Իմ ուսանողը 3000 պետք է տրանսպորտի տա՞, 100 դրամ չի կարողանում տա, որ բուլկի առնի. Քասախի բնակիչ
|news.am|
news.am: Մենք, միահամուռ բոլորս ընտրեցինք Նիկոլին և նորից ընտրելու ենք, թող Նիկոլն էլ մեզ աջակցի այս հարցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Քասախում բողոքի ակցիայի ժամանակ նշեց գյուղացիներից մեկը։
Նրանք պահանջում են վերականգնել 59 համար ավտոբուսի նախկին երթուղին, որպեսզի այն Քասախ մտնի։
«700 ուսանող ունենք գյուղում։ Ես աշխատում եմ, երկու տրանսպորտ եմ փոխում, միանակ թոշակառու եմ, աշխատում եմ, քանի որ մենակ եմ ապրում։ Ոտքս կոտրած ես դիքը չեմ կարողանում իջնել։ Խնդրենք Նիկոլին թող մեզ մեզ աջակցի»,- ասաց նա։
Մեկ այլ Քասախցի էլ ասաց. «Պետք է ավտոբուսը աշխատի, եթե չաշխատեց, ամեն ինչ պայթեցնելու եմ Երեւանում, կամուրջներ եւ այլն։
Մարդիկ աշխատում են, միայն ճանապարհածախսը 3 հազար դրամ է։ Իմ աղջիկը հիմա սովորում է երկրորդ մասում, 3000 դրամ պետք է տա, 100 դրամ չի կարա տա, որ մի հատ բուլկի առնի ուտի։ Ես էլ վետերան տղա եմ, սիրտս վիրահատված է, ես ո՞նց 5կիլոմետր կիջնեմ, կնստեմ տրանսպորտ։ Օրական 25 հազար դրամի դեղ եմ առնում։
Էս գյուղին պետք է թեկուզ երկու հատ ավտոբուս մինչեւ Բարեկամության մետրո, ու նույն ձեւ պտտվի գա գյուղ։ Եթե մերժեն, մենք գյուղում երկու հատ ավտոբուս կվարձակալենք, ու կաշխատացնենք։ Ու թող մեկը համարձակվի արգելի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ի
Այսօր 10:51