկոլ Փաշինյանին, որը, իմ խորին համոզմամբ, փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որն ավելի համապատասխանում է իր պրոպագանդիստական նպատակներին, բայց իրականության հետ որևէ կապ չունի։ Մեր իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում միջազգային քաղաքականության մեջ, նրանք չեն ըմբռնում տեղի ունեցող պրոցեսները, վտանգները։ Ասենք՝ երբ որ Ալիևն ասում է՝ դե լավ, մենք «Զանգեզուրի միջանցքն» էլ չենք դիտարկում, մենք այդ հարցը Իրանի միջոցով կլուծենք, անմիջապես մեր ամբողջ պրոպագանդան սկսում է ներկայացնել դա, որ տեսեք՝ հարցը լուծվեց, պրծավ, էլ խնդիր չկա։ Եթե հիշում եք՝ նաև Արայիկ Հարությունյանը Գրանադայից հետո գրել էր մի գրառում, որ ոչ մի վատ բան չի պատահել, մենք գնացել ենք Գրանադա, ստացել ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է, Ադրբեջանը ոչ մի բան չի ստացել։ Այս մարդիկ ապրում են զուգահեռ աշխարհում, սա լուրջ խնդիր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև այն ժամանակ մենք միանգամից ասացինք՝ դա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանը հանել է օրակարգից։ Այդ պահին իրենց պետք էր մարսել Ղարաբաղի դատարկումը, էթնիկ զտումը, և իրենք պատրաստ էին ինչ-որ կառուցողական հայտարարություններ անել մի քիչ թմրեցնելու, մի քիչ բթացնելու աշխարհի զգոնությունը և բարձրացրած ալիքը դատապարտման։ Իսկ Ալիևը, տեսեք, ինչ է հայտարարում, արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադերբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են։ Այսինքն՝ Ալիևի ասածն ի՞նչ է, համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն։ Իրականությունն այն է, որ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:38 - 16 հունվարի, 2024
Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 14 անդամ՝ 13-ը ՔՊ խմբակցության անդամներն են, 1-ը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ։ Գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։ Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։ Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։ Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։ Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։ Քաղաքացիները համայնքապետարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, որ դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու գործըթնացին։ Ըստ ՔՊ-ի՝ բնակիչները հավաքվել են վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Լուսանկարում՝ Արկադի Թամազյանը
10:51 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։ Ավելի վաղ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր․ «Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը՝ ժամը 09:30-ին, ներկայանալ համայնքապետարան՝ իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։ Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի»։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: Ավագանու արտահերթ նիստը այս պահին մեկնարկել է, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Արտահերթ նիստը վարում է հենց Սիմոն Զախարովը, քանի որ համայնքապետի բացակայության պայմաններում նիստը պետք է վարի ավագ անդամը։
09:53 - 05 դեկտեմբերի, 2023
ՀԱԿ-ը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի «Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»․ Հայ Ազգային Կոնգրես

ՀԱԿ-ը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի «Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»․ Հայ Ազգային Կոնգրես

Հայ Ազգային Կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր` մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ: Ազգային Կոնգրեսից հայտարարում են՝ «Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաեւ շուտափույթ կերպով           — լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները,           — ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների  վերադարձը           — երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»։  
14:35 - 18 մայիսի, 2023
ՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

ՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ դիմելով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև՝ «Հիշյալ անձն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»։ Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում): Դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին եւ լրատվամիջոցներին՝ մենք գիտակցում ենք, անշուշտ, որ Սիմոնյանի շուտափույթ պաշտոնանկությունը ոչ թե նրանց, այլ, առաջին հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն էր։ Այնինչ, նշված կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։ Ավելին, որոշ կարկառուն ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել Սիմոնյանի արարքը։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետեւաբար, մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետեւ կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»։ Անշուշտ, ներկայիս ծանրագույն պայմաններում մեր ժողովուրդն ունի բազմաթիվ գոյաբանական խնդիրներ, մեր անվտանգությանն սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնց նկատմամբ մեր իշխանությունների արձագանքները ամենեւին բավարար չեն՝ ի մասնավորի նաեւ այն պատճառով, որ դրանց անհամարժեք դիմագրավումը, իշխանությունների անկարողությունից բացի, բացատրվում է մեր ժողովրդի նկատմամբ իրենց ամբարտավան եւ նվաստացուցիչ վերաբերմունքով։ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը դրա ամենախայտառակ դրսեւորումն է»։
18:49 - 17 ապրիլի, 2023
Հայ ազգային կոնգրեսի ցավակցությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

Հայ ազգային կոնգրեսի ցավակցությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ցավակցական տեքստ է տարածել  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ, հայտնում են «Իլուր»-ից։  «Կյանքից անժամանակ հեռացավ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անդամ Սամսոն Սերյոժայի Ղազարյանը։ Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 18-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Զբաղվել է լրագրողական աշխատանքով, աշխատել պատմության ուսուցիչ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։ Ղարաբաղյան շարժման ակունքներում է եղել եւ առաջին կազմակերպիչներից մեկը։ Հենց որպես այդպիսին է, որ 1988 թ. փետրվարի 20-ից Հայաստանում ծայր առած հանրահավաքների առաջին իսկ օրվանից նա Ազատության հրապարակի հարթակում էր։ Երբ հանրահավաքների կազմակերպական մասն ապահովելու համար հաջորդ օրերին ստեղծվեց Շարժման առաջին ղեկավար մարմինը՝ «կազմակերպական կոմիտեն», Սամսոն Ղազարյանն ընտրվեց դրա կազմում։ Նա առաջին հանրահավաքների հիմնական վարողներից էր։ Երբ իշխանությանը հաջողվեց խաբեությամբ ցրել կես միլիոնի սահմանագիծն անցած հանրահավաքները, որոշ ժամանակ անց` մայիսի վերջերին Շարժումը կանգնեց մի ճամփաբաժանի առջեւ, եւ ոմանք, տրվելով հույզերին, փորձ արեցին այն տանել արկածախնդրական ճանապարհով։ Սամսոն Ղազարյանը «Կազմկոմիտեի» այն յոթ անդամներից մեկն էր, որոնք վճռականորեն կանգնեցին դրա դեմ հատուկ հայտարարությամբ։ Այս յոթին ավելացնելով եւս չորս հոգի` մինչ այդ արդեն հայտնի դարձած եւ ավանդ ունեցող ակտիվիստների, ստեղծվեց Շարժման նոր ղեկավար մարմին՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» (կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտե)։ 1988 թ. հուլիսի 4-5-ին կազմակերպվեց շատ լուրջ ու վտանգավոր մի սադրանք, ինչի հետեւանքով բազմահազար ցուցարարներ հայտնվեցի Երեւանի օդանավակայանում՝ խոչընդոտելով նրա աշխատանքը։ «Ղարաբաղ» կոմիտեի երեք անդամների, որոնց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը, համառ ջանքերով հնարավոր եղավ դժվարությամբ հանգուցալուծել մեծ կորուստներով հղի իրավիճակը։ 1988 թ. դեկտեմբեր-հունվարին ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները եւ տեղափոխվեցին մոսկովյան բանտեր։ 1989 թ. հունվարի վերջին շարժման ակտիվին հաջողվեց իր առաջնորդներից, որ նաեւ կալանքի տակ էին, մեկ տասնյակից ավելի մարդկանց առաջադրել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մեկնարկած ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։ Նրանց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը։ Քաղաքական գործունեությանը զուգահեռ, Սամսոնը Շարժման տարիներին զբաղվել է նաեւ պաշտպանական խնդիրներով. նա  «Մուշ» կամավորական ջոկատի հիմնադիրներից է։ Սամսոն Ղազարյանը 1989 թ. նոյեմբերին Հայոց համազգային շարժման 1-ին համագումարում ընտրվեց ՀՀՇ ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։  1990 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակ տարավ Կոմունիստական կուսակցության նկատմամբ, ԳԽ պատգամավոր դարձավ նաեւ Սամսոն Ղազարյանը եւ իր քաղաքական գործունեությունը շարունակեց խորհրդարանում։ Սամսոնն իր ողջ կարողություններով ակտիվորեն մասնակցեց նաեւ 2008 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ծայր առած համաժողովրդական շարժմանը։ Հայ ազգային կոնգրեսը խորը վիշտ է ապրում սիրելի ընկերոջ վաղաժամ կորստյան առիթով, ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին»։ 
11:31 - 03 հունվարի, 2023