«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան
 |civilnet.am|

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան |civilnet.am|

civilnet.am: «Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ անհանգստություն ստեղծի սահմանային գոտում։ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ ձգտում է խաղաղության պայմանագրի կնքմանը և փորձում է կանխել սահմանային էսկալացիաները»,- այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նախօրեին ասել էր, թե Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Օրեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, թե իրական վտանգ կա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է կրկին սրվել։ Անդրադառնալով այս հայտարարություններին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ յուրաքանչյուր գերտերություն իր շահերն ունի, և չես կարող ասել, թե նման հայտարարություններն ինչ հիմք ունեն։ «Հայաստանի իշխանությունն ասում է այն, ինչ կա, և դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել՝ ինչ հիմքեր ունի»,- ասել է նա։ Խաչատրյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին սահմանային գոտում՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի։ «Ցավոք սրտի, նրանք սահմանային հատվածներում բնակչություն չունեն։ Եվ եթե նրանք կրակում են կամ զորավարժություն են անցկացնում, դա լսվում է մեր գյուղերում։ Ցանկացած կրակոց, իհարկե, անհանգստացնում է»,- նշել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լուծում տալ այդ խնդիրներին։ «Օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տրվի։ Եթե կնքվի, չեն կրակի»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում բանակային ստորաբաժանումները կփոխարինվեն սահմանապահ զորքերով։ Պատգամավորը շեշտել է, որ հայկական կողմն ունի համարժեք պատասխան գործողությունների հնարավորություն, սակայն ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ պետք է բացառել էսկալացիան։ «Մեր ԶՈւ-ն ադեկվատ գործողություններ է իրականացնում, և էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել», – ասել է իշխանական պատգամավորը։ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկայում սահմանային լարվածության նախերգանք չկա։ Պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
12:18 - 29 մայիսի, 2025
Կառավարությունն ընդունեց կրճատ զինծառայության նախագիծը 
 |civilnet.am|

Կառավարությունն ընդունեց կրճատ զինծառայության նախագիծը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 22-ին հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ։ Նրա խոսքով, կան նաև բովանդակային փոփոխություններ։ «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»,- ասաց նախարարը։ Գերատեսչությունն առաջարկում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Նախարարը նշեց, որ Հայկ Սարգսյանը համաձայն է առաջարկվող փոփոխություններին։ Նա հավելեց, որ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Պապիկյանի խոսքով՝ նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Դրա ամբողջական ընդունումը կախված է խորհրդարանի դիրքորոշումից։
11:54 - 22 մայիսի, 2025
Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հարցին՝ 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն  ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այո, ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել: Չեմ կարծում բայց, որ ընտրությունների միասին կարող ենք գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում: Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիաներ ունեցող ուժերը կարող են կոալիցիա կազմել, միասին գնալ ընտրությունների»: Երկրորդ նախագահը նաև անտրամաբանական համարեց այն կարծքիները, թե Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել ընտրությունների մեջոցով: «Անտրամաբանական է, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրությունների միջոցով հեռացնել, ի՞նչ է նա Սասունցի Դավիթն է, չի կարելի նման խոսույթ բերել: Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի ուրիշ տեղ»,- ասաց նա:
11:51 - 19 մայիսի, 2025
Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են. ՔՊ խմբակցության քարտուղար
 |arm.sputniknews.ru|

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են. ՔՊ խմբակցության քարտուղար |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ–ում վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով իրենց խմբակցության մեկ այլ պատգամավորի Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր` քաղաքական վենդետա լինելու է։ Այո՛, հայհոյել չի կարելի ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում և ո՛չ էլ որևէ այլ տեղ։ «Քաղաքական վենդետա ասելով` մեր գործընկերը նկատի ունի մեր հանձնառություները մինչև վերջ իրականացնելը, որոնց արդյունքում այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել։ Քաղաքական վենդետա իրականացվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն մեղավորություն»,– նշեց Հովհաննիսյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու, ինչին ի պատասխան ՔՊ պատգամավորն արձագանքեց. «Հակասություն ընդհանրապես չկա. Այո՛, վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են»։ Հիշեցնենք, որ մայիսի 14–ի ԱԺ նիստի ժամանակ իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սկսվեց քաշքշուկ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ։
11:31 - 16 մայիսի, 2025
Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան
 |azatutyun.am|

Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանում նախկին դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ: Իշխանական պատգամավորներից ոչ մեկը չընդունեց նրան: Ընդդիմադիր գործիչը հերթագրվել էր խորհրդարանի նախապես հայտարարած քաղաքացիների ընդունելությանը: Հիասթափված էր, բայց ասաց՝ չի նահանջի: «Չէ, ինչ դադարեցնել, բա տենց հնարավորությունը ես ո՞նց բաց թողնեմ», - ասաց Ղազարյանը: Նախկին պաշտոնյան հերթագրվել է քաղաքացիների համար նախատեսված բոլոր ընդունելություններին, որ հանդիպի իշխանականներին ու բացատրի՝ ինչու պետք է անվստահություն հայտնեն վարչապետ Փաշինյանին: Այսօր պետաիրավական հանձնաժողովի հերթն էր, եկել էր միայն «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը: «Ես որքան գիտեմ Դուք քաղաքական գործիչ եք, առնվազն Ձեզ քաղաքական գործիչ եք համարում և շատ լավ պետք է իմանաք, թե քաղաքացիների ընդունելությունն ինչի համար է ու ինչ նպատակներ է հետապնդում: Դուք այստեղ բարձրացնում եք քաղաքական բնույթ կրող հարցեր», - ասաց Նազարյանը: Պատգամավոր Նազարյանը ընդդիմադիր գործչի նախաձեռնած իմփիչմենթին միանալ չի պատրաստվում, այդ թեման էլ քննարկել չցանկացավ: Հիշեցրեց, որ ընդունելությունները շարքային քաղաքացիների խնդիրները լսելու համար են. - «Քաղաքական հարցերը լուծելու համար այլ հարթակներ կան»: Ղազարյանը դժգոհ էր ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորից, ինչպես Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանից: Ռուբինյանի դեմ իրավական գործընթաց է սկսել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերել ու իրեն չի ընդունել: «Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազին մեր նախատեսված հանդիպման օրը՝ երկու խնդրանքով. որ վարույթ նախաձեռնվի ու նաև միջնորդություն ներկայացվի Ազգային ժողովին Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու ու մեղադրանք առաջադրելու համար: Քրեական օրենսգրքում կա հոդված՝ խտրական վերաբերմունքի ցուցաբերում պայմանավորված մարդու այլ հայացքներով, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար», - նշեց նա: Ինչո՞ւ իշխանականները չեն հանդիպում Ղազարյանին ու անձամբ բացատրում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կարիք չկա: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անձնական պատճառ ունի, ասաց՝ Ղազարյանն իրեն վիրավորել է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:04 - 15 մայիսի, 2025
«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան |news.am|

«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան |news.am|

news.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ գերատեսչության նախագահ Արթուր Նահապետյանին հիշեցրեց 2000-ական թվականներին մի հայտնի պաշտոնյային՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ, Ազգային անվտանգության 4-րդ վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանին առնչվող ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մասին, որը նաև «Գոլդեն փելեսի» սեփականատերն էր: «Այդ պաշտոնյան 100-ավոր գործարարների շորթումով, կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց, և ՀՀ-ն լքեցին 1000-ավոր ընտանիքներ: Հիմա մենք պետք է բավարարվենք, որ մի շենք ուներ, շենքը հանձնեց և վե՞րջ (նկատի ունի Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը - խմբ.): Չէ՞ որ, մենք պետք է քննենք նրա կոռուպցիոն հանցագործությունների հետևանքները, որով հարյուրմիլիոնավոր դոլարի վնաս է հասցվել մեր պետությանը: Արդյոք այս գործը քննվո՞ւմ է: Եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին: Եթե քննեք նրա գործերը, 100-ավոր մարդիկ հետ կվերադառնան՝ ցուցմունք տալու, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներով Մաքսային կոմիտեում, նաև 4-րդ վարչությունում ինչպիսի դժբախտություններ է բերել մարդկանց, և 1000-ավոր ընտանիքներ լքել են ՀՀ-ն: Խնդրում եմ ասեք՝ կա՞ հարուցված գործ տվյալ անձի նկատմամբ, և եթե չկա, ընդունենք հաղորդում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ երկրորդ անգամ է հաղորդում ներկայացնում այս թեմայով, բայց չի տեսնում հետևանքները: Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասաց, որ հաղորդում ներկայացնելու համար Քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընթացակարգ, և որ այդ հաղորդումը պետք է ձևակերպել նշված ընթացակարգով ու ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի այն դիտվի պատշաճ հաղորդում հանցագործության մասին, իսկ համապատասխան հիմքեր լինելու դեպքում կնախաձեռնվի վարույթ և կիրականացվի նախաքննություն: Ինչ վերաբերում է պաշտոնյային առնչվող գործին, Նահապետյանը տեղեկացրեց, որ այն քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում; «Գործի ընթացքի մասին այս պահին տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ այս գործը դասական իմաստով Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում է, և խնդրեց գրանցել վերոնշյալ անուն-ազգանունը՝ միաժամանակ ընդգծելով, որ գործի շատ դրվագներ դեռևս բացահայտված չեն, և եթե հնչեղություն տրվի, 100-ավոր բիզնեսմեններ հետ կգան ՀՀ և ցուցմունք կտան գործով: «Ես հավատացած եմ, որ այս գործով տասնյակ հազարավոր գործեր կհարուցվեն»,- ասաց Բագրատյանը:
12:23 - 13 մայիսի, 2025
«ՔՊ-ն չի մարսել Գյումրիում եղածը». Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին
 |news.am|

«ՔՊ-ն չի մարսել Գյումրիում եղածը». Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին |news.am|

news.am: Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ  Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ. քննարկում ունեցել ենք մենք. Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել, որ մենք՝ որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Կարեն Բադալյանը երկու օր անց փոշմանել է,  նոր դիմում է ներկայացրեց, որով առաջարկել է անտեսել մանդատը դնելու իր դիմումը, միաժամանակ նշել է, որ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: «Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ,  բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ: Ի վերջո, մենք մտել ենք իր դրության մեջ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, հարգել ենք որոշումը: Գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրն արձանագրություն է կազմել և ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու այդ պահից նա արդեն համարվում էր մանդատ չունեցող անձ: Դրանից հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու համար, որի իրավասությունները քաղաքապետը չունի՝ արձանագրություն հետ վերցնելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն»,-ասաց նա: Մարտուն Գրիգորյանը նշեց, որ մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել կապվել նրա հետ։ «Չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է: Բացի դրանից, մենք իմանում ենք, որ երբ դիմել է մանդատը հետ ուզելու, դրանից հետո 2-րդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից: Մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատարան է դիմել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի քաղաքապետի արձանագրությունը: Կարենի հետ լավ հարաբերություններ են եղել, նա մշտապես մեր աջակիցներից է եղել: Նոր մարդ չէ ինքը մեզ համար: Մարդը խնդրել է, համոզել է մեզ, որ մանդատից հրաժարվի, մենք տվել ենք համաձայնություն, իսկ հիմա սկզբունքորեն կպած մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից ուզում է դուրս գա: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Մարտուն Գրիգորյանը: Հարցին՝ ՔՊ-ի և իշխանության դերակատարում ինքն այստեղ տեսնո՞ւմ է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ, այո կա խնդիր, նա ինձ հետ անձամբ խոսելուց հետո համոզել է, որ դուրս գա, հիմա ես կարող եմ վերլուծություն անել այս ամեն ինչից, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, և այս ամենը ես կարծում եմ դրա հետևանք է: Սա կարելի է համարել առաջին քայլը. Եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել, իմ գնահատմամբ սա ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան»:
15:38 - 06 մայիսի, 2025
Մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է․ ԲԴԽ անդամի թեկնածու

Մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է․ ԲԴԽ անդամի թեկնածու

Հեռու եմ այն մտքից, որ մեր հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները։ Անկախ նրանից՝ դատական համակարգը համարում ենք անկախ եւ կայացած, թե դրա կայացման գործում լրջագույն խնդիրներ ենք դիտարկում, կարծում եմ՝ միանշանակ է միայն այն, որ յուրաքանչյուր ունի հստակ գիտակցում, որ մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է։ [․․․]»,- այս մասին այսօր ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության թեկնածու Արմենուհի Հարությունյանը։  «Որպես գիտակից եւ պատասխանատու մարդ՝ պարտավոր եմ համարում ներկայացնել ԲԴԽ անդամին հավակնելու իմ շարժառիթները, քանի որ հասականում եմ, որ դրա համար պահանջվող մասնագիտական որակները, կենսափորձն ու տարիների աշխատանքային ձեռքբերումները պետք է հիմք հանդիսանան այդ պատասխանատվությունը կրելու համար։ Իմ կյանքի 25 տարիները ես նվիրել եմ պետհամակարգում աշխատանքին, որից միայն 22-ը հենց արդարադատության նախարարությունում։ [․․․] Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ Հայաստանում ներդրել եմ իրավական փոխօգնության ինստիտուտի համապարփակ կարգավորումները։ [․․․] Գուցե ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, ոլորտից, երբեւէ իմ անունը չի ստվերվել որեւէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, կամ անգամ կասկածով, կամ նույնիսկ ակնարկով»։ Ինչպես նշեց թեկնածուն՝ ԲԴԽ-ն մի մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը։ Նա ասաց, որ բարձր է գնահատում այս մարմնի նշանակությունը մեր երկրում դատական իշխանության կայացման եւ զարգացման համար․ «Եւ դրա մաս կազմելը մեծ պատիվ եւ ահռելի պատասխանատվություն եմ համարում։ ԲԴԽ-ն այն տեղն է, որտեղ պատրաստ եմ ներդնել ջանքեր, ուժեր գիտելիք, կամք, ստանալ նոր որակներ, նոր փորձություններ հաղթահարել․․․»։
11:02 - 06 մայիսի, 2025
ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուն Արմենուհի Հարությունյանն է

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուն Արմենուհի Հարությունյանն է

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 4-օրյա նստաշրջանը։  Խորհրդարանն այսօր քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջարկել Արմենուհի Հարությունյանին։  ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրականը։ Թեկնածուն սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարանi Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, իրավագիտության մագիստրոս է, սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, դատավարական իրավունքի ամբիոնում։ 1999-2001թթ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, ապա սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, 2003-24թթ․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, 2025-ի փետրվարից ապրիլ եղել է «Սոֆտ Կոնստրակտ» ՓԲԸ ընկերությունների խմբի իրավաբանական տնօրենը։ 2022-24թթ․ Հարությունյանը եղել է Արդարադատության փոխնախարար։Ամուսնացած է, ունի երկու որդի։
10:20 - 06 մայիսի, 2025
Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան
 |azatutyun.am|

Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

azatutyun.am: «Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», - խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», - նշեց նա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությանը և այդ նպատակով իշխող ՔՊ պատգամավորներից ստորագրություններ ստանալու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, թե արդեն 7 տարի է՝ ՔՊ -ից մարդ են ման գաlիս, հիմա էլ շարունակում են, բայց այդպես էլ չեն գտնի: Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:
13:36 - 05 մայիսի, 2025
Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են․ Երևանի ավագանու ՔՊ-ի հայտարարությունը

Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են․ Երևանի ավագանու ՔՊ-ի հայտարարությունը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորք վարչական շրջանում երեկ և այսօր տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ՝ դատապարտելով հոգեբանական և ֆիզիկական բռնությունը։  ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։ Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։ Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։ Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության։ Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել, որ միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք պատրաստ մնալ լսել կառուցողական և անգամ սուր քննադատություն, որը, սակայն, անհրաժեշտ է տարանջատել վիրավորական և անձի արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններից», - նշված է հայտարարությունում։
20:55 - 30 ապրիլի, 2025
Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին
 |civilnet.am|

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին |civilnet.am|

civilnet.am: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։ «Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։ 2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։ Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ «Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:37 - 25 ապրիլի, 2025
ԱԺ որոշմամբ փոխվեցին ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և սկզբնաժամկետը

ԱԺ որոշմամբ փոխվեցին ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և սկզբնաժամկետը

Ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը՝ 2025 և 2026 թվականների համար, և հուլիսի 1-ը՝ հետագա տարիների համար:  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով: Բացի վերջնաժամկետից՝ սահմանվել է նաև, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենք ձեռպահ են քվեարկելու նախագծին. «Չենք կարող կողմ լինել, որովհետև սա կիսատ-պռատ լուծում է, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին ունենալու ենք պրոբլեմներ: Դեմ էլ չենք կարող քվեարկել, քանի որ մայիսի 1-ը այն վերջնաժամկետն է սահմանված, որից հետո սկսվելու է իրավական շղարշով հետապնդումների շարք»: Նախագծի հեղինակը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է:  Նա երեկ մանրամասնել էր նախագիծը. «Այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը:   Նրա խոսքով նաև մարտի 2-ից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը:
12:16 - 22 ապրիլի, 2025