Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20 (թարմացվող)

23։53- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։ Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Այսօրվա որոշման համաձայն՝ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվելու է։23։35- Ոստիկանության 8 աշխատակից կա, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս։  Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում։ [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան] |news.am|23։21- Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել: Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները: Առողջ եղեք։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]22։40- ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը. Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: [ՇՎՏՄ]22։23- Մեկուսացումից դուրս է եկել շուրջ 1500 մարդ:20:36- Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: [Տիգրան Ավինյան]20:33- Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։ Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]20:27- Կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։ [Ռուսաստանում Հայաստանի դեպանություն]19:50- Օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց, ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։ Դուրսգրումից առաջ, ըստ ԱՀԿ հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել: [ԱՀ ԱՆ]19:30- Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի ԳԴՀ ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: ԳԴՀ տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին:ՀՀ այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ։ [Հայաստանում Գերմանիայի դեսպանություն]19:05- Նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցրել է, որ համանդամություն ունեցող անձինք շարունակելու են համապատասխան թոշակ ստանալ, քանի դեռ կարանտինում են: Ըստ Բաթոյանի, եթե հրատապ փորձաքննության կարիք լինի, դա էլ է արվում, ոչ մի աշխատանք կասեցված չէ: 18:20- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 16-ի ժամը 17։00-ի դրությամբ, կազմել են 967 մլն 936 հազ. 232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3736։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]17։46- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։ Մարալիկի առողջության  կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։ [Շիրակի մարզպետարան]   17։35-  Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին]    17։29-  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, մարզպետարանին տրամադրել է 50 հատ հեղուկացիր։ Հեղուկացիրների մի մասը կհատկացվի պոլիկլինիկաներին, մյուս մասը՝ Շիրակի մարզի այն համայնքներին, որտեղ կան բազմաբնակարան շենքեր՝ վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ [Շիրակի մարզպետարան]   17։16- Ապրիլի 21-ին  flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում: Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները, ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]։ [ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]   17։11- Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։ [Արարաատի արզպետ Գարիկ Սարգսյան]   17։06- Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։  Այս մասին ապրիլի 16-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ |armenpress.am|   16։57- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: [ԱՀ ԱԳՆ]   16։47-  Online.ssa.am կայքում արդեն հասանելի են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 8-րդ միջոցառման շրջանակում իրականացված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները: Այս պահին տեղեկությունները կարելի է ներբեռնել «Բեռնել վճարման ցանկը» կոճակով, ժամեր անց շահառուների համար հասանելի կլինի տվյալների ստուգման ինքնաշխատ գործիքը, որում անհրաժեշտ կլինի ուղղակի մուտքագրել անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]   16։12- Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։  Հաշվի քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը՝ մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։ Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   15։44- Կորոնավիրուսով երկու ամսական երեխան և նրա մայրը դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ |armenpress.am|   14։54- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, գրանցվել է մահվածն 4 դեպք։ Հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   14։25- ՍԱՏՄ-ն, ի լրումն մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է՝ նոր կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով։ [ՍԱՏՄ]   14։18-  «Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։   13։58- ԱՀ ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ 4՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության՝ ծանոթացնում են ԱՀՊարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։08-  ԲՏԱ նախարարությունը առանց մրցույթի որպես դրամաշնորհ 90 մլն դրամ կտրամադրի «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի  ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով։    12։18- Կառավարության որշոմամբ ընդլայնվեց 3-րդ միջոցառման շահառուների շրջանակը։ Միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում գործողունեություն ծավալող կազմակերպությունները.  նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:   12։01- Կառավարության որոշմամբ ընդլայնվեց 8-րդ և 9-րդ միձոցառումների շրջանակը։  Ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։  8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.  ցամաքային տրանսպորտի գործունեություն  (երթուղային տրանսպորտ) նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ) սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։   11։34- Այսօր զրույց ունեցա իմ գործընկերներների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներ-գլխավոր քարտուղարների հետ:Ներկայումս ունենք նաև հետևյալ վիճակագրությունը. Ուկրաինա՝ 10 պատգամավորի մոտ հայտնաբերվել է Կորոնավիրուս, Մոլդովա 3 աշխատակազմի աշխատակցի մոտ է հայտնաբերվել համավարակը, Հայաստանի և Վրաստանի խորհրդարաններում, ոչ աշխատակազմի, ոչ պատգամավորների մոտ ներկայումս կորոնավիրուսով հիվանդացում չի եղել: [ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան]   11։03- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում սրտի ռիթմի խանգարում  պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։ Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։ [Ան խոսնակ Ալինա Նիկողոսյան]   10։56- Թարմացվել է 16.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1159Նոր դեպքեր- 48Բուժվածներ - 358Փաստացի բուժվողներ - 783Ընդհանուր թեստեր - 9632Մահվան ելքեր - 18 [ԱՆ]   09։36- Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: [ՀՀ Ոստիկանություն]   09։24-  Երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի միջև։ Նրանք խոսել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում: [ԱԳՆ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20
00:55 - 17 ապրիլի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է լքել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է լքել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը

Ելնելով հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Հայաստանի դեպանությունը։ «Հայտնում ենք, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով ք․ Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։ Մասնավորապես, օդանավակայանի համապատասխան ծառայություններն այս օրերին արձանագրել են սահմանված կարանտինային ռեժիմի դրույթների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական հեռավորություն չպահպանելու և առողջապահական անվտանգության այլ միջոցառումներ չիրականացնելու հետ։ Ելնելով վերոնշյալից և հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։ Այս առումով կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։ Կրկին նշենք, որ առաջիկայում Մոսկվայից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ունենալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:22 - 16 ապրիլի, 2020
Ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը

Ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում:Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները(բջջային հեռախոսահամար), ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected], Վրաստանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումը կազմակերպելու համար»:
17:17 - 16 ապրիլի, 2020
Չնայած հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Չնայած հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայտնում ենք, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։Նրանց հետ տեսակապի միջոցով այսօր ևս շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։ Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին և տարբեր համայնքային կառույցներին՝ այս օրերին տարբեր միջոցներով օդանավակայանում գտնվող քաղաքացիներին աջակցելու համար, այդ թվում նաև՝ սննդի ապահովման և այլ կարգի հարցերով։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը, մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։ Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28»։
16:13 - 16 ապրիլի, 2020
Նոր տեղեկություններ դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ

Նոր տեղեկություններ դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ-ում Գերմանիայի դեեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նոր տեղեկություններ դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ։ Հետևելով ԵՄ հանձնաժողովի 2020թ. ապրիլի 8-ի առաջարկություններին՝ Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ»:
14:08 - 16 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20 (թարմացվող)

23։08- Ստեփանակերտի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր համայնքային ընկերությունների աշխատակիցների կողմից ախտահանվել են մայրաքաղաքի մանկական խաղահրապարակների ու տաղավարների տարածքները:22։39- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների գործունեությունը: Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմին կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա:22։38- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում։ Համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ է սահմանվել՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։22։33- Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱԻ նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր: Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք: 20:53- ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն: [Ացախի տեղեկատվական շտաբ]20:50- ՀՀ և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին։ Նրանք վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները, և հետագայում երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժը կկարողանան ուղղել բարեկամ երկրների տնտեսության վերականգնմանը և ժողովուրդների բարեկեցության ապահովմանը:20:25- Շիրակի մարզի Մարալիկի բժշկական կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ, ըստ նախնական տվյալի, կորոնավիրուս է հայտնաբերվել։ «Բուժաշխատողներ են տարբեր ոլորտներից»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատել-չաշխատելու հարցը դեռեւս լուծված չէ, այս պահին քննարկումներ են ընթանում այդ հարցով։ [Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյան] |news.am|19:15- Պարետատունը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք ներգրավվել են Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստերի վերլուծության գործում։ [Տիգրան Ավինյան]19:05- Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին որևէ աջակցություն չենք հատկացրել այն կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում։ Այսօր որոշել ենք՝  նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ Ընդ որում, միանվագ աջակցության 30%-ը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվներին, անկախ նրանից` նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։ Իսկ մնացած մասն առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կտրամադրվի նրանց։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am|19:00- Այսօրվա քննարկումների արդյունքներով հետևյալ որոշումն ենք կայացրել․ 8-րդ միջոցառման շահառու դարձնել մասնավոր մանկապարտեզների աշխատողներին, մարմնամարզական կամ սպորտային կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին։ Տրանսպորտային ոլորտ ասելով՝ նկատի ունեմ ԱՁ և ՍՊԸ հանդիսացող տրանսպորտային ընկերությունների աշխատողներին։ [Նիկոլ Փաշինյան]18:35- Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]18:28- Այս պահին Հայաստանից բուժաշխատողներ հրավիրելու անհրաժեշտություն չկա։  [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]18:27- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965,508,482.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3711: [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:26- Արցախի պաշտպանության բանակում կորոնավիրուսի դեպք չկա։ Բանակում խստացված է ռեժիմը, մշտապես կապի մեջ ենք նախարարի հետ՝ տարբեր տեխնիկական, նյութական աջակցությւոն ցուցաբերելու նպատակով, պարբերաբար իրականացվում են ախտահանման, բժշկական զննության աշխատանքներ։ ՊԲ բժշկական ծառայությունն արդյունավետորեն իրականացնում է այդ աշխատանքները։  [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]18:22- Արցախի գրեթե բոլոր համայնքներն ապահովված են համացանցով, ցանցի օպերատորն աշխատում է ինտերնետի որակի բարելավման ուղղությամբ։ ԿԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տեխնիկական հագեցվածության հարցերը որոշակի լուծում ստանան։ [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]18:20- Արցախում այսօր թեստավորված 16 քաղաքացիներից 12-ը Քաշաթաղի օջախի հետ են կապված, երկուսը՝ Քարվաճառի օջախի հետ, մյուս երկուսը կապ չունեն այդ օջախների հետ, բայց ապահովության համար թեստավորվել են։ [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]18:10- Այսօրվա 16 թեստերի պատասխանները բացասական են, ունենք առողջացման 2 դեպք եւ ունենք մեկ օջախի լրիվությամբ ավարտ, խոսքը Քաշաթաղի շրջանի օջախի մասին է։ Օրեր անց նույնիսկ կարող ենք այնտեղի սահմանափակումները չեղարկել, բայց ապահովության համար եւս մեկ անգամ կանցկացնենք ախտահանման աշխատանքներ։ Արցախում արել ենք 75 թեստ, ունենք 6 վարակակիր, 2 առողջացած։ [Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան]17:55-  Խորապես հասկանում եմ, որ դժվարին իրավիճակ է հատկապես սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցների համար։ Ես հասկանում եմ, որ ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում ձեր վիճակը: Պետության աջակցությունից բացի շատ կարևոր է միմյանց սատարելը: Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն: [Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը]17:40- Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաև շահառուների տվյալների բազաների թվայնացում։17։35- ԱՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են։ Այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո): Վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։20- Լոռու մարզպետարանի առաջարկով, Արսեն Թորոսյանի հրամանով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ: Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   16։57- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: [Երևանի քաղաքապետարան]   16։36- Մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք: 17 դեպքերից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, 13-ով նախապատրաստվել են նյութեր:  Նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ, 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ 5-ով հարուցվել են քրեական գործեր ։ |armtimes.com|   16։18- ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում  մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում ՔԿՀ-ներից  խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:  ՔԿՀ-ներօց նույն ժամանակահատվածում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]   15։37-  Արձագանքելով անգլերենի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ԿԳՄՍ-ի ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը: Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ [ԿԳՄՍՆ]   15։34- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: [ԲԴԽ]    15։28- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են ՀՀ-ց ԱՀ մուտք գործած ընդհանուր թվով 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։10- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:   ԿԳՄՍՆ ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:[Կառավարություն]   12։18- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա: [Արցախ տեղեկատվական շտաբ]   11։58- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասովխ մեղմացվել են։ Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ նաև այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն: [Բաբկեն Թունյան]   11։57- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:  Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, թեստավորվել են ևս 16 քաղաքացի, որոնց փորձանմուշներն հետազոտության նպատակով ուղարկվել են ՀՀ և արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։23- Քանի որ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը: [Ոստիկանություն]   11։07-  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   11։04- Թարմացվել է 15.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1111Նոր դեպքեր- 44Բուժվածներ - 297Փաստացի բուժվողներ - 797Ընդհանուր թեստեր - 9095Մահվան ելքեր - 17 [Ան]   10:38- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   09։51-  «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանն է տրամադրել 2 ախտահանման հատուկ սարքավորում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում օգտագործելու նպատակով: [Արցախի տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․200 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20
00:25 - 16 ապրիլի, 2020
Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները օդանավակայանում սպասում են Հայաստան վերադառնալուն  |hetq.am|

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները օդանավակայանում սպասում են Հայաստան վերադառնալուն |hetq.am|

hetq.am: Արմեն Մարկոսյանն արդեն երեք օր է՝ գտնվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Արմենը սպասում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվող հատուկ չվերթին, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան։ Նա պատմեց, որ օդանավակայանում արդեն 100-ից ավել հայեր կան, որոնք սպասում են՝ Հայաստան վերադառնալուն։ «Երկու-երեք օր է, որ մարդիկ շատացել են։ Արդեն 120 հոգի կլինեն օդանավակայանում։ Իրենք չեն ուզում գնան հյուրանոց։ Ասում են՝ մենք գետնին էլ կքնենք, նստարաններին էլ կքնենք, մենակ մեզ տրամադրեն թռիչքներ, գնանք հասնենք, մեր ընտանիքներին»,- ասաց Արմեն Մարկոսյանը։ Թեև դեսպանությունն Արմենին և շատ հայերի առաջարկել է տեղափոխվել հյուրանոց, սակայն նրանք հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ այնտեղ պայմանները բարվոք չեն, և եթե տեղափոխվեն հյուրանոց, հատուկ չվերթի կազմակերպումը կձգձգվի կամ չի կազմակերպվի։ Արմենը սակայն տեղյակ է, որ հյուրանոցներում արդեն իսկ 60-ից ավել հայեր են տեղավորվել։ «Մենք որ գնանք հյուրանոց, ավելի շատ ենք մնալու այնտեղ։ Մեզ դրանից հետո չի տրամադրվելու չվերթ, որ գնանք տուն։ Գոնե էստեղ ժողովուրդը հավաքվում է, ուղիղ եթերներով իրենց ձայնը լսելի են դարձնում, ինքնաթիռ են տրամադրում, գնում են Հայաստան։ Մենք գնանք, էլ մեզ ոչ մի բան տրամադրող չեն»,- նշեց նա։ Արմենը պատմում է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներն ասել են՝ մինչ կիրակի հատուկ չվերթ չի լինելու, դրանից հետո եթե մոտ 200 հոգի ուղևոր լինի, միգուցե հնարավոր լինի չվերթ կազմակերպել։  Արմենը տեղեկացրեց, որ դեսպանության աշխատակիցները օդանավակայանում հավաքվածներին հորդորել են գնալ իրենց բարեկմաների տներ: Մինչ հատուկ չվերթ կկազմակերպվի, իրենց կտեղեկացնեն։ Արմենը թեև Մոսկվայում բարեկամներ ունի, սակայն չի կարող նրանց տուն գնալ, քանի որ համոզված չէ, որ վարակված չէ և նրանց էլ չի վարակի։ Արմեն Մարկոսյանը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, վերելակներ էր նորոգում։ Օրեր շարունակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված տասնյակ հայեր հույսով սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանցից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։ Նրանց վերադարձը կազմակերպելու համար սակայն դեռևս հատուկ չվերթ նախատեսված չէ։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:12 - 15 ապրիլի, 2020
Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով, ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից. Վրաստանում Հայաստանի դեսպանության կոչը բեռնատարների վարորդներին

Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով, ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից. Վրաստանում Հայաստանի դեսպանության կոչը բեռնատարների վարորդներին

Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բեռնատարների վարորդներին կոչ է արել. Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր), Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը), Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից (Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է)։ Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։ Նշվում է, որ ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ արդեն խախտել են վերոնշյալ կարգը և տուգանվել են, այժմ դեսպանությունը իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին՝ տուգանքների չեղարկման կամ որոշակի մեղմացման շուրջ։
09:25 - 15 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20 (թարմացվող)

23։21- Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը։Արդեն հայերենով կարող եք ստանալ Վրաստանում կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը։https://stopcov.ge/am… [Վրաստանում ՀՀ դեսպանատուն]23։08- Հարգելի լոռեցիներ, այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք:Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]22։18- Սիրելի սյունեցիներ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսով վարակված մեր հիվանդներից ևս 8 հոգի առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: Անկառավարելի իրավիճակ և նոր գրանցված դեպքեր չունենք, ինչը արդյունք է բոլորիս մեծ պատասխանատվության և իրավիճակի ըմբռնման: Խնդրում և հորդորում եմ շարունակել հետևել պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումներին, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը: [Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան]22։14- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Հայաստանում ֆուտբոլի վերսկսման ժամկետները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ պարետին՝ առաջարկելով արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումների վերացումից հետո վերսկսել մարզումները: Մելիքբեկյանը նաեւ ասաց, որ շրջանում ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտական աշխատանքեր են տանում, որպեսզի թե՛ իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերը եւ թե՛ ազգային առաջնությունները հնարավորինս քիչ կորուստներ կրեն: Այս առումով ՀՖՖ-ն էլ մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների ու հայկական ակումբների հետ եւ արդեն պատկերացումներ ունի, թե ինչ կարող է անել, երբ ֆուտբոլը երկրում վերսկսելու հնարավորություն ստեղծվի: |armtimes.com|21:20- Պայմանավորված Արցախում հայտարարված արտակարգ դրության իրավիճակով՝  գործելու են տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում (այս դեպքում տեղաշարժերի սահմանափակումները վերաբերվում են այն համայնքներին, որտեղ մտցվել են տեղաշարժի սահմանափակումներ):19:50- Եթե նույնիսկ մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդացության տարածման անկում, երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում։ Կա մեծ հավանականություն որ ցրտերն ընկելուն պես բռնկումները կվերսկսեն, որովհետեւ նույնիսկ լավ սցենարի դեպքում վիրուսն իսպառ չի վերանա։ Եթե կտրուկ գիտական փոփոխություններ, պատվաստանյութ չլինի, դարձյալ այս իրավիճակի առաջ ենք լինեու, դրանով է պայմանավորված իմ սպասումը, որ մենք երկար ժամանակ պետք է պահպանենք խիստ կանոնները, դիմակները, ձեռնոցները, ախտահանիչ նյութերը, սոցիալական հեռավորությունը եւ այլն։ [Արսեն Թորոսյան]19:45- «Հոգու հանգստության համար» քաղաքացիները չեն կարող թեստավորվել։ Թեստավորումն արվում է ըստ ցուցումների, դա շատ բարդ, երկարատեւ, մեծ ժամանակ պահանջող պրոցես է, որը պետք է արվի միայն ըստ ցուցումների։ Ունենք տեղեկություն, որ որոշ լաբորատորիաներ վճարովի թեստավորում կարող են անել, բայց խոսքը արագ թեստի մասին չէ։ Բայց նույնիսկ այսօր թեստ անելը երաշխիք չէ, որ մարդը երեկ չի վարակվել։ [Արսեն Թորոսյան]19:40- Քիչ դեպքեր կան, երբ դուրս գրված անձի մոտ կրկնավարկ է տեղի ունեցել։ Հնարավոր է՝ վերջնական թեստերը սխալ են եղել։ [Արսեն Թորոսյան]18:50- Կառավարության հակաճգնաժամային 12-րդ ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝- բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ,- էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ [Նիկոլ Փաշինյան]18:40- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը, ապրիլի 14-ի դրությամբ,  կազմել են 959 մլն 997 հազ. 905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3678: [ՀՀ կառավարություն]17:45- Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ԱՀ պարետը որոշում է կայացրել սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում։17։21-  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը կոչ արեց աջակցության ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնել, մասնավորապես ընդգրկել նաև ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված: Նա նաև կոչ արեց պատրաստել ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել աջակցության ծրագրերին: Պատգամավորի կարծիքով՝ ծրագրերը գրված են բարդ, կան բառեր, արտահայտություններ, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս: |armenpress.am|   16։58- Հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։ Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտագար լինել իրար համար այս դժվարին օրերին։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]   16։56- Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի՝ ըստ բժշկական ցուցումների։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։54-  ՌԴ-ում գտնվող և կորոնավիրուսուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ։ Որոշ քաղաքացիներ դիմում են ՀՀ տարբեր մարմիններ՝ ներկայացնելով ոչ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ առկա հարցերի և դրանց կարգավորման հրատապության մասին, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում բարձրաձայնվող խնդիրների համապարփակ գնահատման և հնարավորության սահմաններում հասցեագրման հարցում։ [ԱԳՆ]   16։48- Երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված՝  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։46-  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից եւ ԱԻՆ-ի օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը: Վերը նշված համայնքների 22 բնակավայրում սոցիալապես անապահով 491 ընտանիքի տրամադրվել է օգնություն՝ սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով արկղներ: [ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչություն]   16։18-  Առողջապահության ազգային ինստիտուտն առաջիկայում նախատեսում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության (Covid -19) վերաբերյալ քննարկումներ` համաճարակաբանների հետ, որին կմասնակցի նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրանցվել կարող եք հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] և 077 72 75 42 հեռախոսահամարով։ [ԱՆ]   15։59- Այսօր անձամբ ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը: Պետք է փաստեմ, որ պահանջները լրջորեն կատարվում են` դիմակներ, ջերմաչափում և այլն: Շինարարության նախկին տեմպերը դեռ չեն վերականգնվել, սակայն առաջիկա օրերին, ըստ շինարարների, այդ հարցն էլ կլուծվի: [Արայիկ Հարությունյան]   15։50- ՏԿԵՆի- և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։ [ՏԿԵՆ]   15։27- Ապրիլի 9-13-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.  20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: [Շուկայի վերահսկողության տեսչական մարմին]   15։09-  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանւ ու Արտյոմ Սմբատյանը պարբերաբար այցելում են հատուկ կարանտինային վայրեր և ծանոթանում իրավիճակին: Մեզ մոտ ամեն ինչ լավ է, հաղթահարելու ենք, միայն թե դուք մի փոքր էլ դիմացեք և նստեք տանը։ [Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյան]   15։02-  Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու հնարավորություն է տրվել նաև կորոնավիրուսի վարակման կասկածով ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին։ Այս մասին ասել է ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: |armenpress.am|   15։00- Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղությունը: [«ՀԿԵ» տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին]   14։57-  Միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 6 ծրագիր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը: Պետական վարկավորման կառույցների, մասնավորապես՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից տնտեսավարող սուբյեկտների համար վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն է ստեղծվել։ [ ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան] |armenpress.am|   14։35-  ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին շարունակում է հատկացնել բժշկական դիմակներ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզի ներկայացուցիչների կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ: Մարզպետարանի կողմից մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին է փոխանցվում նաև բազմակի օգտագործման բժշկական պաշտպանիչ արտահագուստ: [Արմավիրի մարզպետարան]   14։29- ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: [Արարատի մարզպետարան]   14։22-   Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակի պայմաններում, պարետի որոշումներին և ընթացիկ լրահոսին այսուհետ կարող եք հետևել Կառավարության պաշտոնական կայքէջում՝ http://nkrgov.am/, բացված COVID-19 պատուհանից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։02- ԱՀ պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ամենայն հավանականությամբ՝ կկիրառվեն առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կտարածվեն նաև ամբողջ հանրապետության տարածքում։ |armenpress.am|   13։59- Մարտի 23-ից մեզ մոտ գործում է կարանտինի խիստ ռեժիմ: Այսօր որոշ ոլորտներում մտցվել է սահմանափակումների թուլացում: Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է փաթեթ, որը ներառում է 11 միջոցառում՝ ուղղված սոցիալական, տնտեսական հետևանքների մեղմացմանը: Քայլեր են ձեռնարկվում տնտեսությունը խթանելու, դժվար իրավիճակները հաղթահարելու համար: [Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ] |armenpress.am|   13։52-  Ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի ու սահմանափակված է: Մյուսի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետև թե' վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե' ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրերի առումով, վիճակը մի քիչ ավելի խնդրահարույց է, բայց մենք շարունակում ենք աշխատել: [ԱՀ պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան] |aysor.am|   13։14- ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում հերթական ստուգայցն են իրականացրել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։28- Երեկ գիշերվանից 9-րդ ծրագրի համար մեծ թվով դիմումներ ենք ստացել, որի պատճառով համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանաք, մի քանի ժամով դադարեցնում ենք դիմումների ընդունումը։ Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։18- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ  նոր թեստավորված քաղաքացիներ չկան:Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան: [ Արցախ տեղեկատվական շտաբ]   11։16-  Այսօր նաև հանձնարարություն եմ տվել, որ պարետատունը հանդես գա խորհրդատվական որոշակի առաջարկներով, նաև մեր տեսչական մարմինները խորհրդատվություն կիրականացնեն ընկերությունների հետ այնտեղ, որտեղ հնարավոր է, թե հակահամաճարակային ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որ նվազագույնի հասցվի աշխատանքի եկող մեր հայրենակիցների վարակման հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյան]   11։03- Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։ [ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   10։55- 14.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1067Բուժվածներ - 265Փաստացի բուժվողներ - 786Ընդհանուր թեստեր - 8316Մահվան ելքեր - 1624 ժամում- 28 նոր դեպք [ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20
00:29 - 15 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20 (թարմացվող)

0։37- Արցախի Հանրապետության  Պարետը որոշում է կայացրել (13 ապրիլի, 2020 N 2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին, որի համաձայն արգելվել են 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումները։[Արցախի տեղեկատվական շտաբ]0։07- Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է բրինձ ապրանքատեսակի միջին գնի աճ՝ 3 դրամ կամ 0.7%: Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։13- 4 ժամվա ընթացքում աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատեց 1 միլիարդ դրամը։ Կայքի ծանրաբեռնվածության պատճառով էլ-փոստին ուղարկվող գաղտնաբառը կարող է ուշացումով հասնել։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]22։08- Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։  Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, հնարավոր է դարձել տեղափոխել Հայաստան։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]22։04- Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ: Իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։ Սա, ընդգծեմ, միայն 8-րդ միջոցառման շրջանակներում։ [Նիկոլ Փաշինյան]21։40- Այսօր կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեռախոսային խոսակցությունը: 2 երկրների նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու մասին:Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, քննարկել են քայլերը, որոնք կարող են հակամարտության կարգավորման հիմնական ճանապարհ դառնալ: |armtimes.com|20:34- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների  պատճառով: [Արցախի տեղեկատվական շտաբ]19:58- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք, հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավելի քաղաքացիներ։ [Շիրակի մարզպետարան]19:35- Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը․ ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում։ |armenpress.am|18:43- 8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնք աշխատում են (աշխատել են) հետևյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ և ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի և դեղորայքի:Շահառուներ են նաև հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում և վարսավիրանոցներում աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Կայքն արդեն գործում է՝ https://dimum.ssa.am/ ։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]18:40- Խորհրդարանը 77 դեմ եւ 14 կողմ ձայներով չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը,թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ |armenpress.am|18:30- 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է✅ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ,✅ ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ:✅Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում:✅ Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով: [Արցախի տեղեկատվական շտաբ]18:15- ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Միևնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։ Հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։ Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։ Առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]17։57- Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիսի 15 բոլոր չվերթները։ [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան]   17։29- Երկրում հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու որոշմամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի ՏԻՄ-երի կողմից ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով և ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով: Նշված վարույթներով արգելանքը կկիրառվի արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտից հետո: [Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն]   17։25-  ՊՆ-ն ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։ Հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]   16։59- Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Շինարարական աշխատանքները կազմակերպվում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։ [ՏԿԵՆ]   16։44- ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։  Ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին: ԱՀ հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները՝ համապատասխան լրացուցիչ հանդերձանք: [Արցախի տեղեկատվական շտաբ]   16։08-  «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին: [Քաղավիացիայի կոմիտե]   15։54-  «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ապրիլի 13-ի դրությամբ առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208 հազար 620,43 դոլար: |azatutyun.am|   15։20- Ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով: [ԱԳՆ խոսնակ]   14։56-  Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով: [Նիկոլ Փաշինյան]   14:26- Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   14:24- ԿԳՄՍՆ-ն 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլփոստին: [ԿԳՄՍՆ]   13:25- Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։[«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ]   12:35- Կառավարությունը որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը՝ 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:   12:09-  Շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինրպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել,  էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա։ Փաստացի այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։ [Արսեն Թորոսյանը՝ Կառավարության նիստի ժամանակ]   11։43- Նիդերլանդներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի ավանդական բազմամարդ միջոցառումները, և միայն ապրիլի 24-ին ծաղիկներ են զետեղվելու Հայոց ցեղասպանության հուշարձաններին։ Հայկական համանքային կառույցները, ինչպես օրինակ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոցը, փակ են, և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև ապրիլին նախատեսված Ասենի թանգարանում կայանալիք Հայաստանի մասին ցուցահանդեսի բացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ։ [«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյան] |armenpress.am|   11։03-  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։ Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   10։57- Թարմացվել է 13.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1039Նոր դեպքեր- 26Բուժվածներ - 211Փաստացի բուժվողներ - 814Ընդհանուր թեստեր - 7631Մահվան ելքեր - 14 [ԱՆ]   10։29- Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին  տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում: Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ  չկան: [Արցախի տեղեկատվական շտաբ]   09։56- Հաջորդ ոչ պաշտոնական համերգը միավորելու է տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող երաժիշտների։ Այսօր, 20:00-ին կառավարության պաշտոնական էջի ուղիղ եթերում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը։ [ՀՀ կառավարություն]   09:15-  Թեպետ մեզ հաջողվեց անցած շաբաթ Հայաստան տեղափոխել 3 չարթերային թռիչքներով ավելի քան 650 ուղևոր, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն մեկնելու Հայաստան, ունեն առաջին օգնության կարիք՝ կապված ՌԴ-ի տարածքում իրականացվող հատուկ միջոցառումների հետ։  Ապրիլի 13-ից Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում սկսում է գործել հատուկ անցագրային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիների շարժը, այդ թվում՝ այլ տարածաշրջաններից դեպի Մոսկվա այցելություններն առանց հատուկ թույլտվության արգելված են։ Սա նշանակում է որոշակի արգելափակումների առկայություն նաև մեր աշխատանքի մեջ, այդ թվում՝ կապված հյուպատոսական աջակցության, հյուրանոցային ապահովման, օդակայաններում շարժի հետ։ [ՌԴ-ում ՀՀ դեսպան]    Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20  Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12.04․20
00:43 - 14 ապրիլի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Միևնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։ Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։ Նշենք, որ հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։ Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։ Նշենք նաև, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին։
18:18 - 13 ապրիլի, 2020
«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց․ Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց․ Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկաայացնում ենք ստորև․ « «Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց։ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան»։
18:29 - 12 ապրիլի, 2020
45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։
15:26 - 11 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10.04․20 (թարմացվող)

0։12- Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին: Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։ ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի պնդմամբ՝ Արսեն Թորոսյանի խոսքն աղավաղված է ներկայացվել։ |aliq.ge|23։14- Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 1 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 107 դրամ կամ 1,6%: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։00- Հայտնում ենք, որ ս/թ․ ապրիլի 11-ից ՌԴ դեսպանությունում կգործեն հետևյալ թեժ գծի հեռախոսահամարները․☎️+7 (966) 118-90-26☎️+7 (964) 505-87-59☎️+7 (964) 506-08-49☎️+7 (968) 378 -78 - 33☎️+7 (903) 130 - 56 - 37WhatsApp/Viber [ՀՀ ԱԳՆ]21:36- Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան:  Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|21:26- Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ՝ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։  «Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։ |armenpress.am|21:07- ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզպետարանին տրամադրել է 50 հատ բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, որոնք ծառայելու են «Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին։Շիրակի մարզի տարբեր համայնքներում վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մարզպետարանին տրամադրել է 50 հատ հեղուկացիր։«Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին աջակցել է նաև Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը՝ տրամադրելով հիգիենայի և անկողնային պարագաներ, բարձեր, ու վերմակներ: [Շիրակի մարզպետարան]20:55- Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ։ [ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նածարար Զարուհի Բաթոյան]20:17- Ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով։ Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել։ [Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել]19:35- Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն: Սրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները։ [ՀՀ կառավարություն]18:35- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]17։20-  Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ տեղեկատվական շտաբ] 17։19- Oրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ  ախտորոշվել է կորոնավիրուս։Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: [Արցախ տեղեկատվական շտաբ] 17։18- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։ [Արցախի տեղեկատվական շտաբ] 17։11- Այսօրվանից մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը՝ ծրագրի շահառու հանդիսացող հղի կանանց։ Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am։[Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն] 16։59- Ցերեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40։[Արսեն Թորոսյան] 16։53- Թուրքիայից Հայաստան եկած մարդիկ մեկուսացվել են,14-րդ օրը կթեստավորվեն, եթե դրանք լինեն բացասական, այդ մարդիկ կգնան իրենց գործերով։[Արսեն Թորոսյան] 16։49- Վարակի առկայությունը ինքնին դեռ բավական չէ ասելու՝ այն տարածվում է տաք եղանակին, թե ոչ։ Տաք կլիմայական գոտիների երկրներում վիրուսի տարածումը ավելի դանդաղ է։ Իհարկե, բոլոր ռեսպիրատոր վիրուսների դեպքում էլ այդպես է, նրանք ամռանը չեն վերանում, բայց դրանց հիվանդացության թվերը կտրուկ անկում են ապրում։ Ինչքան էլ լավատեսական լինի այն հանգամանքը, որ ամռանը թվերը կնվազեն, բայց դա չի նշանակում , որ աշնանը կամ ձմռանը կրկին մեծ բռնկումներ չեն լինի։ Մենք պետք է պատրաստվենք թե՛ ամռանը, և թե՛ գալիք աշնանը և ձմռանը, որոնք շատ հնարավոր է, որ լինեն ծանր։[Արսեն Թորոսյան] 16։46- Կորոնավիրուսով վարակված և մահացած որևէ քաղաքացի դիահերձման չի ենթարկվել։ Մենք զբաղվում ենք այդ հարցով։ Առնվազն մեկ դիահերձարան կունենանք, որտեղ կդիահերձվեն հենց նման պացիենտները։[Արսեն Թորոսյան] 16։43- Մենք մշտական կապի մեջ ենք Արցախում մեր գործընկերների հետ  և այնտեղ նույնպես արվում են համապատասխան հակահամաճարակային քայլերը։ Մենք ամեն առումով աջակցում ենք Արցախին։[Արսեն Թորոսյան] 16։41- Բոլոր մեկուսացված մարկանց թեստավորում են միայն մեկուսացման 14-րդ օրը, դրանից ավելի շուտ՝ իմաստ չունի։[Արսեն Թորոսյան] 16։36- Թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մի քանի ժամ առաջվա դրությամբ մոտ 180 է։[Արսեն Թորոսյան] 16։32 Ոչ բոլոր հաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները, երբ  չհաստատված և հաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն նույն սանհանգույցից, այլև նույն կենցաղային պայմաններից։[Արսեն Թորոսյան] 16։28- Ես գիտեմ, որ պարետատունը և ԱԳՆ-ն զբաղվում են Ռուսաստանից հայերի վերադարձի խնդրով, և գիտենք, որ 2 ինքնաթիռ է ժամանել Ռուսաստանից։ Այդ ուղևորները տեղավորվել են հիմնականում հյուրանոցներում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում։ ԱԳՆ-ն համապատասխան գործողություններ է իրականացնում դրա համար։[Արսեն Թորոսյան] 16։28-Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։[Արսեն Թորոսյան] 16։26- Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։[Արսեն Թորոսյան] 16։24- Մինչ օրս արվել է մոտավորապես 6500 թեստ։ Մենք արել ենք այնքան թեստ, որքան եղել է ցուցում․ մեր կողից մշակված և նաև միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով։ Իհարկե, այդ չափանիշները որոշակիորեն փոխվել են։ Մեր նպատակն է թեստերի քանակը դարձնել օրական 1000 հատ։ Վիրուսների թեստավորումը բժշկական ամենաբարդ հետազոտություններից մեկն է և այն բավականին երկարատև գործընթաց է։ Մենք ունենք 6 ոչ մասնավոր  և  2 մասնավոր լաբորատորիա։[Արսեն Թորոսյան] 16։21- Մեր առաջարկությունը  կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։[Արսեն Թորոսյան] 16։19- Կորոնավիուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են՝ հիմանականում պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։ 1700  և ավելի բուժաշխատող է ներգրավված այս գործում։[Արսեն Թորոսյան] 16։17- Այո՛ , ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն։ 16։14- Այո՛ , ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն։ 16։11- Կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը շատ երկար է տևում և նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածը որևէ գանգատ չունի՝ վիրուսը նրա օրգանիզմում շատ երկար է ապրում։ Հետևաբար, հետևություններ անելու համար շատ վաղ է և մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։[Արսեն Թորոսյան] 16։09- Առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: [Տիգրան Ավինյան] 16։07- Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են։[Արսեն Թորոսյան] 16։02-Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:  Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ:[Արցախի տեղեկատվական շտաբ] Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:  Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ:[Արցախի տեղեկատվական շտաբ] 15։58- Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:❌Մեր խնդիրն է՝ թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել: Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք՝ կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները, և ոչ թե նայել թվերին։ [ Արսեն Թորոսյան] |factor.am|  15։54- Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ [ՀՀ ԱԳՆ] 14։54- Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ [Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերասին] |armenpress.am| 14։10- Առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության։ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով: Վերջիններիս այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո:Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով,ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները: [Արցախ տեղեկատվական շտաբ] 13։14- Եվս մեկ հոգի մահացել է առավոտյան։ Այս պահի դրությամբ ունենք հաստատաված  12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել։ Մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ այլ ծանր հիվանդություններ։  [Արսեն Թորոսյանը մասնակցում է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին] 11։05-«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] 10։58- ‼️‼️ 10.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 937Բուժվածներ - 149Փաստացի բուժվողներ - 777Բացասական թեստեր - 5160Մահվան ելքեր - 1124 Ժամում- 16 նոր դեպք, մեկ մահ 10։48-Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ: ✅ 6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ: ✅ Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել: [Արցախ տեղեկատվական շտաբ] 10։36- Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի ։Ամերիկայում՝ Հայաստանի դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։ [ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյան] 9։32-Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են: Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: [Արցախ տեղեկատվական շտաբ]
00:55 - 11 ապրիլի, 2020